ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.01.2019 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ՇԱԲՈՅԱՆԸ ԵՎ ՏՄՊՊՀ ՄՅՈՒՍ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ` ՇԱԲՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Կառավարությունից հայտնում են, որ ՏՄՊՊՀ-ի ղեկավարությունը պրեմիա իրանց չեն գրել, քանի որ դեռ նախորդ տարիների կերածը չգիտեն` կմարսե՞ն, թե՞ չէ:

 

ՎԵՐԳՈՅԻ ՀԵՏՆՈՐԴԸ (ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ` «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ  ԿԱՏԱՍՏՐՈՖԱ ԿԼԻՆԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հայաստանի կերակրող մայրերը որոշել են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին մեկական փամփերս նվիրել, որպեսզի վերջինս Մամեդյարովի հետ բանակցությունների ժամանակ խայտառակ չլինի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԵՐՔՈՒՄ (ԴԱՇՆԱԿՆԵՐԻ` ՆԻԿՈԼԻ ԹՐԻ ՏԱԿՈՎ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՀՅԴ-ից հայտնում են, որ ոչ թե իրենք են Նիկոլի թրի տակով անցել, այլ` ընդհակառակը:

 

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀՅԴ-Ի ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՒՄ ՉԸՆՏՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ)

– Ваше приказание выполнено, шеф!

 

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ (ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԵԼ ԵՆ, ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ ԴԺՎԱՐ ԷԼ ԴԻՄԱՆԱՆ` ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ հոգեվերլուծաբանների` Ծառուկյանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների պահով կա՛մ Գագոն մինչեւ աշուն քաղաքական գիրքը կփակի, կհեռանակա՛մ Նիկոլը կթքի Սորոսի կախարդական փայտիկին:

 

ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ (ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՆԻԿՈԼԻ ԵՎ ԲՈԼԹՈՆԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայտնի լուսանկարում Նիկոլը Ալիեւից մանթո չի, այլ Բոլթոնի բլթոցը չի կարողացել մարսի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ըստ ՏՄՊՊ նախագահ Արտակ Շաբոյանի` բա ասում էիք մենաշնորհ չկա, բայց ճանապարհներ բացելու-փակելու մենաշնորհը դեռ մնում է Նիկոլի ձեռքին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА