o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետական խորհրդանիշները սարքում են խաղալիք». Դավիթ Սարգսյան

05.02.2019 22:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետական խորհրդանիշները սարքում են խաղալիք». Դավիթ Սարգսյան

Վերջին օրերին հանրության շրջանում լայն արձագանք գտած պետական խորհրդանիշների, այդ թվում եւ օրհներգի փոփոխության թեման հիմնականում, կարծես թե, բացասաբար անդրադարձ ունեցավ` հանրության մեծամասնությունը դեմ արտահայտվեց: Արձակագիր, հրապարակախոս ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆՆ «Իրավուքի» հետ զրույցում եւս բացասաբար անդրադարձավ: Ըստ նրա` չի կարելի պետական խորհրդանիշները խաղալիք դարձնել. « Չի կարելի ժողովրդին, ազգին, կտրել պատմությունից, անցյալը շպրտել մի կողմ եւ փորձել ամեն անգամ այս հարցը չարչրկել: Իմ կարծիքով` հիմնի փոփոխության թեման արհեստականորեն ներմուծված հարց է: Մեր հիմնը պատմական է, եւ չի կարելի ամեն իշխանափոխությունից հետո` կլինի թավշյա կամ չգիտեմ ինչպիսի, գալ իշխանության եւ այդ հարցը առաջ բերել: Մենք պիտի նախադեպ չունենանք, որ ով գա իշխանության, առաջին խնդիրերից մեկը դնի հիմնը, զինանշանը փոխելը: Դրանք ազգային խորհրդանիշներ են, հավերժ են, պետք չէ ձեռք տալ ընդհանրապես: Պետական խորհդանիշները սարքում են խաղալիք, չի կարելի, դրանք պետք է լինեն սրբության սրբոց` հավանում ես, թե` ոչ: Իհարկե կարող է ավելի լավ երաժշտություն լինել, ավելի լավ բառեր գրվեն, լավից լավը կա, բայց ի՞նչ անենք, անընդհատ փոխե՞նք մեր հիմնը: Գոյություն ունի մեկ օրհներգ, մեկ դրոշ, մեկ ազգ ու մեկ պետություն, եկե՛ք համախմբվենք: Կարո՞ղ եք համախմբվել, կամ կարո՞ղ են իշխանությունները համախմբել համայն հայությանը մեկ պետության շուրջ, որի համար պարզապես պետք է քննարկել խնդիրները` մասնագետների հետ: Բայց այսօր փոխարենը, մասնագետներին վանելով իրենց գործառույթներից, բերում են մարդկանց որոնք բացարձակ անտեղյակ են: Ի՞նչ է, մեզ մասնագետ պետք չէ՞, եթե այո, ուրեմն ինչի՞ համար են այսքան բուհերը, ինչո՞ւ են մարդիկ սովորում, ու այսօր տրակտորիստը կամ սալիկներ խփողը ավելի լավ է ապրում, քան` գիտնականը»:

Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ Politica.am

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Դավիթ Սարգսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА