ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդկային բարձր արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ բուժանձնակազմ ունի կլինիկան, որտեղ աշխատում են  Հիպոկրատի նվիրյալներ

06.02.2019 17:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Մարդկային բարձր արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ բուժանձնակազմ ունի կլինիկան, որտեղ աշխատում են  Հիպոկրատի նվիրյալներ

Iravunk.com-ի զրուցակիցն է հանրության շրջանում մեծ վստահություն ձեռք բերած,  բազմաֆունկցիոնալ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՔԱԵԼՅԱՆԸ, ով խոսելով կենտրոնի ձեռքներումների մասին նախ նկատեց.

Ցրտահարության վտանգն ավարտված է. ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Սուրենյան

- Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի հիմնական խնդիրը բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն մատուցելն է, յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ յուրովի վերաբերմունք են ցուցաբերում մեր կենտրոնի բժիշկները: Նյու- Մեդը նոր սերնդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է, որտեղ ախտորոշվում և բուժվում են մի շարք հիվանդություններ: Մենք մի տանիքի տակ ունենք բարձր որակի մասնագետներ բժշկության տարբեր բնագավառներից` ուրոլոգ, գինեկոլոգ, սեքսապատոլոգ, օտորինոլարինգոլոգ (քիթ-կոկորդ-ականջ), մաշկաբան, պլաստիկ վիրաբույժ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, կոսմետոլոգ, ֆիզիոթերապևտ: Ամեն բան արվում է, ի նպաստ հիվանդի: Եվ, դա կարծես թե մեզ մոտ ստացվում է, որովհետեւ շուրջ 17 տարվա տնօրեն լինելով երբեւ որեւէ մասնագետի վերաբերյալ որեւէ դժգոհություն, բողոք չեմ ստացել: Ինչը, կարծում եմ փաստում է մեր բժիշկների որակյալ եւ բարեխիղճ աշխատանքի մասին: Մեր բժիշկները հիվանդին չեն նայում, որպես գումարի աղբյուր, մեզ համար կարեւորն ու առաջնային  այն է, որ հիվանդը մեր կլինիկայից հեռանա առողջ եւ ժպիտը դեմքին: Հիվանդների շնորհակալ հայացքը` մեր աշխատանքի ամենակարեւոր գրավական է։ Շատ դեպքերում հասարակ շնորհակալությունը արժե հազարավոր դրամներ, այդ վարկյանները յուրաքանչյուր բժիշկ չի փոխի ոչ մի գումարի հետ, այ դա է մեզ համար առաջնայինը:

Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կասեմ, մեր կլինիկայի հաջողության գրավականը`  բարձր որակի մասնագետներն են:

 - Հաշվի առնելով, որ կլինիկան բազմապրոֆիլ է, հետաքրքիր է` կասե՞ք, որն է ներկայումս անպտղության հիմնական պատճառը: Եվ ավելի շատ կանա՞նց, թե՞ տղամարդկանց անառողջ լինելու հետեւանք է դա:

- Գրեթե հավասար է` հիսուն տոկոս տղամարդկանց, նույնքան` կանանց: Իսկ պատճառները պազմաթիվ են` սթրեսները, էկոլոգիան, թերսնումը, ոչ լավ բուժված սեռական հիվանդությունները եւ այլն: Ի դեպ, այսօր շատացել են են նաեւ ամենատարբեր վարակները, սեռավարակները:

Նշենք նաեւ, որ կենտրոն այցելող հիվանդները մեզ հետ զրույցում այսպես էին ներկայացնում տեղի բժիշկներին.«Սրտացավ, մարդկային բարձր արժանիքներով օժտված պրոֆեսիոնալ բուժանձնակազմ ունի կլինիկան, որտեղ աշխատում են  Հիպոկրատի իսկական նվիրյալներ»:

Իսկ, թե ինչ ծառայություններ են մատուցում կենտրոնի` ՀՀ-ում ճանաչված լավագույն մասնագետները առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  այցելելով Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքէջ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА