o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

01.02.2019 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
ՆԱՎԹԱՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Չնայած «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշմանը, գործարանում շարունակվում են շինարարական աշխատանքները: Այս մասին փաստում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները, ովքեր մտահոգ են՝ հարեւանությամբ կառուցվող գործարանի անվտանգությամբ: Գործարանի շինարարության եւ առաջիկա շահագործման փաստը վրդովեցրել է նաեւ «Սեմուր Ընդ Կո» եւ «Ռիվալ» ընկերությունների տնօրինությանը, որոնք այդ նույն տարածքում ունեն հսկայական պտղատու այգիներ եւ հենց այնտեղ էլ կազմակերպում են էկոլոգիապես մաքուր չրի արտադրություն:

«Ռիվալ» ընկերության հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց. «Գործարանի կառուցումից առաջ համայնքում որեւէ հանրային քննարկում չի եղել, կառուցողները չունեն շինթույլտվություն: Կեղծ շինթույլտվություն տալու համար Եղվարդի համայնքապետի հետ կապված քրեական գործ կա, սակայն առ այսօր քննություն է գնում, որին զուգահեռ էլ ամբողջ ծավալով շինարարություն է կատարվում»:

Բնապահպանության նախարարության գլխավոր քարտուղար Հ. Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Փորձաքննության է ներկայացվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Արմօյլ» ընկերության յուղի եւ բիտումի նախնական գնահատման երկու հայտ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ վերադարձվել է լրակազմման»: Ըստ Հովհաննիսյանի՝ սահմանված կարգով կանցկացվեն հանրային քննարկումներ, որին կարող են մասնակցել բոլորը:

Նատի թաղամասի բնակիչներն էլ, սակայն, պնդում են, որ միակ ճանապարհը գործարանի քանդելն է: Չեն պատրաստվում ո՛չ հեռանալ իրենց տներից, ո՛չ էլ պատրաստվում են առանց բողոքի համաձայնել այլ պայմանների, քանի որ պնդում են, որ գործարանի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկներով՝ փորձելով գալ համաձայնության:

Գործով զբաղվող իրավաբանն էլ նշեց, որ հանրային լսումներն անօրինական են, քանի որ դա պետք է արվեր մինչեւ գործարանի շինարարությունը:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА