o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բուհերում քառօրյա պատերազմի մասնակիցներից շատերին վարձավճարները չեն զեղչում

06.02.2019 19:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Բուհերում  քառօրյա պատերազմի մասնակիցներից շատերին վարձավճարները չեն զեղչում

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը, միևնույն ՀԿ անդամներ Վահագն Բարսեղյանը և Դավիթ Օհանջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան  ՊՆ-ի անտարբեր վերաբերմունքին Ապրիլյան պատերազմում զոհված տղաների  ծնողների նկատմամբ և բազմաթիվ առկա խնդիրներին:

Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, մայոր Հայկ Թորոյանի ծննդյան օրն է

«Բանակի օրվա կապակցությամբ, երբ բոլորը շնորհավորանքների էին սպասում, մենք բավականին ծանր իրավիճակում հայտվեցինք, այն բանից հետո, երբ տեսանք թե մեր զոհված ընկերների ծնողներն ինչ տեսանյութ են հրապարակել: Նրանց բացարձակ անտեսել են: Պատկերացնում ենք, որ նույն հավանականությամբ կարող էինք մենք կռվից  հետ չգալ և մեր ծնողների հետ էլ այդպես վարվեին...»,- վրդոհված նշեց Մանուել Մանուկյանը :

«Միանշանակ պետք է նշվի բոլոր զինծառայողների զինգրքույկներում: Պետք չէ բաժանել թեժ կետերի և մարտական գործողություններին մասնակցած, նրանք, ովքեր եղել են առաջնագծում, պետք է համարվեն ապրիլյան պատերազմի մասնակից: Եթե պատերազմ է եղել, ուրեմն բոլորն էլ մասնակցել են, ի՞նչ ձևով են նրանք այդ բաժանումն անում»,- ընդգծեց Մանուելը։

նաև հայտնեց, որ Թալիշում և Ջրակնում, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթացել, ծառայություն իրականացրած զինծառայողներից շատերի զինգրքույկներում նշված չէ պատերազմին մասնակից լինելու փաստը:

«Իրավունքի» հարցին, թե քառօրյա պատերազմի մասնակից տղաները աղմուկ բարձրացրին, որ իրենց զինվորական գրքույկներում չի նշվել, որ իրենք մարտական գործողությունների մասնակից են, ուստի համալսարաններում ոչ մի ուսման վարձ էլ չի զեղչվել, խնդիրը լուծվե՞ց , Մանուել Մանուկյանը պատասխանեց

«ԿԳ նախարարը հայտարարեց, որ քառօրյա պատերազմի մասնակիցները պետք է օգտվեն վարձավճարների մինչև 50 տոկոս զեղչերից, բայց այժմ մենք ուզում ենք հարցնել ԿԳ նախարարին, թե այդ ինչպե՞ս է լինում, որ կառավարության նիստին նման հայտարարություն է հնչում, սակայն բուհերում դա չի կիրառվում»։

Աստղիկ Սուքիասյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА