o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հիմա շատուշատ հարցերում Փաշինյանը կարող է ասել` Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ես` սխալ» (Տեսանյութ)

05.02.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հիմա շատուշատ հարցերում Փաշինյանը կարող է ասել` Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ես` սխալ» (Տեսանյութ)

Օրեր առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին« որ հայկական կողմը մտադիր չէ «տարածքներ զիջել հանուն խաղաղության»: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաեւան նշել էր, թե դժվար է հասկանալ Փաշինյանի տրամաբանությունը. «ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների անկյունաքարը հենց հայկական զինուժի դուրս բերումն է Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից»: Ըստ էության, տպավորություն է, որ Հայաստանին ինչ-որ տարօրինակ խաղաղության են նախապատրաստում` այն պրոպագանդելով պետական մակարդակով, օրինակ, Հանրային հեռուստատեսությամբ, սակայն Ադրբեջանում բոլորովին այլ տրամադրություններ են: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան

«ՀՀ ԱԳՆ-Ն ԱՅԴ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՐՁԱԳԱՆՔԵՐ»

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կբացատրեք Ադրբեջանի ԱԳՆ-ի վերոնշյալ արձագանքը` ի պատասխան Նիկոլ Փաշինյանի:

Չեմ բացառում, որ ադրբեջանցիները կարող էին, շրջանառության մեջ դնելով սա, որպես սադրիչ հնարք օգտագործել` հանրության մեջ իշխանությունների հանդեպ նոր կրքեր եւ լարվածություն ստեղծելու նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ-ն ակնհայտորեն իրական ստեղծված վիճակը խեղում է, բայց եթե այդպես է, այսինքն` հույսով եմ եւ կուզեմ, որ այդպես լինի, ուրեմն` ՀՀ ԱԳՆ-ն այդ հայտարարությանն անմիջապես պետք է արձագանքեր` ասելով, որ` ո՛չ, մենք 4,5 ժամ ձեր ԱԳ նախարարի հետ դրա մասին չենք բանակցել:

Իշխանական «լավագույն եռյակի» դուխը հերիքեց մինչեւ երեկո

Ի դեպ, ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ձեր նշած հանդիպմանը հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարությունը` ՀՀ եւ Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ: Ի վերջո, ի՞նչ է սա նշանակում:

Այդ հայտարարությունից երկու օր հետո` Ադրբեջանի նախագահը բոլորովին այլ բան է հայտարարում, ընդ որում` անթաքույց: Հիմա իրենք արդեն Արցախը վերցնելու մասին էլ չեն խոսում, այլ հայտարարում են, որ այն արդեն իրենցն է, եւ խոսում են նաեւ Երեւանը վերցնելու մասին: Այս դեպքում հարց է առաջանում` ո՞ւմ պատրաստենք խաղաղության, մե՞զ... Մենք խաղաղասեր ենք, մինչեւ հիմա պատերազմի մասին չենք խոսում, հետեւաբար ո՞վ է այդ հայտարարության իսկական հասցեատերը: Սա շատ լուրջ հարց է, հատկապես երբ այդ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի մասին: Ընդհանրապես, մի շատ կարեւոր թեզ գոյություն ունի` 1994 թվականի պատերազմական գործողությհունների արդյունքում Ադրբեջանի նախաձեռնությամբ ստեղծվեց մի իրավիճակ եւ հաստատվեց ստատուս քվո: Այդ ստատուս քվոն, որը հիմա գործում է, միջազգայնորեն ճանաչված է, այսինքն` ուժերի հարաբերակցություն, ֆրոնտի գիծ, բարձունքներ եւ այլն, այդ ամենը որոշված է: Եվ այս ամենն ունի իր իրավական կարկասը` 1994 թվականի եւ 1995 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրերը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի« ԵԱՀԿ Բուդապեշտի 1994 թ. գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածություները: Այս ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակում ստատուս քվոն գոնե տեւական ժամանակ անվտանգության երաշխիքներ է ձեւավորում: Եվ այդ անվտանգության երաշխիքներից էականը ֆրոնտի գիծն է, որի աշխարհագրական կոնֆիգուրացիան պատահական չէ ընտրված: Բոլոր այն բարձունքները, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, հնարավորություն են տալիս իրավիճակն այնպես վերահսկել, որպեսզի Ադրբեջանը, եթե ցանկանա բալանսը խախտել, ռազմական 10 անգամ ավելի մեծ հզորություն պետք է ունենա, քան մենք: Հիմա, եթե Ադրբեջանը մի պարզ խնդիր է դնում միջնորդ երկրների առաջ, թե «գրավյալ» տարածքները տվեքբանակցային գործընթաց սկսեմ, բոլորը շատ լավ պետք է հասկանան, որ այդ տարածքներից մի սմ էլ տալը կնշանակի անվտանգության գիծը խախտել: Իսկ սա էական սպառնալիքներ կստեղծի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար: Մենք տարածք չենք կարող տալ ոչ միայն նրա համար, որ չենք ուզում, այլ վտանգավոր է (ընդ որում` առաջին հերթին Սյունիքի համար)` ցանկացած խեղում-շեղում տարածքային այսօրվա կոնֆիգուրացիայից բերելու է ակնհայտորեն ռազմական նոր սպառնալիքների:

Գարիկ Սարգսյա՛ն, հորդորում եմ ներողություն խնդրել. Մարիամ Հովսեփյան

«ՎՏԱՆԳ ԿԱ, ՈՐ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՍԱՀՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ»

– Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, ասում է, որ այս փուլում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են միայն բանակցային գործընթացի պատմությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

Կարծում եմ` ավելի լավ է շփվեն, քան չշփվեն: Նույնիսկ եթե բանակցությունների պատմությունն են ուսումնասիրում, թող ուսումնասիրեն: Սակայն, համար մեկ խնդիրն այն է, որ այդ շփումները, առավել եւս` ոչ պաշտոնական, հանկարծ չփորձեն փոխարինել բանակցային պաշտոնական գործընթացի եւ մեր շփվող կողմերը չփորձեն աստիճանաբար ենթադրել, որ այս շփումներով կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել, կամ բավարար է այս ձեւաչափը: Սա կնշանակի գործընթացի սողացող փոփոխություն, ինչն անթույլատրելի եմ համարում: Հետեւաբար, եթե նույնիսկ վերելակի մեջ Փաշինյանն ու Ալիեւն ինչ-որ բան են պայմանավորվել, ճիշտ կլինի, որ այդ պայմանավորվածությունն իր արտահայտությունը գտնի Մինսկի խմբի շրջանակներում` որոշակի հայտարարությունների տեսքով: Այսինքն` սա պետք է իրավական, քաղաքական միս ու արյուն ստանա, այլապես վտանգ կա, որ բանակցային ձեւաչափը կարող է սահուն փոխվել, նույնիսկ բոլորիս համար աննկատ:

«Վաղը եթե մարդկանց դժգոհությունները հասնի կրիտիկական սահմանի, հետո չընկնեք մեղավորներ փնտրեք»

Իսկ առհասարակ հիմա կա՞ բանակցային գործընթաց, թե` ոչ:

Գտնում եմ, որ կա եւ կապ չունի` շփումները պաշտոնական են, թե` ոչ, կամ հաճախականությամբ են  տեղի ունենում: Բանակցային գործընթաց կա, եւ այն տեղի է ունենում Մինսկի խմբի ձեւաչափով, այլապես երբ պարբերաբար տարածաշրջան են այցելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ լինում են Հայաստանում, Ադրբեջանում, Արցախում ու հանդիպում են ղեկավարության հետ, բա ի՞նչ են խոսում: Ուրեմն` որեւէ մեկի մտքով չպետք է անցի, որ բանակցային գործընթաց գոյություն չունի, այլ հարց է, թե ինչն է քննարկման առարկան, թեման առնչվո՞ւմ է արցախյան խնդրի կարգավորման հետ, թե խոսում ենք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման մասին, ինչը շատ էական է:

Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

«ԻՐԵՆՑ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԻ ՔԻՉ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԷԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ»

– Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ առանց Արցախի, չի բանակցելու Ադրբեջանի հետ, եւ Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցություններին:

Թվում է` շատ պարզ բան է ասում Փաշինյանը` ես Արցախի կողմից չեմ ընտրվել, ինձ տվել է Հայաստանն իր մանդատը, Արցախի ժողովուրդն ունի իր իշխանությունները, եկեք նրանց ներգրավենք: Ես սա միանգամայն նորմալ հարցադրում եմ համարում: Բայց այս հարցադրումն անելուց պետք է գիտակցենք, որ սա մի հայտարարությամբ լուծվող խնդիր չէ: Առավել եւս համոզված եմ, որ դիմացինը չի համաձայնելու դրա հետ: 1998-99 թթ.-ին, երբ ԱԺ նախագահ էի, բոլոր խորհրդարանական միջպետական հանդիպումներում մի պարզ թեզ էինք առաջ մղում, որը համաձայնեցված էր նաեւ այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ասում էինք` եթե ուզում եք բանակցային գործընթացում արձանագրենք հաջողություն, ապա սեղանի շուրջ պետք է նստեն Ադրբեջանը եւ Արցախը, իսկ Հայաստանը եւ մնացած միջնորդները պետք է դառնան այս բանակցության երաշխավորները: Այլ հարց է, որ այդ ժամանակ երբ հարցը բարձրացնում էինք, նույն համանախագահողները, ցավոք, մեր ջրաղացին ջուր չէին լցում: Կարծում եմ` բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ համանախագահները ինչ էլ պայմանավորվեն, պետք է ստանան Արցախի համաձայնությունը: Պատահաբար չէ, որ այդ թվում նաեւ մադրիդյան սկզբունքներում նշված է, որ պետք է ականջալուր լինեն Արցախի կարծիքի հետ: Այսինքն` դե ֆակտո Արցախը բանակցությունների մեջ է, այլ բան է, որ չի նստել բանակցային սեղանին:

Ինչ է պատմել Սեյրան Օհանյանը ԱԺ քննիչ հանձնաժողովին

Ստացվում է այն, ինչ ասում էին նախկին իշխանությունները, փաստորեն, այս հարցում Նիկոլ Փաշինյանը պետք է ասի` դուք ճիշտ էիք, ես` սխա՞լ...

Հիմա շատուշատ հարցերում Փաշինյանը կարող է ասել` Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ես` սխալ, երբ արդեն իշխանության ամբողջ բեռը զգում է: Եվ կարծում եմ` ինչ-որ փուլում առնվազն ասելու է, որ իրենց ընկալումներն ու պատկերացումները մի քիչ տարբերվում էին իրողությունից: Բայց սա գուցե հետագա քաղաքական գործընթացների համար է կարեւոր, իսկ հիմա շատ կարեւոր է գիտակցենք, որ շրջանառության մեջ դրված` այդ տարածքներ խաղաղության դիմաց թեզն իր մեջ մեծ վտանգ է պարունակում: Սա բոլորովին չպետք է կապվի մեր պատմական նկրտումների հետ, այլ պետք է շատ պրագմատիկ ձեւով ասվի, որ այն մեր անվտանգության հնարավոր սպառնալիքն է: Եվ այս առումով մենք չենք կարող զիջել որեւէ տարածք, բայց կարող ենք քննարկել եւ լուծումներ գտնել, թե ինչպես չեզոքացնենք պատերազմի վերսկսման սպառնալիքը:

Արցախը մերժեց սորոսականներին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ. Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА