ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեւորգ Կոստանյանը՝ քննի՞չ

06.02.2019 21:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գեւորգ Կոստանյանը՝ քննի՞չ

iravunk.com-ը դեռ օրեր առաջ գրել էր, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ՀՀ քննչական կոմիտեում պաշտոն կստանա: Կոստանյանը քննչական կոմիտեում գրավոր քննություն է հանձնել, քննչական կոմիտեի  ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար: Այս լուրը չհերքվեց որեւէ կերպ: Ավելին, իշխանական ԶԼՄ-ները անգամ Կոստանյանին հավանական պաշտոն տալու տեղեկատվությունը ամրապնդելու համար, սկսեցին գրել, թե որքանով արդարացված կլինի այն: Ծանոթ լինելով Կոստանյանի ամբիցիաներին, նախկին զբաղեցրած պաշտոններին, կարող ենք ենթադրել, որ նա կզբաղեցնի հնարավորինս բարձր պաշտոններ, սակայն մեր աղբյուրի համաձայն եւ համացանցում պտտվող լուրերի, տեղեկանում ենք, որ նախկին գլխավոր դատախազը ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ է նշանակվել։

Ցավ եմ ապրում, որ նրանից երգահանը գնացել, միայն կատարողն է մնացել. Գեւորգ Պետրոսյան

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА