o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գրողը նախևառաջ պիտի լինի իր ժամանակի հայելին». Բանաստեղծուհի

02.02.2019 19:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գրողը նախևառաջ պիտի լինի իր ժամանակի հայելին». Բանաստեղծուհի

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ։ Ներկայիս հեռուստաընկերությունների ու մտավորականության մասին զրուցեցինք գրող Նարինե Ավագյանի հետ, որը բացի մասնագիտական զբաղվածությունից ( օտար լեզվի ուսուցչուհի է)՝ հետաքրքրված է փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ: Բանաստեղծի ներաշխարհում մեծ տեղ ունի հայրենիքի, սիրո և երջանկության թեման: Նարինե Ավագյանը 6 գրքի հեղինակ է, ԱՄՆ ՀԳՄ անդամ:Այս տարիների գրական գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի՝ նաև զինվորների կյանքի բարելավմանն ուղղված բարեգործական աշխատանքների համար: 2019 թվականին Սիբիրում լույս է տեսնելու հայ դասական և ժամանակակից ստեղծագործողների թարգմանությունների անթոլոգիան, որտեղ ընդգրկված է նաև Նարինե Ավագյանի գործը՝ բանաստեղծ Յուրգենսոնի թարգմանությամբ։ Ներկայումս հեղինակի գործերը թարգմանվում են ռուսերեն և անգլերեն, հետևաբար շուտով լույս կտեսնեն գործերը նաև օտար լեզուներով: 2019 թվականին նախատեսված գրական գործունեությունը թողնում ենք որպես հաճելի անակնկալ Ն. Ավագյանի գրի երկրպագուներին…

«Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին». Դավիթ Սանասարյան

-Ինչպե՞ս  ծնվեց  գրելու գաղափարը:

-Գրելու գաղափարը երևի իմ գրաճանաչ դառնալու հետ է ծնվել, հատուկ պահ չեմ հիշում: Հիշում եմ, թե երբ և ինչպես հասունացավ գիրք ունենալու գաղափարը...Իսկ գրում եմ վաղուց...

-Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

-Պարծենալ բառը խիստ պարտավորեցնող է: Ձևակերպեմ այսպես. կան մշակութային գործիչներ, ումով ես իսկապես հպարտանում եմ: Նրանք այսօր քիչ չեն: Պարզապես դեռ չեմ համարձակվի ասել, որ նրանք ազգային դիմագիծ են ձևավորում: Բայց հավատում եմ, որ կգա նաև այդ օրը...

-Որքան հաճախակի եք մասնակցում կամ կազմակերպում հայրենասիրական միջոցառումներ և ինչպիսի բնույթ են կրում դրանք:

-Իմ 18 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում հաշվել անգամ չեմ կարող, թե քանիսն են եղել նման միջոցառումները: Նախկինում միայն դասականների խոսքով էինք ձևակերպում մեր ասելիքը: Հիմա օգտագործում եմ նաև իմ և գրչընկերներիս գործերը գրեթե բոլոր միջոցառումներում...

-Պատրաստվո՞ւմ եք ձեր գրքերը թարգմանել նաև այլ լեզուներով:

-Հենց այս պահին այդ գործընթացն իրականացվում է: Շուտով կլինեն գրքեր և անգլերենով, և ռուսերենով:

-Ինչպես եք ընտրում ձեր գրքերի հերոսներին ու կերպարներին

-Գրքերում տեղ գտած յուրաքանչյուր հույզ, բառ ապրված է: Այնպես որ այդ հերոսներին հեռու փնտրել հարկավոր չէ...

-Որքան հաճախակի եք հանդիպում արդի գրականության ներկայացուցիչների ու երիտասարդ սերնդի հետ՝ ներկայացնելով ձեր գրքերը:

- Շատ հաճախ: Նախ՝ իմ գրչընկերների համար ընթերցող եմ: Կարդում եմ բոլորին, գրեթե բոլորին: Հանդիպումներ են կազմակերպվում, որոնք աշխատում եմ հնարավորինս բաց չթողնել: Երիտասարդ սերունդը, կարծում եմ, ճանաչում է ինձ...Հաղորդակցումը, գրողի և ընթերցողի կապը  շատ կարևոր է: Այստեղ գրադարանների դերը ևս շատ կարևոր է...

-Արդյո՞ք դրանք նոր էջ կբացեն հայ նորագույն գրականության պատմության մեջ:

- Այս հարցին ես չէ, որ պիտի պատասխանեմ: Կարծում եմ, որ մեծն դատավոր ժամանակը միայն կարող է պատասխանել Ձեր այս հարցին: Անկեղծ ասած՝ ինձ էլ է հետաքրքիր...

- Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը մեր երկրում: Ներկայիս սերունդը լա՞վ է ճանաչում մեր մշակույթի վաստակավոր գործիչներին։

- Համատարած կարծիք կա, իբր ներկայիս սերունդը գիրք չի կարդում: Կտրականապես դեմ եմ այդ տեսակետին: Իմ շուրջը եղած և ինձ շրջապատող երիտասարդները հպարտության առարկա կարող են լինել: Նրանք ոչ միայն կարդում և ճանաչում են մշակույթի վաստակավոր գործիչներին, այլև ունեն իրենց ձևավորված տեսակետը կյանքում առկա ամեն երևույթի մասին:

-Ի՞նչ հասարակական պահանջ է դրված գրողի, գրականագետի առջև։

- Կարծում եմ, որ գրողը նախ և առաջ պիտի լինի իր ժամանակի հայելին: Հենց սա է իր առաքելությունը...

-Այսօրվա գրողները գնահատվում կամ խրախուսվո՞ւմ են պետության կողմից։

Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, «բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ»

- Հարցին մանրամասն չեմ կարող պատասխանել, քանի որ ինքս երբևէ չեմ մասնակցել որևէ մրցույթի, չեմ դիմել որևէ մրցանակի համար: Գրելն իմ հոգևոր սնունդն է, ինչպես կարդալը, ինչպես ապրելը: Ես գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել...

-Ո՞րն է գրողի տեղը հասարակության մեջ:

- Չեմ կարծում, որ գրողը կոնկրետ տեղ ունի հասարակության մեջ, նա, ինչպես և ցանկացած այլ մասնագիտության տեր մարդ, ըստ իս, հասարակության մեջ մեկ տեղ պիտի ունենա: մեկ և կարևորագույն. Դա մարդ լինելու և այդպիսին մնալու տեղն է...

-Ձեր բնորոշմամբ ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական գրողը, գրականագետը:

-Առաջին և ամենակարևոր հատկանիշը անկեղծությունն է: Չեմ խոսում գրագիտության, արհեստավարժության, անշահախնդրության մասին, թեպետ այս հատկանիշները ոչ պակաս կարևոր են: Կուզենամ, որ ոչ մեկը կյանքին հանդիսատես չլինի: Ապրել է հարկավոր՝ այստեղ և հիմա...Շնորհակալություն...

Զրուցեց ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА