o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թանգարանից նկարը հանեցիք, դրեցիք թևի տակ ու տարաք դպրոց, բա հուշարձաններն ո՞ւմ թևի տակ եք դնելու՝ տանեք». Երանուհի Մարգարյան

04.02.2019 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Թանգարանից նկարը հանեցիք, դրեցիք թևի տակ ու տարաք դպրոց, բա հուշարձաններն ո՞ւմ թևի տակ եք դնելու՝ տանեք». Երանուհի Մարգարյան

Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում,

​​​​​​​«Քոչարյանի անունը լսելով՝ Փաշինյանը կորցնում է տրամաբանելու ունակությունը»

քանի որ նախատեսվում է պարբերաբար թանգարաններից որևէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոց և ներկայացնել երեխաներին։ ՀՀ վարչապետը մասնավորապես նշել էր.

«Սա իմ ամենասիրած նախաձեռնությունն է, գիտեք, որ Կրթության և մշակույթի նախարարությունները իմ հանձնարարությամբ, ես էլ եմ մասնակցել, ձեռնարկել են «Քո արվեստը» ծրագիրը, որի իմաստն այն էր, որ մասնավորապես՝ շատ հայտնի կտավներ թանգարաններից տարվեն դպրոցներ և երեխաներին ցուցադրվեն։ Ընդ որում, այստեղ շատ լուրջ նպատակ ու գաղափար կա։

Գաղափարն այն է, որ, պատկերացրեք, որ դպրոցի բակ է մտնում հատուկ ազդանշաններով, պետավտոտեսչության ուղեկցությամբ մեքենա, այդ վիճակում երեխաները սովորել էին տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների կամ, այսպես կոչված, օլիգարխների։ Բայց այս դեպքում կանգնում է մեքենան, և այդ մեքենայից դուրս է բերվում մի կտավ, ասենք՝ ինչ-որ չափի»:

ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ, պատմաբան Երանուհի Մարգարյանի կարծիքով՝ անթույլատրելի է թանգարանից նկարի դուրսբերումը, քանի որ այն ենթակա է հատուկ պահպանության։

«Լսեցի, որ վարչապետն ասում է՝ «պադվալներից» նկարները հանենք, տանենք դպրոցներ, բայց «պադվալ» չէ, էլի։ Ազգային արժեքների պահպանության վայրին «պադվալներ» չեն ասում։ Հասկացանք, այդ նկարը թանգարանից հանեցիք, դրեցիք թևի տակ և տարաք որևէ դպրոց, դրանից այն կողմ էլ ի՞նչ եք պատկերացնում, այլ պատկերացումներ չունե՞նք, բա հուշարձանը ո՞ւմ թևի տակ ենք դնելու՝ տանենք, բա դպրոցի խնդիրներն ինչպե՞ս ենք լուծելու։ Գոնե որևէ մեկը տեղյա՞կ է, որ թանգարաններում երեխաները հերթ են կանգնում, դպրոցները նախապես են հերթագրվում, որպեսզի գնան թանգարան» նշել է Ե. Մարգարյանը։

Նրա խոսքով՝ նկարը դպրոց տանելը, բացի այն, որ պահանջում է հատուկ պահպանություն, այլև՝ լրացուցիչ ծախսեր: Այսինք՝ որևէ մարզ տեղափոխելիս պահանջվում է ճանապարհածախս, խումբ, որն այն կպահպանի, փաստաթղթավորում, և այլն։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА