ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.02.2019 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք ժամանակին կար մի քաղաքագետ, որը, մեղմ ասած, շատ մեծ սեր ունի խմիչքի հետ եւ պարբերաբար էլ ծեծ էր ուտում, քանզի սովորություն էր ձեռք բերել ռեստորաններում ճաշել, բայց հաշիվը չփակել: Հիշեցնենք նրա անուն-ազգանունը` ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ: Եվ ահա սույն, կներեք արտահայտության համար, քաղաքագետը զարմանալիորեն որոշեց վատաբանել ԱՍԱԼԱ-ի մարտիկներին. «63 տարեկան հասակում մահացել է ԱՍԱԼԱ-ի անդամներից Մկրտիչ (Մայք) Քազանճյանը: Մի քանի օր առաջ էլ Վարուժան Կարապետյանն էր կնքել իր մահկանացուն ու հուղարկավորվեց Եռաբլուրում: ԱՍԱԼԱ-ի մասին իմ կարծիքը հայտնի է, չեմ ուզում կրկնվել, մանավանդ` էս տխուր առիթով: Բայց իշխանություններին խնդրում եմ` մի տրվեք էժան հայրենասիրությանը ու ԱՍԱԼԱ-ի տղերքին Եռաբլուրում մի հուղարկավորեք: Եռաբլուրի խորհուրդը ուրիշ է` որեւէ կերպ չասոցացվող ահաբեկչության հետ: Ահաբեկչությունն ազգային չի լինում. Եռաբլուրը մի նույնացրեք մաուզերականության հետ...»: Ընդհանուր առմամբ, այստեղ հարկ է բացականչել «ալկաշ ակբար», բայց, այնուամենայնիվ, հիշեցնենք տարրական ճշմարտությունը` ԱՍԱԼԱ-ի հերոսներին ահաբեկիչ կարող է անվանել միայն թուրքը կամ ադրբեջանցին, այնպես որ, թող Սուրենյանցն ինքը որոշի, թե դրանցից որ մեկն է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ այժմ անդրադառնանք Սուրենյանցի երբեմնի կուռքին` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ: Ինչքան էլ զարմանալի լինի, ծերուկը որոշեց հին անեկդոտներ պատմել, եւ դրա առիթը օրհներգի շուրջ ծավալված արհեստական բանավեճն է: Ի պատասխան այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետեւյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով` «Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Տեր-Պետրոսյանը նաեւ ավելացրեց, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաեւ 1977թ. Սահմնադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք»: Անեկդոտն, իհարկե, լավ բան է, սակայն երբ հրապարակավ դա պատմում է ԼՏՊ-ն, մի տեսակ ոչ միայն զարմանում ես, այլեւ` լարվում:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ անզարմանք չթողեց եւ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ով ընտանյոք հանդերձ թատրոն էր եկել: Իհարկե, լավ է, որ այդքան առաջադիմել է եւ տեղեկացել թատրոնների պես մշակութային օջախների մասին: Բայց զարմանալին այն է, որ թատրոն ներկայացել էր ոչ պատշաճ հագուստով` ջինսով: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հարգարժան ժողվարչապետին հիշեցնել, որ անգամ ամենահետամնաց գյուղացիները թատրոն ջինսով չեն գալիս: Ախր, չի կարելի այդ աստիճանի ժողովրդական, ավելի ճիշտ, ռամկական լինել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА