o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ինքնապարգևատրումներն ինձ հիշեցնում են Բրեժնևի ժամանակները» Դավիթ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.02.2019 17:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ինքնապարգևատրումներն ինձ հիշեցնում են Բրեժնևի ժամանակները» Դավիթ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավուքի» հետ զրույցում անդրադառնալով վերջերս մրցավազքի նմանվող ինքնապարգևատրումներին շեշտել է, որ այդ ամենն իրեն հիշեցրել է Բրեժնևի ժամանակները. «Անկեղծ ասած, հեղափոխությունից հետո տրամաբանորեն մտածում էի, որ այս նոր իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լինի` հավաքել քաղաքագետներին, ֆինանսիստներին, ձեռնարկատերերին եւ հանձնարարել կառավարությանը շատ կարճ ժամկետներում ներկայացնել ծրագրեր` իրենց ֆինանսական բացվածքով, ներդրումների հնարավոր աղբյուրներով: Ցավոք, դա չեմ տեսնում, ընդհակառակը` տեսնում ենք ինքնապարգեւատրման ընչաքաղց, ագահ, չտեսի հոգեբանությամբ քայլեր, դա էլ է կոռուպցիայի մի ձեւ: Հատկապես, որ արդարանում են, թե ցածր աշխատավարձ են ստանում դրա համար են իրենց պարգեւատրում, դա պարզապես ցիցնիզմ է: Այդ ինքնապարգեւատրումները ինձ հիշեցնում են Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի ժամանակները եւ անձամբ նրան, երբ ինքն իրեն շքանշան էր տալիս: Ուղղակի ամոթ է, ինքս ամաչում եմ այդ մասին խոսել, ի՞նչ է նշանակում` օրենքով է պարգեւատրվել: Այս ինքնապարգևատրումները լուրջ չէ այն դեպքում, երբ համաշխարհային բանկից պարտքով գումարներ ես վերցնում, երբ քո շուրջը հարյուր հազարավոր սովածներ կան, երբ դու չես վաստակել դա... Վաղն իրենք իրենց կրծքանշան էլ կտան, շքանշան էլ, պատվոգիր էլ...»: 

«Հնարավոր եմ համարում». Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնանկության մասին

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Այս և այլ թեմաների շուրջ Դավիթ Սարգսյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյությում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА