o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.01.2019 19:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հանրային վրդովմունք առաջացնող իրողություններից մեկն, անշուշտ, բարձրաստիճան չինովնիկների` մեծ գումարներով ինքնապարգեւատրումներն են, որոնք Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեր հայրենակիցներն արդեն հասցրել են կնքել «ֆինանսական օնանիզմ»: Եվ ահա մի զարմանալի դրվագ հայտնի դարձավ Հասարակաց ժողովում, կներեք` Ազգային ժողովում, իշխող խմբակցության նիստից անմիջապես հետո: Այդտեղ ՊԵԿ սկանդալային ղեկավար ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ պատասխանելով լրագրողների հարցադրմանն ասաց. «23 միլիոնը բաղկացած է` 4.8 միլիոն ֆինանսների նախարարությունից եմ ստացել, 18.5 միլիոն` ՊԵԿ-ից: 4.8-ը ստացել եմ 4.5 ամսվա համար, 18.5-ը` 7.5 ամսվա համար: 8 միլիոն չկա, եթե բաժանեք 7.5-ի, կստանաք միջինը 2.3 միլիոն: Իմ եկամուտները ամսական 2.3 միլիոնը չեն գերազանցել` աշխատավարձով, հավելավճարով եւ պարգեւատրումներով: Իմ պարգեւատրումների տարեկան գումարը, 8 ամսվա համար, ՊԵԿ-ից 14 միլիոն է»: 14 մլն, դուք պատկերացնո՞ւմ եք այդ թիվը: Եվ պատասխանը նաեւ ունի այսպիսի շարունակություն. «Ես չգիտեմ այլոց բավարարել եմ թե չէ, բայց ես ինքս ինձ բավարարել եմ»: Զարմանալի է, սրանք իրո՞ք հանրությանը հայտնի երկարականջ կենդանու տեղն են դրել:

ԶԱՐՄԱՆՔ

Մեկ զոհ, 6 վիրավոր: Ոչ, այդ տեղեկությունը առաջնագծից չէ, ինչքան էլ զարմանալի լինի, դա «ՊԱՐՏԵԶ» ռեստորանային համալիրից է: Այնտեղ կրակոցներ են հնչել, եւ զարմանալիորեն ստացվում է, որ մարդ հանգիստ ու ապահով արդեն ռեստորան էլ գնալ չի կարող: Աստիճանաբար ստանում ենք կրիմինալի այնպիսի մակարդակ, որ չէինք պատկերացնում: Նույնիսկ մեր հանցագործներն արդեն այն չեն, զորօրինակ, ՎՏԲ բանկը կտրելու գնացել էին ոչ թե հրազենով ու դիմակներով, այլ` կացնով: Դե ինչ ասես, շնորհակալություն քեզ Փաշինյան Նիկոլ, որ ինչքան հանցագործ կա համաներումով բաց թողեցիր: Շնորհակալություն, որ անցյալ տարի անօրինական իշխանազավթումով հանրությանն այնպիսի անպատժելիության դաս տվեցիր, որ դրա տակից դեռ տարիներ շարունակ դուրս չենք գալու:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, գեներալ Վիտալի Բալասանյանի վրա քսի են տվել բազում ֆեյսբուքյան ֆեյքերի եւ իշխանությանը սպասարկող կայքերին: Բայց ինչքան էլ զարմանալի լինի, թեեւ զգուշությամբ, դրանց որոշեց միանալ եւ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ. «Ես մարդկայնորեն հասկանում եմ, որ նույն տարածաշրջանից են, միասին աշխատել են. եւ Արցախում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, եւ դրանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում էր, իսկ Վիտալի Բալասանյանն Արցախում: Մարդկայնորեն հասկանում եմ, որ «զեմլյաչեստվոն» խոսում է, բայց դա կապ չունի իրավաբանության հետ, եւ այն ամենը, ինչ ասում է պարոն Բալասանյանը, անկեղծ ասած, ոչ միայն համոզիչ չէ, այլ նաեւ բազում հարցեր է առաջացնում»: Եվ անգամ համարձակվում է խորհուրդ տալ ազգային հերոսին. «Ես խորհուրդ կտամ, որ հայտարարություններն, իսկապես, վերին աստիճանի զգուշավոր լինեն»: Զարմանալի է, այդ ո՞վ է դարձել Ստյոպիկը, որ համարձակվում է դեռ հերոս գեներալին նույնիսկ խորհուրդ տալ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА