o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ԽՈՒՆՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ Է ՏԱՆՈՒՄ ԼՏՊ-Ի ԴԱՀՃԱՊԵՏԻՆ

01.02.2019 20:50 ԻՐԱՎՈՒՆՔ
ԹԱՎՇՅԱ ԽՈՒՆՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ Է ՏԱՆՈՒՄ ԼՏՊ-Ի ԴԱՀՃԱՊԵՏԻՆ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան` բեկանելու եւ նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք գլխավոր բանտապետ Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է. «ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ վճռաբեկ բողոք է ներկայացվել Երեւանի քրեական դատարանի 2008-2009թթ. ընթացքում մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումը նոր հանգամանքներով վերանայելու վերաբերյալ»:

Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հայտարարությունների հետ կապված հրավիրվել է ՀՔԾ

 

ԼԱՎ Է ԱՐԵԼ, ՈՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ոստիկանների օրինական պահանջները չկատարելու, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցելիս մոտը դանակ պահելու համար դատապարտվել էր տուգանքի եւ 5 տարվա ազատազրկման: Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները դատավճիռը թողել էին անփոփոխ, նա պատժաժամկետի կեսը կրելուց հետո ազատ է արձակվել: 2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ 2008 թ. մարտի 1-ի գործով Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում` խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության եւ ժողովների ու միավորումների ազատության իրավունքները: Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաեւ 5 հազար եվրո` դատական ծախսերի համար: ՄԻԵԴ որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ինՍակայն թավշյա գլխավոր դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ որոշել է եվրոպացուց ավելի եվրոպացի լինել, եւ «Ներկայացրել է վճռաբեկ բողոք` միջնորդելով բեկանել 2008-2009թթ. ընթացքում Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ երեք ատյանների կողմից կայացրած վերոնշյալ որոշումները եւ գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության»:

Արդյո՞ք Արթուր Վանեցյանը ձեռք է բերում Կամո Ավակումովի՝ MBG hospitality ռեստորանների խմբի մասնաբաժինը

Այսինքն` վարչախումբը տանում է Մուշեղ Սաղաթելյանին արդարացնելու, անմեղ ճանաչելու ուղղությամբ, եւ քանզի ըստ Նիկոլ Փաշինյանի` «Կա՞ այնպիսի դատավոր, որ ինձ ասի` չէ», նոր դատաքննության ելքը գրեթե կանխորոշված է: Իսկ այժմ տեսնենք, թե ինչպիսի կերպարի են տանում արդարացման: Եվ հարկ է խոստովանել` այդ կերպարը զարհուրելի է:

 

ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԾԵԾԵԼՈՎ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ

Իրավապաշտպան, բլոգեր ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառման համաձայն` նա  «1994 թ. ծեծելով սպանել է Գորիսի բանտի կալանավոր Ռաֆիկ Զորոյանին»:

2002 թվականի մայիսին Ներքին գործերի նախարարության կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման եւ 90 հազար դրամ տուգանքիՊատժաժամկետը սահմանվել է Քրեական օրենսգրքի 183-րդ` իշխանազանցություն, հոդվածով նախատեսված հանցագործության համար: Դատարանը քննության է առել իշխանազանցության դրսեւորման երեք դրվագ: Առաջինը «Գնդապետների գործն է», երբ 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին Երեւանի Բուսաբանական այգում ծեծի էին ենթարկվել իրավապահ մարմինների մի խումբ բարձրաստիճան սպաներ: Երկրորդը 1996 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձություններն էին, երբ Ներքին գործերի նախարարությունում ծեծի էին ենթարկվել ԱԺ պատգամավորներ Աղասի Արշակյանը, Ֆիլարետ Բերիկյանը, լրագրող Գագիկ Մկրտչյանը եւ այլք: Եվ վերջապես, երրորդը փախուստի դիմած կալանավորների դրվագն է, երբ կրկին ձերբակալված կալանավորներից մեկը մահացել էր` ծեծի ենթարկվելու հետեւանքովԱվելի փոքր պատժաժամկետները` կեղծ դիպլոմ ձեռք բերելու եւ հանրապետության նախագահի ու պաշտպանության նախարարի նկատմամբ «Հոկտեմբերի 27»-ի գործի առնչությամբ կեղծ մեղադրանք նախապատրաստելու համար, կալանվել են ավելի մեծ պատժաժամկետով:

Պաշտոնանկություն՝ ԱԱԾ-ում. ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից

 

«ԿՈՂՈՍԿՐԵՐՆ ՈՒ ԳԼՈՒԽԸ ՋԱՐԴԵԼ, ՀՈՇՈՏԵԼ ԷԻՆ»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ վկայել էՀայոց աշխարհ» 2001թ.).

– 1996թ. սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ ՆԳՆ 6-րդ վարչության հերթապահ մասում հոշոտվում, խոշտանգվում էին ընդդիմադիր գործիչներ: Կոնկրետ նկատի ունեմ ինձ, Գագիկ Մկրտչյանին, Դավիթ Վարդանյանին, Կիմ Բալայանին եւ բազմաթիվ այլ անձանց: Հետագայում ինձ հաջողվեց գտնել այն թալինցի երիտասարդին, որի կողոսկրերն ու գլուխը ջարդել, հոշոտել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ էին հասցրել նույն օրը նշված վայրում, մեզանից կես ժամ առաջ: Այդ երիտասարդի աչքի առաջ Սաղաթելյան Մուշեղը եւ ոչ պակաս հայտնի «գեներալ Բուդոն»` Ղազարյան Ռոմենը (նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը) այլ գամփռների հետ, բառիս բուն իմաստով, բզկտում էին մարդկանց: Երբ բազմաթիվ մահակների հարվածների արդյունքում հայտնվեցի հատակին, վերոհիշյալ անասուններն ինձ հետ ոտքերով էին խոսում: Նշածս երիտասարդն ականատես էր եղել Դավիթ Վարդանյանի նկատմամբ իրականացված խոշտանգումներին, Դավիթ Վարդանյանը` իմ, ես` Գագիկ Մկրտչյանի եւ այդպես շարունակԱյդ ամենի մասին ժամանակին դատախազությունն էլ լավատեղյակ էր, բայց սանկցիաներ էր տալիս, մեզ պահում մեկուսարանում: Ավելի ուշ, ստացած վնասվածքների առողջացմանը զուգահեռ, մեզ բաց էին թողնում:

Քաղաքացուն բացահայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել եւ նա այդ անհիմն մեղադրանքով կալանավորված է. Արա Զոհրաբյան

 

«14 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ ՏԱՆՋԱՄԱՀ ԵՆ ԱՐՎԵԼ»

2009-ի փետրվարի 6-ին «Ազատամտություն» թերթում հրապարակվում է ցմահ դատապարտված ՄԱՆՈՒԿ ՍԵՄԵՐՋՅԱՆԻ նամակը, որը հատվածաբար ներկայացնում ենք ստորեւ.

Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ պայմաններում էին «պահվում» մահապարտները, որոնց նկատմամբ մահապատիժը` մարդկային բարձր համոզմունքներից մղված, չէր իրականացվում: Նրանք սպանվում էին այլ մեթոդներով: Մինչեւ 2003 թիվը ոչ թե 42, այլ 54 մահապատիժ է վճռվել: Նրանցից 14-ը մահացել են ամենադաժան պայմաններում, չարչարանքներով, որոնք պակաս դաժան չեն, քան միջնադարյան որեւէ պատկերացում: 8-12 մահապարտներ պահվում էին 20 քառակուսի մետր տարածքով խցերում: Խցերի հատակը ասֆալտ էր, պատերը` թաց: Լուսամուտները փակ էին ու օդանցք համարվող ճեղքերից հնարավոր չէր անգամ իմանալ` օրը ցերեկ է, թե` գիշեր: Շաբաթական նվազագույնը մեկ անգամ` ծեծ: Սնունդը` շան լափից վատ, բաղնիքը` տարին մեկ-երկու անգամ: Բացարձակապես ոչ մի բուժօգնություն: Ոչ մի հանձնուք: Հարազատների հետ ոչ մի կապ: Ոչ մի սեփական հանդերձանք, ցրտի եւ գերխոնավության պայմաններում ոչ մի համապատասխան հագուստ: Ոչ մի զբոսանք: Ոչ մի տեղեկություն աշխարհից: Ոչ մի գիրք: Ոչ մի գրիչ ու թուղթ:

«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանն անմեղսունակ է ճանաչվել․ պաշտպան «Հայկական ժամանակ»

14 մահԴա մահապարտների 26 տոկոսն է կազմում: Միջին հաշվով չորս մահապարտից մեկը սպանվել է: Մեր կատարած հետաքննության արդյունքում համոզվեցինք, որ սպանության հրաման է եղել ներքին կարգով, այն ժամանակվա կալանատների վարչության պետի կողմիցՏարբեր մահապարտների վկայությունների վրա հիմնվելով, հսկիչների ու սպաների վկայությամբ` Մուշեղ Սաղաթելյանի ներքին կարգով կարգադրությունն է եղել` «վարի տվեք սրանց»:

Պետք է տեղի ունենա առերեսում Կրակեմ Հրաչի ու Արթուր Վանեցյանի հետ

...Մի քանի տանջամահության դեպք նկարագրեմ, որպեսզի գոնե մոտավորապես պատկերացնեք, թե ի՞նչ է կատարվել այստեղ մինչեւ 2000թ.-ի գարունը:

Ժյուլվեռն Հարությունյանի (Ժոկո) երիկամները սիստեմատիկ ծեծի հետեւանքով հրաժարվեցին աշխատել: Զարգացավ արտահայտված ջրգողություն (վոդյանկա): Ոչ մի բուժօգնություն ցույց չտվեցին: Ընդհակառակը, որքան շատ էր ցավից ոռնում, այնքան ավելի ուժեղ էին ծեծում: Մի օր էլ Ժոկոն խցում մահացավ, եւ նրա մարմինը քարշ տալով հանեցին խցիցՕրերից մի օր խցերից մեկում ծեծկռտուք է սկսվում: Սեյրան անունով դատապարտյալներից մեկը ծեծում է Վրեժ անունով դատապարտյալին: Վնասվածքներ ստացած Վրեժին տեղափոխում են մենախուց եւ… «մոռանում»: Երկու օր անց Վրեժը մահանում է մենախցում: Դեռ երկար ժամանակ պատերի վրա մնում էին Վրեժի արյունոտ ձեռքերի հետքերը: Իհարկե, սպանության մեջ մեղադրեցին Սեյրանին եւ նրա անորոշ հավերժական ազատազրկմանը ավելացրին եւս 15 տարի: Ի դեպ, Սեյրանը բավական երկար ժամանակ գտնվում է հոգեբույժի հսկողության տակՍեւակը մինչեւ բանտում հայտնվելը հովիվ է եղել: Քարի պես առողջ էր: Սակայն ռեժիմով ծեծի եւ նվաստացումների պատճառով հոգեպես ընկճվեց, աղիներն ու միզատար համակարգը հիվանդացան ու սկսեցին «ինքնուրույն գործել», այսինքն` նա ի վիճակի չէր զուգարան գնալ: Բաղնիքը ռեժիմի մեջ չէր մտնում, հագուստ փոխելու հնարավորություն չկար: Նույնիսկ տարրական զուգարանի թուղթն արգելված էր: Սեւակը ապրում էր սեփական կեղտի եւ մեզի մեջ, մինչեւ որդնեց` բառիս բուն իմաստով: Սեւակը որդնեց ու մեռավ խցումՎանիկ Յոլյանի շագանակագեղձը անտանելի ցրտից ու խոնավությունից բորբոքվել էր: Սրանից սովորաբար չեն մեռնում: Բայց պարզվեց, որ սրանով կարելի է մեռցնել: Տարրական բուժօգնություն ցույց չտալու պատճառով հիվանդությունը բարդացավ: Միզուկից թարախահոսությունը, անընդհատ բարձր ջերմությունը ի վերջո սպանեցին Վանիկին: Նա նույնպես մեռավ խցում, որովհետեւ հիվանդանոց տեղափոխելու խնդրանքին հետեւում էր ծեծի լրացուցիչ չափաբաժինԶավենը, Արամը եւ էլի մի քանիսը մահացան տուբերկուլյոզից` իրարից վարակվելով: Քանի որ ոչ ոք չէր էլ մտածում այդ մարդկանց մեկուսացնել մյուսներից: Այդպես ավելի հեշտ էր «ակտավորելը»: Չի կարելի չնշել, որ վիճակը կտրուկ փոխվել է 2000թ.-ի գարնանից սկսած:

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը

...Կարելի է էլի շարունակել: Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել: Երբ ձերբակալեցին Մուշեղ Սաղաթելյանին, մենք` միամիտներս, մտածեցինք, որ վերջապես այդ վիժվածքը պատասխան կտա իր հանցավոր արարքների համար: Բայց նրան մեղադրեցին մանր-մունր չարաճճիությունների, կեղծ դիպլոմ ունենալու համար: Համարեցին, որ մնացած ամեն ինչը անկեղծ էրՄի՞թե շարունակում է աշխատել ժողովրդական ասացվածքը. «Շունը շան թաթը չի տրորի»: Համապատասխան պաշտոնյաները այս ամենը, իհարկե, գիտեն: Արդյո՞ք ժամանակը չէ, որ նրանք բարոյականություն ունենան եւ պատասխանատվության կանչեն այդ դահճին:

​​​​​​​Պահանջում եմ անմիջապես եւ ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը. Ռուբեն Մելիքյան

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА