ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարդիկ եկել են իշխանության, որ իրենք իրենց պարգեւավճարներ տան». Վահան Բաբայան

06.02.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մարդիկ եկել են իշխանության, որ իրենք իրենց պարգեւավճարներ տան». Վահան Բաբայան

«Իրավունքի» զրուցակիցն է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: Նրա գնահատմամբ` հայաստանյան նոր իշխանությունների օրոք վերջին 8-9 ամիսների ընթացքում ունենք միայն խոսքեր, չունենք գործ:

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով և այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

- Ունեինք խոստումներ, չունենք իրականացված քայլեր, ունեինք հույսեր, որոնք  արդարացված չեն: Այդ «թողեք թող աշխատեն», «մեկ օրում, մեկ ամսում կամ վեց ամսում բան չի լինի փոխել» լոզունգներն արդեն չեն հետաքրքրում մարդկանց, որովհետեւ շուտով կլրանա մեկ տարին, որ իշխանություն է փոխվել եւ փոխվել էր, որպեսզի արագ, թռիչքային փոփոխություններ լինեն եւ առաջին հերթին` տնտեսության մեջ: Իսկ այսօր մենք որեւէ բան չենք տեսնում, մինչդեռ այս ժամանակահատվածում գոնե մեկ քայլ պետք է առաջ գնայինք: Այսօր ինչքան էլ իշխանությունն ասի, թե այդ մեկ քայլը առաջ ենք գնացել, համեմատականներ անցկացնի եւ այլն, տեսնում ենք, որ կան խնդիրներ: Օրինակ` ի՞նչ է նշանակում պարգեւավճարային այս ագիտացիան:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը

«ԻՐ ԹԻՄԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՋՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ»

– Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բացատրեց, որ իրենք իրենց պարգեւատրելով` կաշառք չեն վերցրել, մարդ չեն սպանել ու չեն էլ զղջում...

Իհարկե, մարդ չեն սպանել, բայց խնդիրը հետեւյալն է` պետության ղեկավարը պետք է թույլ չտար, որ տնտեսման ռեժիմի անցնող պետության մեջ յուրայիններին հեղափոխական քայլերով նման ճոխ պարգեւատրումներ անեն: Ի վերջո, պարգեւատրում ստանում է, ասենք, հազար հոգի, բայց ամբողջ հասարակությունը նայում է, եւ ինչքան ճիշտ կլիներ, որ այդ պարգեւատրումների գործընթացը հենց անձամբ Փաշինյանը կանգնեցնել տար ու այդ գումարն ուղարկեր սահմանամերձ գյուղերին: Թող այդ պարգեւատրման գումարով Գյումրիի անօթեւաններին աջակցեր: Գտնում եմ, որ եթե մարդիկ պատրաստ են իրենց երկրի համար ծառայել եւ պատասխանատու պաշտոններ են ստանձնել, թող «գոյատեւեն» իրենց բարձր աշխատավարձերով, ոչ թե ստանան 13-րդ աշխատավարձ, մի հատ էլ պարգեւավճար ու արդարանան, թե իրենք լավ են աշխատել, կաշառք չեն վերցնելու եւ այլն: Իրենց չեն բերել իշխանության նրա համար, որ արդարանան, թե կաշառք չեն վերցնելու, իրենք պարտավոր են կաշառք չվերցնել: Մինչդեռ մտածում են, թե մեծ լավություն են անում, որ կաշառք չեն վերցնում, ծիծաղելի է: Մի՞թե պետության ղեկավարը չի կարողանում ձեռքը խփել սեղանին եւ ասել` ժողովուրդ, անցնում ենք նոր տնտեսման ռեժիմի, պարգեւավճարներ չենք իրար չենք բաժանում: Եթե գաղափարի համար են եկել իշխանության եւ ստանձնել պաշտոններ, թող բարի լինեն իրենց աշխատավարձով ապրեն, ինչի՞ համար են պարգեւատրվում: Եթե, իրոք, թռիչքաձեւ փոփոխություններ լինեին մեր երկրում այս խոսակցությունները չէին լինի, բայց շարքային մարդու կյանքում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, եւ նա արդարացիորեն հարց է բարձրացնում` ի՞նչ տարբերություն` այն ժամանակ էլ է նույնը, հիմա էլ: Ավելին` հիմա մի հատ էլ ասում են` լավ ենք արել, բա լավ կլիներ, որ չասեինք... Չհասկացանք, էս ի՞նչ խոսակցություներ են: Այսինքն` մարդիկ եկել են իշխանության, որ իրենք իրենց պարգեւավճարներ տան եւ ասեն` բա ինչ եք ուզում, լավ ենք աշխատում, տալիս ենք: Եթե լավ եք աշխատում, թող նախ հասարակությունը գնահատի: Այսօր, բացի Փաշինյանի ֆակտորից, ցույց տվեք մի անձի, որին հասարակությունը լիարժեքորեն ընդունում է: Բայց իր թիմի բացթողումների համար վերջում Փաշինյանն անձամբ է պատասխանատվություն կրելու: Այդ թվում` այն պատգամավորների համար, ովքեր չեն կարողանում պատասխանել հարցերին, այն կառավարության անդամների համար, ովքեր չեն տիրապետում իրավիճակին, եւ այն քաղաքապետի համար, ով «Կարգին սերիալը» կամ իր դերասանական աշխատանքը բերել է քաղաքապետարան եւ փորձում է կիրառել քաղաք կառավարելու մեջ:

Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

«ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 200-300 ՕՐՆ ԷԼ ՈՐ ԼՐԱՆԱ, ԷԼԻ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ»

– Ի դեպ, Երեւանի քաղաքապետի մասին. բավական աննկատ լրացավ Հայկ Մարությանի պաշտոնավարման հարյուր օրը: Քաղաքում որեւէ դրական փոփոխություն տեսնո՞ւմ եք այս ընթացքում:

Քաղաքապետի պաշտոնավարման 200-300 օրն էլ, որ լրանա, էլի բան չի փոխվելու: Մարդիկ էյֆորիայի տակ գնացին քվեարկության եւ այդպիսի ընտրություն կատարեցին: Եթե Փաշինյանի գործոնը չլինի, այդ 82 տոկոսից երկու տոկոսն անգամ իրեն չէր սատարելու: Հայկ Մարությանի փոխարեն կարող էր յուրաքանչյուր մարդ դառնալ քաղաքապետ, ուղղակի, երեւի, չգիտակցեց, թե ինչ պատասխանատվության տակ է մտնում: Ասում են` կադրային քաղաքականությունը վատն է, որովհետեւ մարդկանց առաջարկում ենք նախարարի պաշտոն, ասում են` այդ ցածր աշխատավարձով չենք գա: Մի՞թե հայրենասեր պրոֆեսիոնալներ Սփյուռքում, Արցախում եւ Հայաստանում չունենք, որոնք 100 հազար դրամով աշխատում են ու իրենց ոլորտի գիտակներն են: Այս մարդիկ «յոլա են գնում» մեր երկրում, բայց իրենց պաշտոններ որեւէ մեկը չառաջարկեց: Հետաքրքիր է` այդ ովքե՞ր են մասնավոր սեկտորից այդ միլիոններ աշխատող մարդիկ, որ նրանց պաշտոններ են առաջարկվում: Մինչդեռ մամուլում տեսա, որ 450 դասախոս համալսարանից դուրս է մնում, բա այս հարցերի պատասխանները ո՞վ է տալու: Լավ, եկեք բոլորս ծափ տանք, ասենք` ուռա՜, մենք ապրում ենք երջանիկ եւ փայլուն ապագա ունեցող երկրում, բայց այս ներկայի անունն ի՞նչ է, երբ օրը մեկ մի մայրուղի է փակվում, օրը մեկ` բողոքներն ավելանում են...

«Կառավարության ծրագիրը ցանկությունների դեկլարացիա է»․ Վահան Բաբայան (yerevan.today)

Բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժողովուրդն իրեն էր լիազորել փողոց փակելը եւ, ըստ էության, սա նրա «մենաշնորհն» է:

Այո՛, ժողովուրդը մեծ հաշվով իրեն շատ բան է այսօր լիազորել, բայց ինչքան շատ հարցերում ես լիազորում, այնքան հետո ավելին պահանջում ես, իսկ մեր ժողովուրդը երկար սպասել չի սիրում: Մանավանդ, տեսնելով այս վերջին իրադարձությունները` կարծում եմ` բավականին անկումային տրամադրվածություններ կան: Ուստի` անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, որ կառավարությունն այս գործելաոճը վերացնի: Շուտով Ազգային ժողով է բերվելու կառավարության ծրագիրը, եւ եթե այն էլի երջանակության դեկլարացիա պետք է լինի, ուրեմն` մեր պետության, մեր տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման մասին նույնիսկ խոսք լինել չի կարող: Այս իշխանության կառավարության նախորդ ծրագիրը երջանկության դեկլարացիա էր, որտեղ ամեն երկրորդ բառը երջանիկ լինելու մասին էր: Հիմա նույն հարցը, որ տաս այն մարդկանց, ովքեր այն ժամանակ երջանիկ էին, այսօր էլ երջանիկ չեն: Անձամբ շփվում եմ մարդկանց հետո, ովքեր փոշմանել են, որ փողոց են դուրս եկել: Ի՞նչ է, իրենք տեղյակ չե՞ն: Պետք է այս իշխանությունը կարողանա շտապ պատասխան տալ այն քայլերի համար, որի պատճառով մարդիկ տեսնում են խնդիրներ: Վերջիվերջո, լուծումներ է պետք գտնել, շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ որեւէ փոփոխություն չկա:

«Անգամ ԱՄՆ իշխանություններն ունեն խնդիրներ Սորոսի հետ». Սուրեն Սարգսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА