o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նազենի Ղարիբյանն իր «աչքի գերանը թողած»` Օրբելյանին է մատնացույց անում

05.02.2019 14:24 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նազենի Ղարիբյանն իր «աչքի գերանը թողած»` Օրբելյանին է մատնացույց անում

Նախ սկզբում Լիլիթ Մակունցը, հիմա էլ արդեն նրան փոխարինող եւ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այդպես էլ չեն համակերպվում այն մտքի հետ, որ նախկին իշխանությունների կողմից նշանակված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դեռեւս շարունակում է մնալ իր պաշտոնին, հետն էլ` գլուխը կախ աշխատել ու դրսում բարձր պահել մեր երկրի համբավը: Իսկ դա, կարծես թե, նոր իշխանություններին ամենեւին էլ հարկավոր չէ, քանի որ իրենք իշխանության են եկել հատուկ ծրագրված նպատակով` հիմնահատակ կազմաքանդել երկիրը, ինչը սկսել են հենց մշակույթից: Դա վկայեց նաեւ այն, որ Ն. Ղարիբյանը Օրբելյանին` որպես ՊՈԱԿ-ի տնօրենի` մեկնելու Լոս Անջելես` «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու, որտեղ եւ անվանակարգված էր, նախ մերժեց, հետո էլ փոխեց իր որոշումը, ինչպես ինքն է ասում` ՀՀ փոխվարչապետի մակարդակով զանգեր ու նախատինք ստանալուց հետո: Ն. Ղարիբյանը մերժումը չեղարկելուց հետո աշխատանքային ժամից դուրս ֆեյսբուքյան էջում «նեղված» գրառում էր արել ու Օրբելյանին ստախոս անվանելով ծաղրել, թե Օրբելյանը գնում է «Գրեմմի» մրցանակը ստանալու, եւ ինքը թույլ չի տալիս...

«10 ամիսների ընթացքում միայն տեսել ենք քաղաքապետարան-«Սանիթեք» փոխադարձ մեղադրանքներ»

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՐՏՈՒՈԶԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ

Օրեր անց Ն . Ղարիբյան, իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով այս միջադեպին, կրկին մակունցյան ոճով ասել է, թե ինքը Օրբելյանի հետ անձնական ոչինչ չունի, բայց շարքային չինովնիկի կեցվածքից դուրս չգալով` ավելի աբսուրդ արտահայտություն է արել. «Մեր հարաբերությունները աշխատանքային դաշտում են, Կ. Օրբելյանը ինչ մեծության աստղ էլ լինի, նա մնում է ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ ՊՈԱԿ-ը ենթարկվում է նախարարությանը, ուրեմն` նա մեր աշխատողն է...»: Եվ սա ասում է մի մարդ, ով պատահական հայտնվեց նախարարի տեղակալի աթոռին եւ միայն այդ ժամանակ հանրության որոշ շրջանակներին ճանաչելի դարձավ: Իսկ այսօր նա նույնիսկ տեղյակ էլ չէ, որ համաշխարհային մեծության հետ գործ ունի եւ ոչ շարքային աշխատակցի:

​​​​​​​Բաբայանը ձեռառնոցի է համարում Փաշինյանի ներկայացրած մինչեւ 2050 թ.-ի նպատակադրումները (Տեսանյութ)

Բայց սա դեռ ամենը չէ, տիկին Ղարիբյանը բացի այն, որ համաշխարհային մեծության վիրտուոզ դաշնակահարին վերաբերվում է որպես սովորական աշխատողի, նաեւ չարաշահում է իր դիրքերն ու ոտնահարում ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 25-րդ հոդվածը, որում մասնավորապես ասվում է. «Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները դրսեւորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսեւորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը»:

​​​​​​​Լեւոն Զուրաբյանը հեգնել է Նիկոլ Փաշինյանին

ՕՐԲԵԼՅԱՆԸ ՈՉ ԹԵ 3, ԱՅԼ` 1 ՈՒ ԿԵՍ ՀԱՍՏԻՔ Է ԶԲԱՂԵՑՆՈՒՄ

Ի դեպ, Ղարիբյանը այնքան անտեղյակ է իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ի գործունեությունից, որ ինքն իրեն որոշել է, թե Օրբելյանը Օպերայում երեք հաստիք է զբաղեցնում` գեղարվեստական ղեկավարի, տնօրենի եւ, ըստ Նազենի Ղարիբյանի, նաեւ գլխավոր դիրիժորի: Նա նաեւ հավելել է, թե Օրբելյանն ախր մի քանի հաստիքի համար բյուջեից աշխատավարձ է ստանում: Այնինչ գլխավոր դիրիժորի հաստիքը վերացվեց տարիներ առաջ` 2015 թվականի դեկտեմբերին, երբ դեռ գեղարվեստական ղեկավար էր երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանը:

Ծխախոտի ծուխը նպաստում է ոսկեգույն ստաֆիլոկոկի մոտ հակաբիոտիկային կայունության զարգացմանը. հետազոտություն

Ինչ վերաբերում է օրենքով սահմանաված հաստիքներին, որ նախարարի պաշտոնակատարը փորձում է անհիմն մեղադրանքներ սահմանել, ի գիտություն Ղարիբյանի, թե ի վերջո իրականում օրենքով ինչ հաստիքներ է զբաղեցնում Օրբելյանը, «Իրավունքը» դիմեց օպերային թատրոն. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39-Ա հրամանով եւ ՊՈԱԿ տնօրենի 2017 թվականի օգոստոսի 3-ի N 394-Ա հրամանով` 0,5 դրույքով գեղարվեատական ղեկավարի պաշտոնում: Այդ հրամաններում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի եղել: Այսպիով, Կ. Օրբելյանը Օպերային թատրոնում զբաղեցնում է օրենքով թույլատրելի 1,5 հաստիք (դրույք)` տնօրենի եւ միայն գեղարվեստական ղեկավարի 0,5 հաստիքը»:

Երևանը պատրաստ է անցնելու ներառական կրթության. 65 դպրոցում իրականացվել է վերապատրաստում

Եթե առաջնորդվենք ղարիբյանական ենթադրություններով, ապա ապագայում եթե ունենանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարություն, ինչպես որ քննարկվում է, ապա սուպեր նախարարը կզբաղեցնի միանգամից երեք նախարարի հաստի՞ք: Կամ այժմ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը միանգամից զբաղեցնում է 6 հաստի՞ք, քանի որ իր ղեկավարած պաշտոնը մի քանի ոլորտներ է համակարգում:

Թատրոնի նախկին տնօրենը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Ո՞Վ ՊԻՏԻ ՍԱՍՏԻ 3 ՀԱՍՏԻՔ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հետաքրքիր է Ն. Ղարիբյանը նման անհիմն մեղադրանք ներկայացնելով Օրբելյանին` երբեւէ չէ՞ր հիշել, որ ախր ինքն էլ է մի քանի հաստիք զբաղեցնում:

«Իրավունքը» ուսումնասիրությունների արդյունքում մի քանի ուշագրավ փաստ արձանագրեց:  Նազենի Ղարիբյանը, բացի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի, ապա նաեւ պաշտոնակատարի հաստիքը զբաղեցնելուց, աշխատում է նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որպես ավագ գիտաշխատող, եւ մեր ունեցած տեղեկություններով` նա ձեւականորեն Մատենադարան է գնում միայն շաբաթ օրերին, եւ այն էլ` մի քանի ժամով: Ղարիբյանը նաեւ համատեղելիության կարգով աշխատում է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Արվեստագիտության եւ հումանիտար գիտությունների ամբիոնում: Եթե Ղարիբյանն ասում է, որ ինքը Օրբելյանի վերադասն է ու որպես պետական պաշտոնյա պետք է վերահսկի Օրբելյանի գործունեությանը, ապա Ղարիբյանին ո՞վ պիտի սաստի` միաժամանակ 3 հաստիք զբաղեցնելու համար: Եթե անգամ Ղարիբյանը գիտական գործունեությամբ է զբաղվում, ստացվում է, որ նա այս մշակութային փոթորկալից շրջանում այնքան ժամանակ ունի, որ մշակույթի խնդիրները լուծել ու հետն էլ գիտական գործունեությամբ է զբաղվում:

Գայանե Կարապետյանը Նազենի Ղարիբյանի դեմ մի քանի հայցով կդիմի դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԸՍՏ Ն. ՂԱՐԻԲՅԱՆԻ` ՕՐԲԵԼՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ԲԱՑԱՌԻԿ ԲԱՆ

Նախարարի պաշտոնակատարը նաեւ կասկածի տակ դնելով Օրբելյանի անցած ճանապարհն ու կենսագրությունը` ասում է, թե Օրբելյանը ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել առանց մրցույթի, ինչն արվում է բացառիկ դեպքերում, իսկ, ըստ Ն. Ղարիբյանի, Օրբելյանի կենսագրության մեջ բացառիկ ոչինչ չկա. «Երբ կարդում եք այդ բացառիկության չափանիշները, թե ինչ չափորոշիչների դեպքում կարող է մարդն ընտրվել տնօրեն, այդ չափորոշիչներով հազարավոր մարդիկ կարող են առանց մրցույթի դառնալ տնօրեն, որովհետեւ հասկանալի է, որ այդ չափորոշիչները գրվել են Օրբելյանի կենսագրության հիման վրա, իսկ Կ. Օրբելյանի կենսագրության մեջ չկա բացառիկ բան, ես հավատացնում եմ»:

«Նախարարությունը բազմակի տողերով խախտել էր օրենքը». Գայանե Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԻՍԿ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆ ԱՍՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարն առանց մրցութային կարգի, պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր եւ (կամ) համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ եւ մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում եւ ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի եւ (կամ) գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ»:

«Մերժողները հանում են իրենց վարդագույն ակնոցները». Ա. Թովմասյան

ՕՐԲԵԼՅԱՆԻ «ՈՉ ԲԱՑԱՌԻԿ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Նազենի Ղարիբյանին առաջարկում ենք ծանոթանալ Օրբելյանի 3 էջանոց կենսագրությանը, իսկ ընթերցողի համար մեջբերենք Օրբելյանի կենսագրությունից մի քանի ուշագրավ փաստեր.

Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում եւ Ռուսաստանում: Շրջագայել է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում եւ ռուսական աստղերի հետ` Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, ու այդ հիանալի համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա եւ ողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքները:

Ինչու է պետությունը հրաժարվում ավարտին հասցնել 4 տարի նկարահանած մուլտֆիլմը

2004 թ. հունվարին ՌԴ նախագահ Պուտինը Օրբելյանին պարգեւատրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը երբեւէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու: «Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» եւ նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ԱԶԱՏՈՒՄ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՀԱՍՏԻՔԸ

Եվ ամենակարեւորը, պարզվում է, որ Ն. Ղարիբյանի` Օրբելյանի դեմ նման ինտենսիվ արշավը ծառայեցվում է մի նպատակի համար: Շրջանառվող լուրերի համաձայն` օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում, նոր իշխանությունները ցանկանում են որ զբաղեցնի կրկին անփորձ մի երիտասարդ` Արմեն Սարգսյանը, որի միակ արժանիքն այն է, որ հեղափոխության օրերին քայլել է իրենց հետ ու դարձել Երեւանի ավագանի:

«Տերյանը նոր տողեր չի կարող գրել, բայց նրան նորովի մեկնաբանել կարող ենք»

ԵԹԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԳՆԱՐ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, Ի ՎԵՐՋՈ ԿՀԱՍԿԱՆԱՐ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ

Այն, որ Մշակույթի նախարարության ղեկավարությունը` սկսած Մակունցից, մշակույթն իր մեջ կրելով պաշտոնավարման ամիսներին, միայն տեր Թոդիկի դպրոցի մակարդակով չառաջնորդվեր ու ոստիկանի գործառույթներ չիրականացներ, գեթ մեկ անգամ գնար Օպերային թատրոն, որեւէ ներկայացման պրեմիերային կամ գոնե խաղացանկային հերթական որեւէ օպերա լսեր կամ բալետ դիտեր, ի վերջո, կհասկանար, թե իսկապես որտեղ է մշակույթը: Բայց ասում են` Մակունցի նախարար նշանակումից հետո, երբ հրավիրված է լինում Օպերային թատրոնի շենքում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման, վերջինս իրենից վստահ գնում է Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ հսկիչները նրան բացատրում են, որ իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ը, որի մուտքերն անգամ անծանոթ են իրեն, թեպետ կլոր ու գեղեցիկ շինություն է, բայց իր մեջ ներառում է երկու մեծ ու իրարից տարբեր կառույցներ...

Պուտինը մեծ աշխարհաքաղաքական ռեւանշ է պատրաստում

Նման դեպքից հետո էլ ի՞նչ պահանջենք Մակունցին փոխարինող ու նրանից չտարբերվող Նազենի Ղարիբյանից, գուցե նա էլ Մակունցի նման Օպերայի մուտքը չի գտել, դրա համար էլ որեւէ ներկայացման ներկա չի եղել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА