o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»

30.01.2019 22:15 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ «ԱՐՍԵՆԱԼՈՒՄ»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել են հաշված օրեր: Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալից» հեռանալու մասին բոլոր խոսակցություններին վերջ դրվեց, երբ ակումբի ղեկավարությունը Ունայի Էմերիին ակնարկեց, որ այս պահին տրանսֆերային խոշոր գումարներ ծախսելու հնարավորություն չկա:

Հենրիխ Մխիթարյանը կրկին մարզվել է ընդհանուր խմբում

Իսկ Էմերին, խոսելով թիմի տրանսֆերային մարտավարության մասին, նշել է. «Ակումբի ղեկավարությունն այս պահին ինձ ասում է, որ լավագույն ժամանակը չէ՝ տրանսֆերներ կատարելու համար: Բայց նաեւ վստահեցնում է, որ ամռանն ամեն ինչ այլ կերպ է լինելու: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մենք կփորձենք միանգամից մի քանի տրանսֆերներ իրականացնել եւ թիմն ամբողջովին պատրաստել նոր մրցաշրջանի համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՈՒՅՆԵՐԻ ԴԵՄ ԽԱՂԻՆ

Այն, որ Մխիթարյանը մնում է լոնդոնյան թիմում, պարզ է, մնում է հասկանալ թե մեկնարկային կազմում կկարողանա՞ պահել իր տեղը: «BBC Sport»-ը մտավախություն էր հայտնել, որ Պերիշիչի տրանսֆերի դեպքում Մխիթարյանը կկորցնի տեղը: Սակայն արդյոք կտեղափոխվի՞ Պերիշիչը լոնդոնյան թիմ, դեռ հայտնի չէ: Թեեւ ավելի վաղ նշվում էր, որ ակումբն ու ֆուտբոլիստը համաձայնության են հասել, բայց «Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հերքել է այդ տեղեկությունը. «Դժվար է թիմում պահել մի խաղացողի, ով չի ցանկանում մնալ: Միեւնույն ժամանակ պետք է հայտնեմ, որ Պերիշիչի տրանսֆերի վերաբերյալ առայժմ ոչ մի առաջարկ չենք ստացել: Այնպես, որ սխալ կլինի ասել, որ Իվանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միանշանակ կհեռանա թիմից»:

Խաշմանյանը Մխիթարյանին հրավիրել է հավաքականին աջակցելու, սակայն Հենրիխը մերժել է

Իսկ ահա Մխիթարյանը՝ վերականգնվել է աջ ոտքի վնասվածքից եւ ամբողջ ծանրաբեռնվությամբ վերսկսել մարզումներն ընդհանուր խմբի հետ: Սակայն դեռ հայտնի չէ, թե կիսապաշտպանը երբ ի վիճակի կլինի օգնելու թիմակիցներին պաշտոնական խաղերում: Մխիթարյանը «զինագործների» կազմում խաղադաշտ դուրս չի գա «Մանչեսթեր Սիթիի» հետ փետրվարի 3-ին կայանալիք խաղում: Սակայն այս բարդ հանդիպումից հետո Էմերին, ըստ ամենայնի, կզգա Մխիթարյանի կարիքը: Ավելին, թեեւ հայ ֆուտբոլիստին լիովին վերականգնվելու լավ մարզավիճակ ձեռք բերելու համար ժամանակ պետք կգա, բայց միեւնույնն է՝ այս պայմաններում, երբ տրանսֆերային բոլոր կարեւոր նպատակները հետաձգվում են, մարզչին մնում է ամբողջությամբ կենտրոնանալ հասանելի կադրերի վրա ու փորձել ստանալ առավելագույնը: Այսպիսով, մինչ ամառային տրանսֆերային պատուհանը Մխիթարյանը թիմում պահանջված կլինի: Բայց Ամառային պատուհանն էլ սարերի ետեւում չէ, եւ եթե այս ընթացքում հայ ֆուտբոլիստին չհաջողվի՝ դառնալ թիմի համար նաեւ անհրաժեշտ, չարդարացնի իրեն, ապա երեւի չկարողանա տրանսֆերից խուսափել:

ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՈՒՆԻ

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА