ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետությանը պետք չէ թատրոն, ինչն ինձ տխրեցնում է». Ռոբերտ Ստուրուա

01.02.2019 23:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Պետությանը պետք չէ թատրոն, ինչն ինձ տխրեցնում է». Ռոբերտ Ստուրուա

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ վրացի դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» ներկայացման առաջնախաղը՝ ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ բեմադրությամբ: Ներկայացման առաջնախաղին ներկա էր հայ թատրոնի մեծ բարեկամ, ԽՍՍՀ ժողովրդական արտիստ, վրացի լեգենդար բեմադրիչ ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՆ: Իր տպավորությունների, ապագա ծրագրերի ու մտահոգությունների մասին էլ ներկայացումից հետո «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով՝ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

- Պարոն Ստուրուա, նախ անդրադառնանք ներկայացմանը: Ինչպե՞ս կգնահատեք ղազանչյանական բեմադրությունը:

- Արդեն երկրորդ անգամ եմ դիտում ներկայացումը, որովհետեւ տեսել եմ դեռ փորձերի ժամանակ: Հակոբ Ղազանչյանը վերցրել է վրաց դրամատուրգի պիեսից մի փոքր հատված եւ շատ լավ ներկայացում է ստացել, որտեղ ամեն ինչ ասված էր ամբողջ պիեսի մասին: Այս պիեսը Ստալինի նմանակների մասին է, որոնք վերջում հանդիպում են Յալթայում, եւ պարզվում է, որ բոլորն էլ նմանակներ են: Սա հզոր սատիրա է, եւ այդ ամենը շատ լավ էր ներկայացված Ղազանչյանի բեմադրությունում: Ի դեպ, երբ Երվանդ Ղազանչյանը բեմից հայտարարեց, որ ես դահլիճում եմ, մտածում էի, որ իմ ներկայությունը կկապի բեմադրության հետ` ասելով, որ իմ պապը` Վանո Ստուրուան, ժամանակին ընդունել է Ստալինին իր կուսակցության շարքերը:

«Սա պատերազմ է». «Ոսկե ծիրանում» մրցանակի արժանացավ տրանսգենդերի կյանքի մասին պատմող ֆիլմը

- Իսկ Ձեր թատրոնում հայկական պիեսներին անդրադառնո՞ւմ են վրաց բեմադրիչները:

- Մեզ մոտ շատ հայտնի է եղել «Պեպոյի» բեմադրությունը, նույնիսկ 10 տարի անց վերականգնել ենք այն` Դոդո Ալիքսիձեի բեմականացմամբ:

Ստյոպա Սաֆարյանը կառավարությունում աշխատանքի է անցել՝ ՊՈԱԿ-ներից մեկում. Ռոբերտ Մելքոնյան

- Ի՞նչ ստեղծագործական նորություններ Դուք ունեք այս տարի:

- Հիմա Դումբաձեի «Դատավճռի» իմ տարբերակն եմ բեմադրում, չգիտեմ, տեսնենք, վերջն ինչ կլինի: Իսկ հետո կգնամ Մոսկվա` բեմադրություն անելու, տարվա վերջին եւս մի նոր ներկայացում եմ պատրաստվում բեմադրել: Այնպես որ, ինձ համար բավական ծանրաբեռնված տարի է:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն արխիվային լուսանկարներ է հրապարակել

- Այս տարի կրկին սպասե՞նք Ձեզ Հայաստանում:

- Մենք, կարծես թե, պատրաստվում ենք վերադառնալ ապրիլին: Երկու ներկայացում է բեմադրվելու այստեղ, որոնցից մեկը Բերտոլդ Բրեխտի «Օրինական անօրինականությունն» է: Այդ պիեսը ձեւափոխել ենք, բնօրինակը կոչվում է «Կանոնի բացառում», այդքան էլ լավ պիես չէ, քանի որ հեղինակն այն գրել է երիտասարդ տարիքում, երբ մարքսիստ էր: Իսկ երկրորդ բեմադրությունը կլինի Նոդար Դումբաձեից:

​​​​​​​«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման փորձերը բերելու են շատ վտանգավոր հետեւանքների»

- Առհասարակ, ինչպիսի՞ն է այսօր թատրոնների վիճակը Վրաստանում, գո՞հ եք հանդիսատեսից:

- Հանդիսատեսը գնում է թատրոն, բայց պետությանը պետք չէ թատրոն, ինչն ինձ տխրեցնում է, եւ այսօր ամենուր է այդպես:

Ձեւավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երկրորդ էշելոնը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА