ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գազի գինը կփոխվի՞. «Գազպրոմ Արմենիան» չի շտապում մանրամասներ ներկայացնել

06.02.2019 14:49 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Գազի գինը կփոխվի՞. «Գազպրոմ Արմենիան» չի շտապում մանրամասներ ներկայացնել

Հայաստանին սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով:

Վերջին 1 ամսում բանանի գինն աճել է 10.6 %-ով, կարտոֆիլինը՝ 6.9 %-ով. շաքարի գինը մնացել է անփոփոխ, իսկ բենզինն էժանացել է 0.5 %-ով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքը չի կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:

Գազի սակագնի հետ կապված՝ «Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկատվական ծառայությունը հրապարակել է համապատասխան հաղորդագրություն: Դրանից զատ որևէ տեղեկատվություն առկա չէ: Պարտք կուտակվում է, թե չի կուտակվում, թե ինչպես պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, ես այժմ չեմ կարող ասել, բոլոր հարցերը հիմա քննարկվում են: Ի դեպ, քննարկումներն անցկացվում են բոլոր ուղղություններով, այդ թվում ներդրումային, կապիտալ նորոգումների ծրագրերի, կորուստների և այլն: Նպատակն այն է, որ մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությանը, մյուս կողմից չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկումներում ներգրավված կողմ է, ակտիվ աշխատում է թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, թե էներգետիկայի ոլորտում լիազորված մարմինների հետ: Ինչ վերաբերում է քննարկումների ժամկետներին, ապա Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկու ամիս է նախատեսված, սակայն չի բացառվում, որ այդ ժամկետը երկարաձգվի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА