o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը.տուն-թանգարանն ահազանգում է

04.02.2019 14:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը.տուն-թանգարանն ահազանգում է

Հեղինակ՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանն ահազանգում է, որ  նրա «Գիշեր» որմնանկարը գտնվում է կործանման եզրին: Այս մասին գրառում է կատարվել թանգարանի ֆեյսբուքյան էջում:

«Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է կործանման եզրին Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում:
Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից:

Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու:
«Մինաս Ավետիսյան» մշակութային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին»,-նշված է գրառման մեջ:

սքրին7.png

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА