o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

01.02.2019 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍՈՒՏԼԻԿ ՆԻԿՈԼԸ (ԸՍՏ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, ՆՐԱ` «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՍՏԱԽՈՍ Է» ՈՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԼՏՊ-ի  կնունքով, Սորոսի ծնունդով, վեր կացան մի օր, հինգ ու վեց հոգով, դհոլ-թմբուկով ճամփա փակեցին: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, կնիկն էր ու ինքն էր

 

«ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ»

Դավոսի միջազգային տնտեսական ֆորումից հայտնում են, որ ուսումնասիրելով Հայաստանի ներկա իշխանությունների տնտեսական կարողությունները, որոշել են Հայաստանում բացել իր մեծությունը չունեցող Վուվուզելի գործարան:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ (ՊԵԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԻ ԱԶԳՈՒՏԱԿԻՆ` ՓԵՍԱ, ԵՂԲՈՐ ՓԵՍԱ ՈՒ ՔԵՌԻ, ՍԱՆԻԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Տերովներին Մաշադյանն ա տարել, անտերներին` օպտիմալացումը:

 

ԻՆԿՈՒԲԱՏՈՐ

Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը որոշել է իր մարզում 40 հազար հեկտար տարածքի վրա կաթիլային եղանակով կոկորդիլոսի ձվեր արտադրել:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՃԻՉԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ Գիտպետկոմի` Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը տեղափոխվել է Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որպեսզի ստեղծեն փողոցային անցումային արդարադատության ֆակուլտետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА