ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

01.02.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

Այս սրամիտ քաղաքացին իր միայնակ ակցիայով, պահանջելով իրեն պարգեւատրել 10 մլն դրամի չափով, ի ցույց հանեց ստեղծված վիճակի ամբողջ սնանկությունը եւ աբսուրդը: Նա հատուկ նշում է, որ թեեւ ոչինչ չարած քաղաքացի է, սակայն ոչինչ չարած մարզպետներից կամ կառավարության աշխատակիցներից ոչնչով պակաս չէ, հետեւաբար, եթե իրենք պարգեւատրվում են միլիոնավոր դրամներով, ինքն էլ պետք է պարգեւատրվի:

ԾԵՐ ԹՐՔԱՍԵՐԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

 

ՀԻՄՆԸ, ՎԵՐԱՐԿՈՒՆ, ԵԿԵՂԵՑՈՒ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ումից ինչ սկանդալային հայտարարություններ ասես լսել ենք, հիմա էլ որոշել է, որ պետության թիվ մեկ խնդիրը պետական օրհներգի փոփոխությունն է: Որ եթե հանկարծ օրհներգը մնա նույնը, ապա կորած ենք, եթե փոխվի` ստույգ կփրկվենք: Նա առաջարկում է վերադառնալ Արամ Խաչատրյանի օրհներգին, նշում, որ կարելի է պարզապես Սովետական Հայաստանի օրհներգի բառերի փոխարեն այլ բառեր դնել, եւ ամենակրքոտ ձեւով մեղադրում երեւակայական «գաղափարական հակառակորդին», թե ինչպես է համարձակվում համատարած ժխտել սովետական ժառանգությունը: Եվ դա ասում է այն միակ ուժի ներկայացուցիչը, որը նաեւ Երեւանի ավագանիում աչքի է ընկել սովետական ամեն ինչը արմատախիլ անելու մոլուցքովԴրան ավելանում են այլ աբսուրդներ, զորօրինակ` ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի վերարկուի եւ կառավարական ամառանոց տեղափոխվելու հետ կապված: Բավականին սրամտությունների եւ քննադատության առարկա է դարձել այն, որ հայտնվել է Միրզոյանի վերարկու բռնողը: Վերջինս էլ որոշեց անձամբ մեկնաբանել այդ հույժ կարեւոր պետական խնդիրը: Այն է` որ թեեւ ինքնուրույն կարող է վերարկու հագնել, բայց «սա պետություն է, այլ ոչ թե` որբի գլուխ»: Դե, իսկ կառավարական ամառանոց տեղափոխվելն էլ պայմանավորում է նրանով, որ իր թիկնապահները չանհանգստացնեն հարեւաններին: Աբսուրդի է հասել նաեւ եկեղեցի-պետություն հարաբերությունների հարցը: Բանը հասել է նրան, որ ստեղծվում է հանձնաժողով, որը պետք է այդ հարցերը կարգավորիՄինչդեռ ամեն ինչ վաղուց կարգավորված է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Գարեգին Բ-ի` 2002-ին ստորագրած համաձայնագրով: Բայց թավշիստները, երեւի թե, դրանից տեղյակ չեն: Կամ էլ որոշել են հինը ջնջել ու սկսել նորից, քանի որ նախարար Արայիկ Հարությունյանը հասցրել է կոնֆլիկտի մեջ մտնել բազում հոգեւորականների հետ: Նա քահանաներին է՛լ ստախոս անվանեց, է՛լ` անկիրթ, իսկ Արարատի մարզում իր անպատեհ արարքի համար ներողություն խնդրելու պահանջին հակադրել է իր պահանջը, որ քահանաները պետք է իրենից ներողություն խնդրեն: Դե ինչ, լավ է, որ 1930-ականների օրինակով դեռեւս պետականորեն չեն ստեղծվում «Պատանի  անաստվածների» միություններ:

ՊԱՅՔԱՐԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱ՞Ն ԴԱՇՏ

 

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ` ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մտադիր է դատի տալ այն լրատվամիջոցներին, որոնք տարածել են արարատյան իր արկածների մասին լուրերը` կատեգորիկ պնդելով, որ քահանայի հետ չի ընդհարվել ու ընդհանրապես չի էլ խոսել: Ալեն Սիմոնյանը նաեւ պատրաստվում է մասնակցել իշխանության դեմ իբր սանձազերծված տեղեկատվական պատերազմին, մյուս փոխխոսնակ Լենա Նազարյանն էլ 17 հաջողությունների մեջ մատնանաշել է այն, որ փակվել է «Դուխով Հայաստան» անունով ֆեյսբուքյան էջը: Այդ էջը գրոտեսկային տեսքով ներկայացնում էր ինչպես թրաշամանուկների մոտեցումները ամենածայրահեղացված ձեւով, այնպես էլ նույն ծայրահեղացված ձեւով մատուցում էր «Կյանքի խոսքի» հիմնարար ներկայությունն իշխանությունում: Հենց այդ կրոնական կառույցի «պասով» էլ ԱԱԾ-ն ուսումնասիրում է «կրոնական թշնամանքի» հանգամանքը ու հարցաքննության է հրավիրել ԲլոգՆյուզի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին այն բանի պատճառով, որ այդ կայքում բան էին արտատպել վերը հիշատակված ֆեյսբուքյան էջից: Դրա առնչությամբ տագնապի կոչնակ են հնչեցնում շատերը, զորօրինակ, շատ վտանգավոր միտումներ է տեսնում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը. «Էն, որ Կոնստանտին Տեր-Նակալյանին հրավիրում են ԱԱԾ` Կյանքի խոսքի գործով, ոչ մի քրեական հետագիծ չունի, էն, որ էդ գործն անում է ԱԱԾ-ն, դա եւս չի նշանակում, որ էդտեղ քրեական հետագիծ կա, անգամ էն, որ Կոնստանտինին են հրավիրում (որոշ շրջանակներ էս փաստից ուրախացել են, բայց պարզ չի Կոստյան ո՞ւմ-որտե՞ղ-ի՞նչ է արել էլի) եւս քրեական հետագիծ չի ենթադրում: Էս ամեն ինչը խոսում է միայն ու միայն մի բանի մասին` գործող իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով ճնշում է իրեն չհնազանդվող մամուլին: Հիշեք` yerevantoday, aysor.am, news.am լրատվականներում տարատեսակ իրավապահ մարմինների ներխուժելը, Հրապարակ օրաթերթի նկատմամբ իշխանության սանձազերծած թունարշավը, իշխանության ներկայացուցիչների եւ իրենց հարող ՀԿ ղեկավարների վերջին շրջանում դաշտ նետված` «մեդիան կարգավորելու» թեզերը, վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների ու հատկապես Փաշինյանի ջղաձգումները մամուլի որոշ ներկայացուցիչների նկատմամբ ու վերջապես նախնական կալանքում 44-օրյա հացադուլից հետո մահացած լրագրողին: Այ էսքանը հիշելուց հետո հիմա հասկացեք, թե ի՞նչ մոտիվացիայով են Կոնստանտինին կանչել ԱԱԾՄամուլի ու ազատ խոսքի նկատմամբ հետապնդումները գնալով ավելի սուր բնույթ են ստանալու ու չզարմանաք, եթե մի օր ձեզանից/մեզանից յուրաքանչյուրին հրավիրեն ԱԱԾ, ասենք, գեյերի նկատմամբ ներքին զզվանք ունենալու, կամ, ասենք, տուպը Կյանքի խոսքի անդամ չլինելու համար: Նենց որ, Կոնստանտինի դեպքը լավ հիշեք...»:

ԱՅԴ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՍ ԵՄ, ԿԱՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՖԻԱՍԿՈՆ

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ վրդովված է նրանով, որ թրաշամանուկ չինովնիկները փորձում են սահմանափակել քննադատությունն իրենց նկատմամբ. «Նկատե՞լ եք, երբ մի կիսագրագետ ու անպատրաստ պաշտոնյայի իրավամբ քննադատում են իր մտքի «գոհարների» կամ ապօրինի քայլերի համար, ապա անմիջապես հայտնվում են պաշտպաններ, ում հիմնական փաստարկն էն է, որ «ինչ է պատահել, որ... հլը նոր են, կսովորեն, մի խանգարեք, թողեք, թող աշխատեն...»: Նախ, էտ որտե՞ղ է գրված, որ մարդը պետք է պատգամավոր կամ նախարար դառնա, նոր սկսի սովորել (ու էն էլ` անհույս)...

Մեր երկիրը փորձադաշտ չէ, իսկ պետական ծառայությունն էլ երիտասարդ տարիներին ուղեղի սովաբուժությամբ զբաղված հավերժ մանկամիտների ու սորոսյան կաթնասունների թրեյնինգ չէ...

Ուշքի գալ է պետք... Հիմա դեռ անուններ չեմ տալիս եւ չեմ հնչեցնում վերջին օրերին բարձրաստիճան որոշ պաշտոնյաների կողմից ՀՀ Սահմանադրության եւ այլ օրենքների կոպտագույն խախտումները... Բայց դա երկար տեւել չի կարող...

Այլեւս ե՞րբ պետք է հասկանանք, որ տգետ ու ինքնասիրահարված պաշտոնյաները պետության համար պակաս վտանգավոր չեն, քան կոռուպցիան ու մյուս հանցատեսակները...»:

ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՏԱՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ

Այն բանից հետո, որ ռազմական էլիտան ու, մասնավորապես, արցախցի գեներալները մատնանշել են, որ տարածքային զիջումներն անընդունելի են, նրանց դեմ շատ կեղտոտ գրոհ է սկսվել համացանցում: Եվ եթե ժամանակին ԼՏՊ-ն խոսում էր ատելի «ղարաբաղյան կլանի» մասին, ապա այժմ նիկոլա-լեւոնական ակտիվիստները շրջանառում են «ղարաբաղյան խունտա» տերմինը եւ խոսում արցախցիների մասին այնպիսի ատելությամբ, որ մենք հայերով թուրքերին այդ աստիճանի չենք ատում:Արցախյան ուղղությամբ միտումները դարձել են այն աստիճանի տագնապալի, որ դեմ են սկսել արտահայտվել անգամ ռադիկալ հեղափոխականները, զորօրինակ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին անհանգստացնում են Նիկոլի կադրային նշանակումները. «Վլադիմիր Կարապետյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանը միացած այն դիվանագետներից էր, որ հանուն իր սկզբունքների միացավ Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանի ու Օսկանյանի հրամանով հեռացվեց ԱԳ համակարգից:Բայց այստեղ կարեւորը ոչ թե նախկին ռեժիմի զոհ լինելու հանգամանքն է, այլ գաղափարական պատկանելությունը: Միանալով Հայ ազգային կոնգրեսին` Կարապետյանը դարձավ Տեր-Պետրոսյանի ամենամոլի, ամենանվիրված եւ ամենակատաղի հետեւորդներից ու գաղափարակիցներից մեկը: Մինչ այսօր Կարապետյանը շարունակում է մնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրեթե բոլոր գաղափարների` հատկապես տարածքներ (փոխ)զիջելու, Ադրբեջանի հետ բարի հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական անցյալը երկրորդ պլան մղելու եւ այլ գաղափարների անկոտրում կրողը, նվիրյալն ու պաշտպանըՀանձնարարել նման ակնհայտորեն տերպետրոսյանական գաղափարների մոլի դրոշակակրին պաշտոնապես ներկայացնել վարչապետին եւ կառավարությանը, արդեն նշանակում է, որ նոր իշխանությունում ոչ միայն չեն քաշվում տերպետրոսյանական գաղափարների հետ հանկարծ ասոցացվելուց, այլեւ արդեն բացահայտորեն պատրաստ են դրանց ամենակարկառուն ներկայացուցիչներին տեղ տալ պետական բարձր պաշտոններում: Սա մեծագույն հարված է այն հեղափոխությանը, որ նախեւառաջ պատկանում է ժողովրդին: Այս նշանակումն արդեն բացահայտ եւ անթաքույց ազդակ է այն մասին, որ իշխանությունում չեն խուսափում տերպետրոսյանական թեւի հետ ուժեղ ասոցացումներից, չեն կաշկանդվում այդ հանգամանքով եւ համարում են, որ առաջին նախագահի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցչին կառավարությունում պաշտոն տալը խնդրահարույց չէ իրենց համարՍա ստվեր է գցում մեր բոլորի կատարած հեղափոխության, իրականում` իշխանափոխության վրա: Սա լուրջ խնդիր է: Վլադիմիր Կարապետյանի նշանակումը քաղաքական առումով անընդունելի, անթույլատրելի եւ ժողովրդի կարծիքին հակասող նշանակում էԱյս գիծն իրոք սկսում է տագնապ հարուցել»:

Դե ինչ, սիրո եւ համերաշխության գեղեցիկ լոզունգների ներքո Նիկոլն այնքան ատելություն է սերմանել եւ այնքան պառակտում, որ տպավորություն է, թե մենք հայերով բոլորս բոլորի դեմ ենք պատերազմում: Եվ, ի դեպ, արդեն մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կիրառում է «տեղեկատվական քաղաքացիական պատերազմ» եզրույթը: Այսինքն` այն ճանապարհի վրա ենք, որը տանում է ոչ մի տեղ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА