o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոման Բաբայանին Քոչարյանի կողմից հոնորար չի տրվել. «Գործ N մարտի 1» ֆիլմի նկարահանման մասին (Տեսանյութ)

31.01.2019 18:56 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռոման Բաբայանին Քոչարյանի կողմից հոնորար չի տրվել. «Գործ N մարտի 1» ֆիլմի նկարահանման մասին (Տեսանյութ)

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանքի տակ է, իր փաստաբան Հայկ Ալումյանի միջոցով մանրամասներ է փոխանցել «Գործ N մարտի 1» ֆիլմի, իր հարցազրույցի մասին, որը նա այսօր փոխանցեց լրագրողներին։

«Սրանից որոշ ժամանակ առաջ պարոն Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր՝ Ռոման Բաբայանը, որը ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Խնդրել է, որ պարոն Քոչարյանը տա հարցազրույց։ Պարոն Քոչարյանը հարցրել է՝ իսկ իրենից բացի ովքեր են խոսելու, նրան պատասխանել են, որ հարցազրույցներ կտան նաև Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և էլի մի շարք անձինք, որոնք այդ ընթացքում կարևոր դերակատարություն են ունեցել։ Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է տալ հարցազրույց, որը կազմակերպվել է մի քանի օր անց։ Այդ ժամանակ էլ տեղեկացել է, որ պարոն Փաշինյանը և պարոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, թեև նրանց առաջարկվել է։ Թե դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել, ոնց է դրվել շրջանառության մեջ պարոն Քոչարյանին հայտնի չի եղել», - այսօր Վերաքննիչ դատարանում նիստի ընդմիջմանը լրագրողներին Քոչարյանի խոսքերը փոխանցեց փաստաբան Ալումյանը։

Արդյոք ճիշտ են տարածվող տեղեկությունները, որ Ռոման Բաբայանին խոշոր հոնորար (100 հազար դոլար) է տրվել ֆիլմը պատրաստելու համար, փաստաբանը պատասխանեց.

«Բացարձակապես ոչ մի հոնորար Ռոման Բաբայանին չի տրվել պարոն Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից։ Բացարձակապես նրանց կողմից նախաձեռնություն չի եղել։ Հակառակը, մարդ է գցել արանքը, որ կարողանա կապ հաստատել պարոն Քոչարյանի հետ»։

Marvel Studios-ի ղեկավար Քևին Ֆայգին այլևս հանդես չի գա որպես «Սարդ մարդու» մասին ֆիլմերի պրոդյուսեր. Sony Pictures

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА