o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստալինի կյանքի մութ կողմերն ու առեղծվածային մահը ներկայացվել է Պարոնյանի բեմում (տեսանյութ)

01.02.2019 18:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ստալինի կյանքի մութ կողմերն ու առեղծվածային մահը ներկայացվել է Պարոնյանի բեմում (տեսանյութ)

Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ վրացի դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար» ներկայացման առաջնախաղը` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: Մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրան անդրադառնում է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի մութ կողմերին ու նրա առեղծվածային մահվանը:

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

Բեմադրիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, թե ցանկացել է խոսել այս թեմայի մասին, քանի որ կարծես սերունդները մոռանում են ստալինյան բռնապետությունը, այդ ժամանակաշրջանն իր դաժանությամբ, նենգությամբ, ստորությամբ, որը մեր հայրերը, պապերը շատ լավ են հիշում: Ըստ նրա` մեր օրերում անհանգստանալ պետք է, քանի որ Ռուսաստանի քաղաքական կյանքի որոշ շրջանակներում Ստալինը համարվում է իր ժամանակների ամենահզոր մարդկանցից մեկը: Իսկ ներկայացումը պատմաքաղաքական սատիրա է անվանել, քանի որ պատմության մեջ, այնուամենայնիվ, կոնկրետ փաստեր պահպանված են. «Թե ինչպես Ստալինին սպանեցին, ինչպես կինն ինքնասպան եղավ, ինչպես նրան հանեցին դամբարանից, իհարկե, այս փաստերն իրականությանը համապատասխանում են, բայց այն միջոցը, որով մատուցվել է այս ամենը, շատ հետաքրքիր էր, առավելեւս Ստալինի նմանակների պատմությունը, ինչը կոնկրետ ապացուցված չէ: Այդ մասին կան, իհարկե, խոսակցություններ, բամբասանքներ, կամ նրա ժամանակակիցների ենթադրություններ, բայց ինչպես ասում են` առանց կրակի ծուխ չի լինում, եթե խոսակցություններ կան, ուրեմն` դրանք ինչ-որ հիմք, այնուամենայնիվ, ունեն: Ահա այդ պատմության վրա կառուցված էր այս պիեսը, որն ինձ միանգամից հետաքրքրեց»:

Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

Ի դեպ, ներկայացման առաջնախաղին ներկա էր նաեւ ԽՍՍՀ ժողովրդական արտիստ, վրաց լեգենդար բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, ով ինչպես ասաց Հ. Ղազանչյանը, ներկա է եղել նաեւ ներկայացման հանձնմանը: Մեր այն հետաքրքրությանը, թե Ստուրուան որեւէ միջամտություն ունեցե՞լ է բեմադրությանը, քանի որ վրացի դրամատուրգի գործ է, բեմադրիչը ժխտեց. «Ոչ, բացարձակ, նա նման բան իրեն թույլ չի տվել նույնիսկ այն ժամանակ, երբ իր թատրոնում բեմադրություն արեցի, նա միայն այդ ներկայացման հանձնումներից մեկի ժամանակ աննկատ  4-րդ հարկի օթյակից էր նայել, որպեսզի ես չիմանամ, այնպես որ, այդ հարցում նա շատ դեմոկրատ անձնավորություն է եւ դիրքը չի օգտագործում: Իսկ այս ներկայացման պարագայում նա այստեղ էր, որպես ընկեր, կոլեգա, առավելեւս, որ ապրիլի վերջից իր մոտ պետք է բեմադրություն սկսեմ` Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը»:

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

Ներկայացումից առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ էլ ակնարկելով, որ այս օրերին 37 թվականի բռնապետության նշույլներ է տեսնում, շեշտեց, որ վրացի դրամատուրգի պատմությունը հիմա անչափ կարեւոր է մեզ համար, քանի որ, ում որտեղ նշանակում են, նստեց աթոռին, թե` չէ, արդեն տեր է խաղում` մոռանալով, որ նա նախ պիտի ծառա լինի, նոր` տիրոջ իրավունք ունենա: Ապա դիմելով հանրությանն` ասաց. «ՀՀ վարչապետը ընտրություններին անցավ քաղաքներով ու գյուղերով, որն ինձ մոտ տպավորվեց մի դրվագով. Նոյեմբերյանում կատարված հանդիպումից հետո բավական մեծահասակ մի մարդ մոտեցավ վարչապետին եւ ասաց` մեզ մոտ ստուգողներ ուղարկեք: Իմ հիշողության մեջ մնաց վարչապետի հայացքը, որտեղ կարդում էի, թե այս մարդը ինչո՞ւ է այսքան փոքրացել, դարձել ճղճիմ, եւ այդ մարդուն նայելիս` անմիջապես մտածեցի, թե ով է նրա հայրը, պապը, ու անմիջապես այդ մարդու մեջ տեսա այն մարդկանց, որոնք ժամանակին գողացան իմ մանկությունը, իմ պատանեկությունը, եւ այնպես եղավ, կարծես մենք ծնվեցինք ու միանգամից դարձանք 20 տարեկան... Հիմա շատ եմ ուզում, որ մեկս մյուսիս հանդեպ ստուգողներ չպահանջենք: Հեռուստատեսությամբ մի կին կա, որի անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, նա ամեն օր ասում է` բերեք, գրեք մեզ... ի՞նչ գրեն ա՛յ լիրբ, դե արի ու մի ասա... ես ուզում եմ ազատ ապրել, ու հետո մեզ հաճախ հիշեցնում են, որ հպարտ ապրենք, բայց մի բան մոռանում ենք, որը վեր է ամեն ինչից, մենք անգամ այն մարդուն, որը մի քիչ շեղված է, պետք է օգնենք, հիշեցնելով, որ մենք բոլորս կոչված ենք, թեկուզ աննշան, մի բան ուղղելու այս երկրում, որովհետեւ այս երկրից մեզնից ոչ մեկը գնացողը չէ` ինչ սարեր ուզում են խոստանան, եւ ինչքան էլ աղքատության մեջ լինենք, միեւնույնն է, այստեղից հեռացող չկա»,- ապա անդրադառնալով ներկայացմանը, շեշտեց. «Այս ներկայացումը հուշում է բոլորիս ավելի զգոն լինել: Շատ եմ ուզում, որ Հայաստան աշխարհում, որը հիմա չգիտես ինչու ասում են նոր Հայաստան, ավելի զգոն լինենք, ինչը հուշում է նաեւ ներկայացման վերջին ռեպլիկը»:

Իջեւանյան դեպքերից մինչեւ լոսանջելեսյան պրեմիերա. այլընտրանքային լուրեր 18․07․2019

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА