o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սև արկղի» տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում` ողջ տվյալների ուսումնասիրությունն ավարտվել է. Արծրուն Հովհաննիսյանը՝ Սու-25-ի վթարի մասին

02.02.2019 14:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«Սև արկղի» տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում` ողջ տվյալների ուսումնասիրությունն ավարտվել է. Արծրուն Հովհաննիսյանը՝ Սու-25-ի վթարի մասին

Վթարված Սու-25-ի «սև արկղի» տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում ողջ տվյալների ուսումնասիրությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Քաղաքապետարանը՝ 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցման մասին

«Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը, ավարտելով քննությունը, ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Այնուհետև ՊՆ-ից հայտնել էին, որ ինքնաթիռը վթարվել էր Մարալիկի լեռներում, զոհվել էին օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը:

ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА