ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նիկոլը ճանապարհ է հարթում նահանջի…». Հրաչյա Ներսիսյան

05.02.2019 23:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Նիկոլը ճանապարհ է հարթում նահանջի…». Հրաչյա Ներսիսյան

Պովոլժիայի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներց Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություններ է արել թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի, թե՛ ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ըստ նրա, ցանկացած զրպարտություն, հայհոյանք, վենդետա եւ այլն, դրանք օրենքի տառին չեն համապատասխանում, եւ բոլորս գործող օրենսգրքի ու Սահմանադրության շրջանակում պետք է ստիպենք, որ իշխանությունները գան գործող օրենքի դաշտ եւ  ոչ թե իրենց ինչպես հարմար է, այնպես էլ մեկնաբանեն օրենքն ու կիրառեն:

Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը. «Հրապարակ»

- Պարոն Ներսիսյան, բայց այսպես ասած, «թավշյա հեղափոխության» օրերին Նիկոլ Փաշինյանը շատ էր հնչեցնում «վենդետա չի լինելու» արտահայտությունը: Կարծում եք, նրա իշխանության ինն ամիսներն ա՞յլ իրողության մասին են հուշում եւ ինչպե՞ս պետք է պայքարել դրա դեմ:

- Եթե ուզում ենք մեծ ծանրության քարը բարձրացնենք, պետք է անկյունից բարձրացնենք, այսինքն՝ փոքր գործերում՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ, պետք է կարողանանք հասնել արդյունքի: Ես Գերմանիայում եմ ապրել եւ գիտեմ, թե ցանկացած հայհոյանք եւ մարդու իրավունքների ոտնահարում ինչ լուրջ խնդիր է։ Իսկ եթե Նիկոլը իր ուղղությունը վերցրել է այդ վեկտորով, ուրեմն՝ նա պարտավոր է օրենքի տառին համաձայն աշխատի ու ոչ մեկի հետաքրքիր չէ, թե դատախազը, դատավորը կամ քննիչը չի հասկանում կամ ուզում է իշխանությանը դուր գալու համար հակաօրինական քայլեր անել: Եթե ՄԻԴ-ում գնաց տասնյակ կամ հարյուրավոր մարդկանց բողոք՝ մարդու իրավունքների ոտնահարման ու դրա հետ մեկտեղ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրգործի վերաբերյալ, դուք վստահ եղեք, որ Նիկոլը չի կարող ոչինչ անել, որովհետեւ այդ ամենը մեծածախս տույժեր են՝ չհաշված վարկանիշային անկումը: Մի՛ տրվեք ֆեյսբուքային կրակահերթերի, թույլ տվեք, որ իրենք ձեր իրավունքները ոտնահարեն եւ դիմեք դատարան; Այս դեպքում պետք է նույն զենքով հաղթել եւ ոչ թե մտնել նույն դաշտը։ Սա ես իմ անձնական փորձից եմ ասում եւ ամենեւին էլ աֆորիզմ չէ:

- Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը խոսում էին, որ կա անհրաժեշտություն՝ անցումային արդարադատություն ստեղծելու: Ի՞նչ կասեք այս մասին:

- Եթե ՀՀ-ում գործում է անցումային արդարադատություն, ապա այն պետք է հայտարարված լիներ եւ, ըստ այդմ, գործեր այդ ձեւաչափով: Իսկ եթե՝ ոչ, ուրեմն՝ չի կարելի ընդունել, որպես օրենք, վարչապետի խոսքերն, այսպես կոչված, անցումային արդարադատության մասին: Վարչապետն իրավունք չունի իրեն օրենքից վեր դասի եւ հենց նրան այս գործող օրենքով նույնպես դատելու են: Միշտ ասել եմ՝ չկա հեղափոխություն, այլ կա իշխանափոխություն շանտաժի միջոցով: Դուք ձեզ հարց չե՞ք տալիս, թե ինչու է Նիկոլը միշտ ասում, որ ինքը չի միջամտում դատական համակարգին: Որովհետեւ լավ գիտի՝ իր պատասխանատվության ժամանակը գալու է, եւ Նիկոլը ճանապարհ է հարթում նահանջի: Իսկ ամենամեծ շեղումն այն է, որ բոլորը կարծում են, թե ինքն է պատասխանատու այս ամենի համար։ Ասեմ իմացեք՝ ոչ:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք:

- Հիմա կհիմնավորեմ, այսինքն՝ մենք մտովի հասկանում ենք, որ ինքը հրապարակում ցուցում է տալիս ուժային կառույցներին, բայց դա խաբկանք է, քանզի ուժային կառույցները պարտավոր են գործել օրենքի շրջանակում եւ ոչ թե վարչապետի հրապարակում արված հրահանգներով: Ըստ այդմ, պետք է լինի բողոքներ ընդդեմ այդ ուժային կառույցների պատասխանատու անձանց վրա՝ իրենց կայացրած որոշումների համար:

- Վստահ եմ՝ հետեւում եք ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին: Հետաքրքիր է, որպես ԵԿՄ անդամ, ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

- Լինելով ԵԿՄ անդամ եւ ՌԴ Պովոլժիայի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից մեկը՝ խորը ցավով եմ հետեւում այն անարդարությանը, որը կատարվում է ընդդեմ Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի։ Այս ամենը ես բաժանում եմ երկու մասի՝ մեկը հասարակական, մյուսը՝ իրավական կոնտեքստում: Երբ մայիսի 28-ին զորավարը ԵԿՄ վարչության եւ անդամների հետ մասնակցում էր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա տոնախմբությանը, արդեն իսկ լավ գիտեր, որ նա լարած թակարդի մեջ է, որովհետեւ հենց վերջին ժողովի ժամանակ արտահայտել էր կարծիք, որ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված: Հրապարակավ վարկաբեկեցին գեներալին՝ նրա վրա բարդելով զինվորի հաց գողանալն ու օգնություն յուրացնելը, ստեղծեցին շոու, որպեսզի նրա հանդեպ իրականացվի ուղիղ վենդետա՝ ի պատիժ այն բանի, որ նա ժամանակին այդպես էլ չմիացավ Նիկոլին ու Լեւոնին, որպեսզի իրականանա հեղաշրջում։ Հենց այդ ժամանակ անօրեն փորձում էին բանակը մտցնել քաղաքական գզվրտոցի մեջ։ Իսկ այն, որ իբրեւ ինչ-որ բան են հայտնաբերել նրա տարածքից, դեռ չի նշանակում, որ գողացված է եւ չպետք է լիներ այդ տեղում: Օրենքով սահմանված է, որ ԵԿՄ-ն լինելով կիսառազմական կառույց, իրավունք ուներ ունենալու եւ իր ներքին կանոնակարգով վերաբախշելու այդ ամենը: Չմոռանանք, որ նա 2008 թվականից հեռացված է ՊՆ փոխնախարարի պաշտոնից եւ մինչեւ այժմ ոչ մի ձեւով չէր կարող միջամտել ԶՈՒ- ի գործունեությանը։

​​​​​​​«Վարչապետի բոբիկությունը Արցախյան հարցում, ՀՀ-ին կարող է բազմաթիվ խնդիրների առջեւ կանգնեցնել»

- Վերջին շրջանում տարաբնույթ կարծիքներ են հնչել Մանվել Գրիգորյանի մասին՝ առհասարակ որպես զինվորական: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

 - Հեռու չգնանք, հիշեցնեմ, որ 2016 ապրիլի 2-ից Գրիգորյանը թվով մոտ 2000 կամավորականներով մեկնել էր արցախյան ճակատ, եւ նրանց ներկայությունը թշնամու շատ պլաններ խախտեցին: Իհարկե, զինվորները անձնազոհ կռվեցին, պաշտպանեցին, բայց դուք մի՛ մոռացեք, որ թշնամին տեղյակ էր, որ ՀՀ աշխարհազորայիններն ու ԵԿՄ-ն կանգնած են զինվորի կողքին։ Իսկ կենդանի կռվող ուժի ներկայությունը ստիպվեց թշնամուն հետ քաշվել իր պլաններից։ Ո՞վ ասաց, որ ՀՀ Զինված ուժերը պետք է սպասի պատերազմի ժամանակ դրսի օգնության: Ո՞վ ասաց, որ Զինված ուժերը չպետք է ունենան համապատասխան տեխնիկա, որպեսզի հակառակորդին հարված հասցվի: Այս հարցերի պատասխանները որոշեցին շատ կեխտոտ ձեւով փաթաթել զորավարի վրա՝ իմանալով նրա հանդեպ մարդկանց մեջ եղած հակակրանքը: Անգամ եթե գեներալ Մանվել Գրիգորյանը կատարել է իրավախախտումներ, դա դեռ ոչ մեկի չի թույլ տալիս, օրենքի տառին համաձայն, նսեմացնել, խոշտանգել եւ նշանակել մեղավոր:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը եւ քննությունը:

- Նույն զավեշտալի նմանությամբ անօրեն քայլեր կատարվեցին ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի: Հրապարակավ Նիկոլի կողմից եղավ մեղադրանք 2008 թվականի մարտի 1-ի զոհերի պատասխանատվության կապակցությամբ, իբրեւ միակ եւ անբեկանելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Չհաշված այն, որ հենց Նիկոլը եւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ գործի շահագրգիռ պատասխանատու կողմն է, Փաշինյանը ընկղմեց ժողովրդին ատելություն զգացմունքների դաշտ ու սկսվեց բառից բուն իմաստով վենդետա: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, լինելով արտերկրում, չխուսափեց իրավապահ մարմիններից: Հասկանալով, որ իրավիճակ է փոխվել՝ ինքը ՀՀ հետ վերադառնալով՝ անմիջապես ներկայացավ իրավապահ մարմիններին: Սա խոսում է օրինապաշտ մարդու կերպարի մասին եւ այն հանգամանքն է, որ, չգիտես ինչու, քրեական գործում մոռացության է տրվում: Մինչդեռ 2008 թվականին փախուստի մեջ էր այժմյա դուխով Նիկոլը… Իմ խորհին համոզմամբ՝ այս ամենը չպետք է տեղի ունենար, քանզի մենք պատերազմի մեջ ենք գտնվում եւ Արցախի հերոսին կալանավորել նշանակում է հարված ՀՀ իմիջին։ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա կացությունը համապատասխան է քաղբանտարկյալ հիմնավորմանը: Եվ բանը հասել է նրան, որ Նիկոլը ու նրա ինֆորմացիոն դաշտի ահաբեկիչները իրենց հաշիվ չեն տալիս, թե ում մասին ինչպես արտահայտվեն կամ գրեն ու ցանկացած հակակարծիք գրոհվում է՝ տարբեր տեսակի հայհոյանքներով, անձի ֆիզիկական ոչնչացման կամ շանտաժի մթնոլորտում: Ընդ որում՝ իրավապահ մարմինների աչքի առաջ։ Այսօր հանդգնում է սահմանափակել ազատ խոսքը եւ կարծիքը մարդկանց մի խումբ, ովքեր, կարելի ասել, ոչինչ չունեն ստեղծած եւ արարած Հայաստանի Հանրապետության կամ Արցախի համար, բացի թշնամանքի եւ ատելության քարոզից:

- Ի դեպ, այդ քարոզը չշրջանցեց անգամ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին եւ Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին…

- Այո, նույն տիպի ատելության քարոզչության ականատես եղանք ընդդեմ Գերաշնորհ Պարգեւ սրբազանի եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի: Հաշվի չառնելով նրանց ազնվագույն աշխատանքը եւ մատուցած ծառայությունը հայերենիքի հանդեպ՝ հայանուն ինֆորմացիոն ահաբեկիչները սկսեցին նսեմացնել այս մեծապատիվ անձանց: Պատճառն այն էր, որ նրանք փորձեցին սատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու, ասես ամեն բան վերացավ եւ պարզվեց՝ նրանք իրավունք չունեն իրենց խղճի եւ հավատի համապատասխան արձագանքել։ Եթե ՀՀ կամ Արցախում ինչ-որ մի քաղաքական եւ հասարակական անձ ունի բարձրաձայն եւ անկաշկանդ արտահայտելու իր դիրքորոշումը, առաջին շարքում պետք է հարգվի հենց Պարգեւ սրբազանի եւ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տեսակետը: Նրանց անունները պետք է հնչեցնել միայն ու միայն հարգանքով, ինչպես եւ բոլոր հերոսների:

Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА