ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

06.02.2019 22:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ (ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՔՊ-ից հայտնում են, որ Կոստանյանի առաջ կուսակցական դառնալու պայման չի դրվել, ուղղակի պիտի Սորոսի կրոնը ընդունի:

 

ՅՈ ԵՐԹԱՍ

Ըստ Միավորված ազգերի կազմակերպության` Հայաստանի ձգտումը ԵՄ-ի հետ սերտ հարաբերության եւ հնդիկների մեծ ներգաղթի շնորհիվ Հայաստանը դարձել է տարածաշրջանում բացառիկ հնդեվրոպական երկիր:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԸ` ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մեղրի հետ գործ ունեցողը մատները լիզում ա:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Ղարաբաղի հարցում իրենց չեն ճնշում, ուղղակի իրենք են ինքնաճնշված:

 

ՀԵՐՔՈՒՄ (ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻ` «ԱՂՔԱՏՆ ԻՆՉՔԱՆ ՀԱՐՍՏԱՆԱ, ՎՐԱՅԻՑ ԱՂՔԱՏԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ, ՏԱՍ, ՔՍԱՆ ՏԱՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲՀԿ-ից հայտնում են, որ Ցոլակյանի վերոնշյալ հայտարարությունն այլեւս Ծառուկյանին չի վերաբերվում` նրա հարստանալու վաղեմության ժամկետի կապակցությամբ:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ ՀԻՄԱ ԿԱ ԱՍՈՂ, ԵՍ ԵՄ ԱՍՈՂԸ»` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ասողին լսող ա պետք

 

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՕԼԻԳԱՐԽԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔ

Ով Հայաստանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը` փալան:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА