ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է. ելքը հրաժարականն է»

06.02.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նիկոլի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է. ելքը հրաժարականն է»

Ուղիղ 26 տարի առաջ այս օրը` 1993 թվականի փետրվարի 5-ին« Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերը ադրբեջանական օկուպացիայից ազատագրեցին Արցախի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան որոշ շրջաններ: Պատմական այս շրջանի, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ

«ՍՊԱՐԱՊԵՏ ՎԱԶԳԵՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՐՏՎԵԼ ԼԵՎՈՆԻՆ ՈՒ ՆԻԿՈԼԻՆ»

– 1993 թվականի աշուն-ձմեռը բավականին ծավալուն էր մարտական գործողություններով, ադրբեջանցիներն ամռանից սկսած ունեցան որոշակի փոփոխական հաջողություն, բայց դրանից հետո հայկական եւ արցախյան ինքնապաշտպանական ուժերը` այն ժամանակ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կարողացան հակահարված հասցնել: Հակագրոհը լայն ծավալով սկսվեց հենց 26 տարի առաջ այս օրըեւ ազատագրվեց ադրբեջանական օկուպացիայից Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, եւ դրանով սկիզբ դրվեց Արցախի ամբողջական ազատագրմանը: Այս օրերի համար սա շատ արդիական թեմա է, որովհետեւ այսօր շատ են խոսում խաղաղության մասին: Ի սեր Աստծո, բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում եւ խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց դեռեւս հին հռոմեացիներն էին ասում` ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Հայ ժողովուրդը միշտ հաղթել է, երբ միաբանվել ու պայքարել է, պարտվել է, երբ նստել է թախտին ու սպասել` բախտին` հույս կապելով տարբեր մեծ պետությունների օգնությունների հետ: Իսկ այդ մեծ պետություններն ասել են, որ, օրինակ, բրիտանական նավատորմը չի կարող բարձրացնալ Արարատի լեռները: Դրա համար, ինչպես Նժդեհն էր ասում, պետք է միավորվենք, մենք պետք է լինենք մեր ճակատագրի դարբինը: Այսօր, առավել քան երբեւէ, պանթուրքիզմի վտանգը առկա է, դրա մասին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Էլ Թուրքիան չեն խորշում խոսել: Իսկ այս ընթացքում, դժբախտաբար, մեզ մոտ պետության ղեկավարը եւ նրա քաղաքական թիմը երկիրը տանում են բաժանարար գծերի ճանապարհով: Այդ իմաստով` տեսնում եմ շատ լուրջ մարտահրավերներ:

Արտառոց դեպք՝ Ազգային ժողովում

Դուք նշում եք մարտահրավերների մասին, սակայն մեզ ամենաբարձր պետական մակարդակով պատրաստում են ինչ-որ խաղաղության: Ի՞նչ կասեք այս մասին:

Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Տեր-Պետրոսյանի 1998 թվականի պարտվողական թեզը իրենք ուզում են այսօր կյանքի կոչել, բայց մենք Վազգեն Սարգսյանի գործի ժառանգորդներն ենք, եւ ես վստահաբար ասում եմ` սպարապետ Վազգենը չի կարող պարտվել Լեւոնին ու Նիկոլին: Մենք պետք է կարողանանք գնալ այդ ճանապարհով: Մենք պետք է լինենք մեր ճակատագրի դարբինները« եւ այդ դեպքում, ինչպես Սպարապետ Վազգենն էր ասում, 21-րդ դարը մերն է լինելու: Հակառակ կարծիքները մոլորություն են ու խաղաղասիրական լեւոնական պարտվողականություն:

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

Բայց անգամ Հանրային հեռուստատեսությամբ են մարդկանց մեջ «ներարկում», թե ինչպես պետք է պատրաստվեն խաղաղության, չնայած նրան, որ Ադրբեջանում բոլորովին այլ տրամադրություններ են տիրում:

Նախ Հանրային հեռուստաընկերությունը սկսել է, ոչ թե հանրային պահանջ ներկայացնել, այլ հակաքարոզ տանել: Վերջերս Հանրային հեռուստատեսոսւթյամբ տեսա եկեղեցու պատմության վերաբերյալ, ինչպես նաեւ տխրահչռակ նախարարի եւ քահանայի հետ կապված միջադեպի մասին ռեպորտաժը... Ես ամաչում եմ, որ նման նյութ կարող է գնալ Հանրային հեռուստատեսությամբ, որտեղ հակաքարոզ է գնում մեր քրիստոնեական եւ ազգային արժեքների դեմ: Կարծում եմ` մեր հասարակությունը պետք է նմանատիպ գործելաոճի վերաբերյալ իր բողոքի ձայնը բարձրացնի:

«Տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր» Շարմազանովը՝ Փաշինյանին

«ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

– Այս ամիսների ընթացքում Դուք մշտապես Ձեր մտահոգություններն էիք հայտնում, բայց վերջերս հայտարարել եք, որ այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք «եւ այն Նիկոլի օր առաջ հրաժականն է»: Ինչո՞ւ հիմա:

Ընտրություններից հետո` հույս էի փայփայում, որ Նիկոլը եւ նրա իշխանությունը կգիտակցեն այն ծանր բեռը, որ վերցրել են, կգիտակցեն առկա մարտահրավերները եւ կիրականացնեն քաղաքականություն, որն ուղղված կլինի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը: Բայց մենք տեսնում ենք ճիշտ հակառակը: Իհարկե, չեմ բացառում, որ հիմա շոուներ լինեն, մի երկու պաշտոնյաների հանեն, օրինակ, ՊԵԿ նախագահին եւ այլն, ու ասեն` վա՜յ տեսեք էս ինչ փայլուն իշխանություն է: Իսկզբանե նոր իշխանությունը չցանկացավ գիտակցել, որ այսօր կա երկու մարտահրավեր` ազգային ավանդական արժեքների պահպանում եւ Արցախյան հիմնահարց: Այսօր երկու հարցում էլ տանուլ է տալիս պետությունը, որեւէ մեկը մատը մատին չի խփում: Նիկոլի իշխանությունը բոլոր ոլորտներում ձախողվել է, եւ այո՛, նա օր առաջ պետք է հեռանա: Ի վերջո, չի կարող Ադրբեջանը պատրաստվել պատերազմի, իսկ մեզանում բաժանարար գծեր ստեղծվեն, եւ պետության ղեկավարը հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանի: Այս մարդիկ նեոբոլշեւիկներ են: Այն, ինչ արել է Լենինը 1917 թվականին` ջնջելով ամեն ինչ եւ սկսելով նորից, հիմա Նիկոլն է անում. ով իր առջեւ չի խոնարհվում, չի ասում` դու ես, որ կաս, դու մեր Մագդուն ես, ուրեմն` սխալ են: Սա՞ էր նոր Հայաստանը:

​​​​​​​«Պայքարե՛ք ձեր կարծիքի համար, այլ ոչ թե հերթով իշխանություններին շողոքորթեք»

Փաստորեն, կարծում եք, որ նոր վայրիվերումնե՞ր են մեզ սպասում գարնանն ու ամռանը...

Մենք պետք է պատրաստվենք անցանկալի զարգացումների, Ադրբեջանը երկար չի սպասելու: Ամեն ինչ ակնհայտ է` ԱՄՆ նախկին դեսպան Միլսի հայտարարությունը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը, Սորոսի գրառումը, Գերմանիայի կանցլեր Մերկելի ակնարկը, թե Նիկոլը խիզախ քայլ է արել Արցախի կարգավորման հարցում... Այս ամենը պատահական չէ: Ի դեպ, «խիզախ քայլ անելու» վերաբերյալ լսեցի ԱԳ նախարար Մնացականյանի բացատրությունը, ավելի լավ է չխոսեին: Մերկելը պատահական գործիչ չէ, որ «խիզախ» բառն օգտագործեր, մինչ այդ էլ Բոլթոնն էր Փաշինյանից սպասում խիզախ քայլեր: Սա մի շղթա է, որի տրամաբանական շարունակությունն այն է, որ մարդիկ սպասում են տարածքների զիջում: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա՛մ Նիկոլը խոսք է տվել, կա՛մ լռել է, երբ այդ մասին ասել են, ու հիմա նրանից ակնկալիքներ ունեն: Իսկ ինքը տեսնում է պրեսինգ հայկական շրջանակներից ու ասում, որ ես  չեմ կարող դա անել: Ադրբեջանն էլ հարցնում է` բանակցություններից հրաժարվո՞ւմ ես ու գնում է իր ճանապարհով: Ու այս դեպքում մենք պետք է միավորվենք` ազգային գաղափարախոսություն քարոզենք, ասենք աշխարհին, որ Արցախի հարցում չկա ընդդիմություն եւ իշխանություն, սա բոլորիս պայքարն է: Ի՞նչ տարածքների զիջում: Հայաստանում պետք է ստեղծել նոր ազգային դիմադրության շարժում, որը նախեւառաջ պետք է զբաղվի ազգային գաղափարախոսությամբ, եկեղեցու պաշտպանությամբ եւ ազգային լուծումներ գտնելով: Պետք է ստեղծվի քրիստոնեական եւ ազգային ճակատ, որը կլինի վերկուսակցական: Այսօրվա իշխանությունն անփորձ է, մեծամիտ է եւ աչքերը փակ գնում է գլուխը պատին խփելու: Իսկ դա մենք չենք կարող թույլ տալ, որովհետեւ երբ գլուխը տվեց պատին, մենակ իր գլուխը չի բացվելու, պետությունն է կանգնելու խնդիրների առաջ:

«Որքան էլ ասենք՝ հիշում եւ պահանջում ենք, դրանից բան չի փոխվելու». Արամ Սարգսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА