ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ` ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ Է»

06.02.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ` ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆ Է»

 Վերջին օրերին հանրության շրջանում լայն արձագանք գտած պետական խորհրդանիշների, այդ թվում եւ օրհներգի փոփոխության թեման հիմնականում, կարծես թե, բացասաբար անդրադարձ ունեցավ` հանրության մեծամասնությունը դեմ արտահայտվեց: Արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավուքի» հետ զրույցում եւս բացասաբար անդրադարձավ: Ըստ նրա` չի կարելի պետական խորհրդանիշները խաղալիք դարձնել:

«Սեւ հումոր» Դավիթ Սարգսյանից. «Հատուկ զորքերի սեւ դիմակները փոխարինել գունավոր զուգագուլպաներով»

Նոր իշխանությունը որոշել է կրճատել նախարարությունների քանակը, այդ թվում նաեւ մեր երկրի համար կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող` սփյուռքինը եւ մշակույթինը, իրո՞ք ավելորդ էր այդ 2 կառույցը:

- Իմ կարծիքով` կրճատումներ անհրաժեշտ են որոշ ոլորտներում, բայց հատկապես` ոչ Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների ընդհանուր ինտիտուտի առումով: Դրանք պետք է համարվեն մեր առաջնահերթությունները: Այն, որ շատ խնդիրներ կան լուծելու այդ ոլորտներում, որոնք չեն լուծվել` ոչ միայն մշակույթը ղեկավարող պաշտոնյաների անիմացության կամ այդ պաշտոններին պատահաբար հայտնվելու առումով, այլեւ չեն լուծվել ԱԺ-ի ոչ բավարար աշխատանքի պատճառով: Մշակույթը շատ նուրբ ոլորտ է, մշակույթի մեջ մտնել եւ կտրուկ գործողություններ կատարել, ըստ իս, կարող է հոնքը սարքելու փոխարեն աչքը հանել ստացվի: Սփյուռքի մասին էլ չեմ ասում, որովհետեւ սփյուռքը մի քանի անգամ ավելին է, քան` Հայաստանը: Պիտի բոլոր ոլորտների առումով սփյուռքի հետ աշխատելու հայեցակարգ եւ քաղաքականություն ունենանք, որը ցավոք չկա: Հայտնի մի ասացվածք կա, ասում են` սրիչի սրությունը որբի գլխի վրա են փորձում, պետք չէ նման կերպ վարվել, պիտի հզորացնել մեր մշակույթը, իմանանք թե պետական միջոցներն ում ենք ուղղորդումինչպես են դրանք ծախսվում, որովհետեւ մշակույթը միաժամանակ ունի նաեւ բավական լուրջ ներդրումներ` բարեգործական առումով: Նույնը եւ սփյուռքի դեպքում, սփյուռքում պիտի գույքագրում կատարենք, հասկանանք` ով ինչ է անում, ու բոլորին բերենք գաղափարական, մի առանցքի շուրջ համախմբենք: Երբեմն որոշ տգետներ ասում են` դաշնակցական հանրապետություն, չկա դաշնակցական, ինչպես եւ չկա ՀՀՇ-ական, ՀՀԿ-ական հանրապետություն, այլ կա Հայաստանի Հանրապետություն, որը բոլորինս է, եւ բոլորս պարտավոր ենք տեր կանգնել այդ հանրապետությանը, որ չձախողենք: Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնության  մեջ է, սրանք պետք է ճառից բերել իրականություն, եւ դա լուրջ աշխատանք է պահանջում:

«Ինձ համար ավելի կարեւոր էր լինել Նադյայի կողքին, քան` զբաղվել երգով». Կրտսեր Նադեժդա Սարգսյան

 

«ԱՅՍ ԱՄԻՍՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԿՈՐՍՎԱԾ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

Պարոն Սարգսյան, սկզբում մշակույթի գործիչները չէին ճանաչում նախարար նշանակված Լիլիթ Մակունցին, հետո պարզվեց, որ մշակույթն իր մեջ է ու իր հետ տարավ ԱԺ...

- Հիշում եմ` Սոս Սարգսյանի եւ Խորեն Աբրահամյանի հայտնի պատմությունը. տարիներ առաջ, երբ մշակույթում մի նախարարուհի նշանակվեց, որը բացարձակ կապ չուներ մշակույթի հետ, Խորեն Աբրահամյանը զանգ է տալիս Սոս Սարգսյանին` հարցնելով` Սոս Արտաշեսովիչ, ճանաչո՞ւմ ես մեր նոր նախարարին, Սոս Սարգսյանն էլ իր Լոռվա հումորով ու իր իմաստուն մտածողությամբ պատասխանում է` ցավն այն չէ, Խորեն, որ մենք իրեն չենք ճանաչում, այլ` ողբերգություն է այն, որ նա մեզ չի ճանաչում:

«Հայը միայն ունի մշակույթ, այն քանդողը պետք է հեռանա». Գագիկ Թամանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

- Նման իրավիճակ էլ Լիլիթ Մակունցի դեպքում էր...

- Չէի ուզենա այդպես անհատական գնահատականներ տալ, միայն ասեմ` ես ընդունելություն խնդրեցի, կարծելով, որ մեր զավակներն են եւ անպայման խորհուրդներ է պետք տալ, իսկ Լիլիթ Մակունցն ինձ չընդունեց: Իրենից ոչինչ չէի խնդրել, պարզապես առաջարկել էի, որ մի քանի խնդիրներ պետք է լուծել, որ մշակույթի մասին օրենքը պետք է վերանայել, բայց նա ինձ չընդունեց: Այս ամիսները մշակույթի համար կորսված եմ համարում: Ավելին` ցավում եմ, որ բանաստեղծուհի է մրցանակ ստանում, որի պոեզիան պարզապես խայտառակություն է: Ցավում եմ, որ գրականության ոլորտում մրցույթ է հայտարարվում, որտեղ սարսափ գրականություն են խրախուսում: Սարսափ գրականության ու ֆիլմերի դեմ այսօր պայքարում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, հասկանալով, որ դա պարզապես սերունդ է կործանում, եւ այդ սարսափ ֆիլմերով ու գրականությամբ դաստիարակված երեխաներն են, որ ավտոմատներով մտնում եւ իրենց դասընկերներին պարզապես հնձում են: Այսինքն` դա հասցնում է մարդկանց հոգեկան խանգարման, իսկ մենք` լուրջ գրականությունը թողած` ինչո՞վ ենք զբաղված: Ուստի մշակույթի նախարարությունը պետք է ունենա իր հայեցակարգը, իմանա, թե որտեղ են ուղղորդվում միջոցները, ինչը պետք է զարգացնել, ինչին պետք է խթան հանդիսանա պետությունը: Ոչ թե մանր-մունր բաներ, այլ` ազգային, մշակութային ծրագրերի զարգացման ու դրանք դուրս բերելու ուղղությամբ: Հայաստանում, որտեղ փորես, հնություն է դուրս գալիս, իսկ մենք ի՞նչ ենք անելու, քաղաքաշինությանն ենք տալիս հուշարձանների պահպանությունը, երբ նրանք միշտ իրար դեմ են եղել: Այսինքն` քաղաքաշինությունը կպարտադրի մի բան, որտեղ հուշարձանների պահպանությունն անզոր է լինելու եւ այսպիսի բազմաթիվ թնջուկներ: Դրա համար գոնե խորհրդակցեն մասնագետների ու փորձառուների հետ, չի կարելի այդքան ինքնագոհ, ինքնահավան եւ ինքնավստահ լինել, որը կարող է շատ վատ հետեւանքներ ունենալ:

«Ո՞վ հիմնավորեց այն միտքը, որ մշակույթի նախարարություն պետք չէ»

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԻՐՈՒՄ Է ԱԿԱՆՋՈՎ, ԱՅԼ ՈՉ ԹԵ` ՄՏՔՈՎ»

Ձեր հայրը` Մկրտիչ Սարգսյանը ու նաեւ այդ ժամանակի մի քանի մտավորականներ, կարելի է ասել, ապրում էին արցախյան հիմնահարցի լուծման խնդրով, իսկ այսօր արդեն տարօրինակ կերպով խոսվում է ժողովրդին ինչ-որ խաղաղության նախապատրաստելու մասին:

- Կարծում եմ` արցախյան հիմնահարցը բոլորիս խնդիրն է, գերնպատակն է, որպեսզի լուծվի արդարացի: Խաղաղություն տարածքների դիմաց` պարզապես դասալքություն է եւ դավաճանություն մեր հազարավոր զոհերին: Չեմ հավատում, որ հայ մարդը ի վիճակի է նման քայլի, խաղաղություն մենք չենք մուրալու, խաղաղություն մենք պիտի պարտադրենք, որովհետեւ շատ լավ գիտենք, թե մեր դիմացն ով է: Արցախի ու Հայաստանի միջեւ սեպ խրելու վտանգներ եմ տեսնում ցավոք, պետք է սրա առաջն առնել` գոյություն ունի մի Հայաստան` Արցախ աշխարհն իր կազմում, սա պիտի լինի մեր բոլոր դիվանագետների ուղղությունը:

Հնդիկ դերասանների մասնակցությամբ երեւանյան համերգը հարցականի տակ է

 

«ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Ո՛Չ ՆՈՍՏՐԱԴԱՄՈՒՍԸ, Ո՛Չ ԷԼ ՎԱՆԳԱՆ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ ԱՊԱԳԱՆ»

Այնուամենայնիվ, որպես մտավորական, որպես քաղաքական գործիչ ի՞նչ է լինելու վաղը...

- Շատ կուզենայի այդ հարցի պատասխանն ունենալ: Որպեսզի պատկերացնենք վաղը, պիտի հենվենք կոնկրետ փաստերի, իրադարձությունների, ծրագրերի, վերլուծության վրա, որոնք ցավոք չեմ տեսնում այսօր եւ չեմ կարող կանխագուշակել վաղվա օրը: Կարծում եմ` այս իրավիճակում ո՛չ Նոստրադամուսը եւ ո՛չ էլ Վանգան չէին կարող կանխագուշակել ապագան: Բայց լավատեսությամբ լցվենք, ամեն մեկս աշխատատեղում անենք առավելագույնը, որովհետեւ իսկապես լուրջ վտանգներ ունենք` թե՛ տնտեսական առումով, թե՛ արտաքին մարտահրավերների, եւ բոլոր դեպքերում պետք է  սեպեր չխրենք հասարակության մեջ, նրանց չբաժանենք տարբեր խմբերի, այլ հասկականք, որ բոլորս պատասխանատու ենք մեր պատմության առաջ: Կհաջողե՞նք, ուրեմն` փառք Աստծուն, չե՞նք հաջողի, ուրեմն` ամոթ մեզ:

«Այսօր հայկական էստրադային երաժշտարվեստը հոգեւարքի մեջ է»

 

«ԻՆՔՆԱՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐՆ ԻՆՁ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ԲՐԵԺՆԵՎԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»

Ինքնապարգեւատրումները ինձ հիշեցնում են Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի ժամանակները եւ անձամբ նրան, երբ ինքն իրեն շքանշան էր տալիս: Ուղղակի ամոթ է, ինքս ամաչում եմ այդ մասին խոսել, ի՞նչ է նշանակում` օրենքով է պարգեւատրվել: Նախ` օրենքով չի, սկսենք այդտեղից, օրենքը թույլ չի տալիս մի տարի չաշխատած մարդուն պարգեւատրել, եթե նա բացառիկ ինչ-որ ծառայություն չի մատուցել: Ինչպես իրենք են ասում, դեռ ուսումնասիրում են ոլորտը, թեպետ միշտ են այդպես ասել, թե ոլորտին ենք ծանոթանում: Եթե չեք ճանաչում` ինչո՞ւ եք եկել: Ինձ հիմա տարեք գյուղատնտեսության նախարար, եթե ես արժանապատվություն ու ինքնասիրություն ունեմ, ինքս կհրաժարվեմ: Այդպես ճիշտ չէ, նորմալ չէ, արդար չէ, ազնիվ չէ, ի վերջո, բարոյական օրենքներ գոյություն ունեն: Ենթադրեք օրենսդրորեն խախտումներ չեն եղել, բա բարոյականությունն ո՞ւր մնացՍա լուրջ չէ այն դեպքում, երբ համաշխարհային բանկից պարտքով գումարներ ես վերցնում, երբ քո շուրջը հարյուր հազարավոր սովածներ կան, երբ դու չես վաստակել դա... Վաղն իրենք իրենց կրծքանշան էլ կտան, շքանշան էլ, պատվոգիր էլ...

Մի քանի ՊՈԱԿ-ներում իշխանափոխությո՞ւն է սպասվում

Անկեղծ ասած, տրամաբանորեն մտածում էի, որ այս նոր իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լինի` հավաքել քաղաքագետներին, ֆինանսիստներին, ձեռնարկատերերին եւ այլն եւ  հանձնարարել կառավարությանը շատ կարճ ժամկետներում ներկայացել ծրագրեր` իրենց ֆինանսական բացվածքով, ներդրումների հնարավոր աղբյուրներով: Ցավոք, դա չեմ տեսնում, ընդհակառակը` տեսնում ենք ինքնապարգեւատրման ընչաքաղց, ագահ, չտեսի հոգեբանությամբ քայլեր, դա էլ է կոռուպցիայի մի ձեւ: Հատկապես, որ արդարանում են, թե ցածր աշխատավարձ են ստանում դրա համար են իրենց պարգեւատրում, դա պարզապես ցինիզմ է:

Օպերայից մերժվածը հայտնվեց Երգի պետական թատրոնում

 

«ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՐՔՈՒՄ ԵՆ ԽԱՂԱԼԻՔ»

Չի կարելի ժողովրդին, ազգին, կտրել պատմությունից, անցյալը շպրտել մի կողմ եւ փորձել ամեն անգամ այս հարցը չարչրկել: Իմ կարծիքով` հիմնի փոփոխության թեման արհեստականորեն ներմուծված հարց է: Մեր հիմնը պատմական է, եւ չի կարելի ամեն իշխանափոխությունից հետո` կլինի թավշյա կամ չգիտեմ ինչպիսի, գալ իշխանության եւ այդ հարցը առաջ բերել: Մենք պիտի նախադեպ չունենանք, որ ով գա իշխանության, առաջին խնդիրերից մեկը դնի հիմնը, զինանշանը փոխելը: Դրանք ազգային խորհրդանիշներ են, հավերժ են, պետք չէ ձեռք տալ ընդհանրապես: Պետական խորհդանիշները սարքում են խաղալիք, չի կարելի, դրանք պետք է լինեն սրբության սրբոց` հավանում ես, թե` ոչ: Իհարկե կարող է ավելի լավ երաժշտություն լինել, ավելի լավ բառեր գրվեն, լավից լավը կա, բայց ի՞նչ անենք, անընդհատ փոխե՞նք մեր հիմնը: Գոյություն ունի մեկ օրհներգ, մեկ դրոշ, մեկ ազգ ու մեկ պետություն, եկե՛ք համախմբվենք: Կարո՞ղ եք համախմբվել, կամ կարո՞ղ են իշխանությունները համախմբել համայն հայությանը մեկ պետության շուրջ, որի համար պարզապես պետք է քննարկել խնդիրները` մասնագետների հետ: Բայց այսօր փոխարենը, մասնագետներին վանելով իրենց գործառույթներից, բերում են մարդկանց որոնք բացարձակ անտեղյակ են: Ի՞նչ է, մեզ մասնագետ պետք չէ՞, եթե այո, ուրեմն ինչի՞ համար են այսքան բուհերը, ինչո՞ւ են մարդիկ սովորում, ու այսօր տրակտորիստը կամ սալիկներ խփողը ավելի լավ է ապրում, քան` գիտնականը:

«Բազմիցս արժանացել է ժողովրդի համակրանքին եւ պաշտոնյաների հակակրանքին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА