ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԺԵԼԸ ԵՎ ԹՈՐԻԿԸ, ԿԱՄ ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

05.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԺԵԼԸ ԵՎ ԹՈՐԻԿԸ, ԿԱՄ ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այն մեծ տերության ղեկավարն է, ում հետ երկու շփումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Ու եթե Փաշինյանը Մերկելին Երեւանում զբոսանքի տարավ, բայց Մերկելը Փաշինյանին Բեռլինում նույնով չպատասխանեց: Եվ այդ երկու փոխադարձ այցերից մեր երկրի համար արդյունքն այնքան համեստ է, որ այս պատմությունը կարելի է նմանեցնել հայտնի ֆիլմի Անժելի եւ Թորիկի պատմությանը:

ՄԵԿ ՏԱՐԻ ՈՒԶՈՒՐՊԱՏՈՐԻ ԻՇԽԱՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

ԲԵՌԼԻՆԸ ՇՓՈԹԵԼ ԷՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԵՏ

Արդյունքի տեսակետից` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գնահատելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների վիճակը իշխանափոխությունից հետո (իսկ բեռլինյան այցը հենց դրա հետ էր կապակցված), արձանագրել է դառը ճշմարտությունը. «Այս օրերի ընթացքում շրջելով եվրոպական տարբեր մայրաքաղաքներով, բազմաթիվ հանդիպումներ ունենալով պատգամավորների, քաղաքական գործիչների եւ տարածաշրջանով զբաղվող փորձագետների հետ, ցավով փաստում եմ, որ իշխանափոխությունից հետո Հայաստանը դարձել է պարզապես թամաշա անելու երկիր, որից ամեն մեկը ինչ-որ մի բան պոկելու, ստանալու, այլ ոչ թե առաջարկելու, տալու կամ իրապես աջակցելու ցանկություն ունի: Անլրջություն, անհասկացվածություն եւ downshifting` սա է, ավաղ, եվրոպական քաղաքական շրջանակների իրական վերաբերմունքը մեր երկրին իշխանափոխությունից հետո: Եվ մեկ տարվա ընթացքում Մերկել-Փաշինյան երկու այցելություններից ծնված ըմդամենը մեկ` պոլիտեխնիկների միջեւ համագործակցության մասին պայմանագիրը, դրա մի փոքր, բայց անհերքելի ապացույցներից է»:

ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ

Իսկ ընդհանուր առմամբ, նույն Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել այնպիսի ելույթով, որն առանձնապես պատիվ չէր բերի անգամ Երեւանում որեւէ միտինգային հրապարակում: Եվ ընդհանրապես, միջազգային եւ արտերկրյա բարձր ամբիոնները Նիկոլը շարունակաբար շփոթում է միտինգի հարթակի հետ, եւ այդպես սկսվել էր դեռ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթից: Նա հարկ է համարում ամբողջ աշխարհին պատմել այն լոլոն, թե ինչ վատն է եղել Հայաստանի նախկին իշխանությունը, եւ ինչպիսի գեղեցիկ հեղափոխություն է արել ինքը իր թիմովԳերմանիայում էլ Նիկոլը հաջողացրեց «հին Հայաստանը» համեմատել նացիստական Գերմանիայի հետ, տրտնջալ նախկին իշխանությունների մամուլից... Այսինքն` նա չհասկացավ, որ եվրոպական այդ բարձր ամբիոնից բողոքում է իր իսկ երկրի ընդդիմադիր մամուլից: Եվ իր իսկ երկրի ընդդիմությանը համեմատում է նացիստների հետ: Բայց միաժամանակ նաեւ մատնանշում է ՀՀ-ԵՄ ասոցացման ուղղությամբ նախորդ իշխանության կատարած աշխատանքը: Հիմա ի՞նչ է ստացվում` նացիստ էին, բայց լավ էին աշխատել...

ՎԱՐՉԱԽՄԲԻ «ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ» ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ՄՈՏԻ՞Կ Է

Կարճ ասած, Գերմանիայում Նիկոլը մեր երկիրը խաղքուխայտառակ արեց: Լավ է, գոնե եվրաչինովնիկները շփվեցին ՀՀԿ պատվիրակության հետ, ինչը «ժողվարչապետի» թողած ողբալի տպավորությունը գոնե մասամբ մեղմեց: Բայց ՀՀԿ-ն պետական լծակներ չունի, ընդդիմություն է, այն էլ` արտախորհրդարանական:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ` ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴՈՒՔԱՆ

Փետրվարի 2-ին ԱԺ-ում իշխող ՔՊ կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ` ՔՊCC-ը, գումարել էր մեծ կուսակցական նիստ` պատգամավորների, նախարարների եւ մարզպետների մասնակցությամբ: Եվ խորհրդարան ժամանած լրագրողները տեսան փակ դռներ: Այդպիսի բան եղել էր մեկ էլ 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ ԱԺ նիստերի դահլիճը գրավել էին Նաիրի Հունանյանի տեռորիստները: Չգիտենք, միգուցե, հետագայում պարզվի, որ ՔՊCC-ը Հայաստանին ոչ պակաս վնաս է հասցրել, քան ահաբեկիչները, բայց տվյալ դեպքում հարկ է արձանագրել հետեւյալըԻշխող կուսակցությունը պետական շենքը, այն էլ` պառլամենտարիզմը խորհրդանշող շենքը, վերածել է սեփական դուքանի, ինչը բացարձակ անարգանք է պետական ինստիտուտների հանդեպ: Դժվար է ասել, թրաշամանուկները գիտակցո՞ւմ են, թե ինչ են արել, թե՞ խելքները չի կտրում, քանի որ պետությունից եւ պետականությունից ոչինչ չեն հասկանում: «Սա պետություն է, ոչ թե որբի գլուխ»,- ասել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ լրագրողները նրանից հետաքրքրվել էին կառավարական ամառանոց տեղափոխվելով եւ վերարկու բռնողի ի հայտ գալով: Բայց պարզվում է, լավ էլ որբի գլուխ է, եւ ամեն մի հակասանիտարական թրաշամանուկ հիմա կարող է խորհրդարանի շենքը երբ ուզի, վերածի կուսակցական օֆիսի: Բայց ոչ պակաս վրդովեցուցիչ է նաեւ այն, որ խորհրդարանի դուռը կարող է հավատարմագրված լրագրողների առջեւ փակ լինել: Ճիշտ է, Լիլիթ Մակունցը, որի մեջ էր մշակույթը մինչ այս ԱԺ-ի ձեւավորումը, անհամոզիչ բացատրություններ տվեց եւ ներողություն խնդրեց լրագրողներից, սակայն լրագրողական կազմակերպությունները` անկախ ուղղվածությունից, հարկ համարեցին հանդես գալ միասնական բավականին խիստ հայտարարությամբ, մասնավորապես. «ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան` ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա` նիստի փակ լինելով, հետո էլ` վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը: Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի եւ համոզիչ համարվել»:

ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ «ԲԻՉՈԿ» ՀԱՎԱՔՈՂ ԵՎ ԱՎԵԼ ԱՆՈՂ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻՑ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ԽԱՂԱԼԻՔ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խաղերը Հայաստանի օրհներգի հետ, զզվացրել են արդեն բոլորին, եւ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց շեշտել, որ Հայաստանն այսօր ունի քննարկման արժանի առավել առաջնահերթ խնդիրներ: Հիշեցնենք` Ալենն առաջարկում էր դեն նետել ներկայիս օրհներգը եւ վերադառնալ Արամ Խաչատրյանի` Խորհրդային Հայաստանի օրհներգին, դե իսկ բառերը կարելի է եւ հետո մոգոնել: Եվ դա քիչ էր, նույն այդ փոխխոսնակը, որին ժամանակին Արմեն Աշոտյանն ուղղիղ եթերում որակել էր «սովորական լկտի», փորձեց Ֆեյսբուքի տարածքում հանրային տրամադրություններ շոշափել, թե ինչպես կվերաբերվեն դրոշի վրա խաչ ավելացնելուն, եւ երբ քաղաքացիները դրան պատասխանեցին բավականին ոչ կոնվենցիոնալ ձեւով, ջնջեց իր այդ գրառումը եւ փորձեց ամեն ինչը կատակի տալԻ դեպ, հանրությունը այնպիսի անհեթեթություններ է սպասում Ալեն Սիմոնյանից, որ երբ ԱրմՔոմեդի կայքը կատակով գրեց, որ Սիմոնյանն առաջարկում է տեղափոխել ՀՀ մայրաքաղաքը, մարդիկ դա լուրջ ընդունեցին, քանզի Ալենից ամեն ինչ սպասելի է: Իսկ, ընդհանուր առմամբ, կան նաեւ ավելի վտանգավոր բաներ: Այսպես, ԱԺ նախկին փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը իրավացիորեն արձանագրում է. «Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք. Փաշինյանն ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին: Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների: Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված` նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին: Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար: Իշխանությունը, իսկ առավել եւս` պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես, քշես: Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք, եւ այդ ելքը Նիկոլի` օր առաջ հրաժարականն է»:

ՆԻԿՈԼԸ ԱՆԸՆԴՀԱՏ ՓՈՑԽԵՐ Է ՏՐՈՐՈՒՄ ԵՎ ՏՐՈՐԵԼՈՒ Է

Բայց ավաղ, թավշիստներին թվում է, թե պետությունը խաղալիք է: Դե, ուրիշ բան նրանցից սպասելի չէ, եթե նրանց մոտ մեծամասամբ միայն ազգանվան «յանն» է հայկական, իսկ էությամբ` չհայ են:

 

ՏԵՂԵԿԱՆՔ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԵՍԸ ԱԺ-ԻՑ ՄԻԱՅՆ ՎԱՏՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Iravunk.com-ում հարցում է անցկացվում, թե ինչ ակնկալիքներ ունի մեր հանրությունը նոր ձեւավորված խորհրդարանից: Կայքում ներկայացված է 10 պատասխան, որից սոցհարցման մասնակիցներն ընտրել են իրենց սպասումներին ամենահամապատասխանողըԱյսպիսով` քվեարկությանը դեռեւս մասնակցել է 726 մարդ, որոնցից 43.25%-ը համոզված է, որ նոր Ազգային ժողովը կլավացնի մեր կյանքը: 2.62%-ն արդեն հիասթափված է եւ ակնկալիքներ չունի 1.79%-ը հորդորում է` «թողենք, թող աշխատեն, հետո կերեւա», 1.52%-ն էլ դեռ զերծ է մնում որեւէ կարծիք հայտնելուց: Իսկ 1.65%-ը գտնում է, որ այս անփորձ կազմով ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը կտապալվի: 0.69%-ի գնահատմամբ` առանց ընդդիմության, նորընտիր խորհրդարանը չի կարողանա գործել: Եվ միայն 0.28%-ն է լավատես եւ կարծում է, որ նոր Ազգային ժողովը կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Ի դեպ, 0.55%-ը մտահոգ է, թե նորաթուխ պատգամավորները, պարզապես, կխանգարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 0.41%-ի կարծիքով` ոչ մի բան չի փոխվի, իսկ շուրջ 47.25%-ի պատկերացմամբ` ավելի վատ կլինի:

ԻՆՉԻՆ ՆԻԿՈԼԻ ՁԵՌՔԸ ԴԻՊՉՈՒՄ Է` ՀԱՐԱՄՎՈՒՄ Է

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА