o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին դեպի Թուրքիա ուղևորությունների վտանգի մասին

01.03.2016 11:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին դեպի Թուրքիա ուղևորությունների վտանգի մասին

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացում է տարածել երկրի քաղաքացիների համար` Թուրքիա ուղևորությունների վտանգի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Պետդեպը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից: Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների և միջազգային ու տեղական խմբավորումների կողմից սպառնալիքի մակարդակի աճի կապակցությամբ` ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է չափազանց զգույշ լինեն Թուրքիայում ճանապարհորդելու ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում:

Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում

 

Նախևառաջ, ամերիկացիներին առաջարկվում է խուսափել ուղևորություններից դեպի Թուրքիայի հարավ-արևելյան հատվածներ, հատկապես` Սիրիայի հետ սահմանակից շրջաններ։ Բացի այդ, նրանց խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային վայրերում։ Նրանք նաև պետք է զգոն և զգույշ լինեն հասարակական վայրեր այցելելիս:

 

Պետդեպում հայտնել են նաև, որ շարունակում են ուժի մեջ մնալ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների ուղևորությունների սահմանափակումները դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ։
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА