o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն».Դավիթ Բաբայանի նոր գիրքը

31.01.2019 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
«Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն».Դավիթ Բաբայանի նոր գիրքը

Արցախա-ադրբեջանական հակամարտության հիդրոքաղաքականություն: Այսպես է վերնագրել իր գիրքը Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն իր գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր՝ հունվարի 31-ին:

​​​​​​​«Բահամյան կղզիների եւ կոկորդիլոսի խաշլամայի մասին Նիկոլի սարկազմը էժան PR էր»

Մի քանի գլխից բաղկացած գիրքը ամփոփում է 21 տարիների աշխատնքներն ու վերլուծությունները: Սկզբնական փուլում այն եղել է որպես փակ փաստաթուղթ Արցախի ջրային պաշարների, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից դրանց յուրացման ու աշխարհաքաղաքական նպատակներով կիրառման մասին:

2003, 2004 թվականից այդ թեմայի մասին սկսել են խոսել արդեն հրապարակային: 2007թ. լույս է տեսել գրքի առաջին տարբերակը, իսկ այսօր՝ արդեն երկրորդ տարբերակը:

«Երբ 1998 թվականին գաղափարը ծագեց, սկսեցինք զարգացնել այդ ամենը և բացվեց հետաքրքիր դաշտ, ոչ միայն աշխարհագրական առումով: Կան տարածքներ, որոնց նշանակությունը մեր անվտանգության համար անգնահատելի է: Այս առումով կենսական նշանակություն ունի Քարվաճառի շրջանը, քանի որ այնտեղից սկիզբ էր առնում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը: Քարտեզագրություն արվեց, գտանք Արփա և Որոտան գետերի ակունքները, որոնք նույնպես սկիզբ են առնում Քարվաճառից: Երբ խորացանք, ծնվեցին այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են, ասենք՝ հետազոտել Ադրբեջանի ջրային քաղաքականությունը և թե ինչպես էր վարվում Արցախի նկատմամբ: Այստեղ պարզվել է մի հսկայական դաշտ, որ բոլորիս զարմացրել է: Այս դաշտն անտեսված էր»,- ասաց Դավիթ Բաբայանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА