o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնարավոր է գազի ներքին սպառման գների վերանայում. Ավինյան

30.01.2019 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հնարավոր է գազի ներքին սպառման գների վերանայում. Ավինյան

Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  խոսեց գազ գնի վերաբերյալ:Նա նկատեց, որ հնարավոր է գազի ներքին սպառման գների վերանայում:

Ավինյանը նաև պատասխանեց լրագրողների այն հարցին, թե «Գազպրոմի» հետ բանակցությունները ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար գազի սակագինը չբարձրանա:

​​​​​​​«Հաբռգեցիր…Տժժու՞մ ես մարդկանց վրա, այ ցինիկ». Արա Ղազարյանը՝ փոխվարչապետին

«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,-նշեց փոխվարչապետ:

Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են և հենց նոր տեղեկություններ լինեն՝ կտեղեկացնեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА