o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ վարչապետ պ-ն Ն. Փաշինյանին բաց նամակ CV-ի փոխարեն կամ առաջարկներ ՀՀ և Արցախի թեթև արդյունաբերության վերականգնման ու զարգացման վերաբերյալ

29.01.2019 13:46 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ  պ-ն Ն. Փաշինյանին բաց նամակ CV-ի փոխարեն կամ առաջարկներ ՀՀ և Արցախի թեթև արդյունաբերության վերականգնման ու զարգացման վերաբերյալ

«Ուրախությամբ չծառայելը չի օգնում ո՛չ նրան, ով ծառայում է, և ո՛չ էլ նրան, ում ծառայում են: Սակայն ուրախությամբ ծառայելու հետ համեմատած` ցան­կա­­ցած զգլխիչ հաճույք ու ինչքատիրապետություն դառնում են ոչնչություն»:

«էդ տնտեսական ակտիվության ցուցանիշն մեր ինչին է պետք». Փաշինյանը՝ ձկնարդյունաբերության մասին

                                                                                                                      Մահաթմա Գանդի

 

 

ՀՀ վարչապետ

պ-ն Ն. Փաշինյանին բաց նամակ CV-ի փոխարեն կամ առաջարկներ ՀՀ և Արցախի թեթև արդյունաբերության վերականգնման ու զարգացման վերաբերյալ

 

            Մեծարգո Վարչապետ: Արձագանքելով լրատվամիջոցներով հնչած Ձեր առաջարկին փորձում եմ այս անգամ էլ Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի երբեմնի հզոր արդյունաբերության ծաղկուն և տեխնիկապես հագեցված ճյուղի՝ թեթև արդյունաբերության ու հատկապես ինձ առանձնապես ծանոթ՝ ՀՀ և Արցախի մետաքսագործության վերականգնման ու հետագա զարգացման խնդիրների վրա,   

            Սկզբում խոսենք թվերի լեզվով: Խորհրդային Հայաստանի թեթև արդյունա­բերությունը (որպես բազա ընդունենք 1986 թվականը) տարեկան արտադրել է 1,64 մլրդ ռուբլու համախառն արտադրանք, Ճյուղի արդյունաբերա-արտադրական անձնա­կազմը 95,5 հազ. մարդ, Հայաստանի ողջ տարածքում ունեցել է տեղակայված՝ շուրջ 255 արդյունաբերական ձեռնարկություն և մասնաճյուղ, տարեկան միջին հաշվով իրականացրել է 76,5 մլն ռուբլու կապիտալ ներդրումներ) (այդ թվում՝ 28,9 մլն ռուբլու շինարարական-մոնտաժային աշխա­տանքներ): Գործվածքեղենի արտադրությունը կազմել է 140,7 մլն գծային մետր, այդ թվում՝ բամբակյա - 122,3, բրդյա - 4,7, մետաքսյա - 13,7 մլն մետր: Արտադրել է 29,7 հազ. տոննա մանվածք, այդ թվում՝ բամբակյա- 24,7 և բրդյա - 5 հազ. տոննա: Գործել է 1 մլն 285 հազ. քառ. մետր գորգ, որից մեքենայական արտադրության - 1 մլն 157 հազ. քառ. մետր: Արտադրել է 94,7 մլն զույգ գուլպա-նասկեղեն, 92 մլն հատ տրիկոտաժեղեն, այդ թվում սպիտակեղենային - 58,6 և վերնազգեստային 33,4 մլն հատ, 610 մլն ռուբլու կարի առարկաներ, 223,0 մլն քառ. դմ քրոմի կաշի, 18 մլն զույգ կաշվե կոշիկ և այլն: Հանրապետության արդյունաբերական արտադրանքում թեթև արդյունաբերության տեսա­կարար կշիռը կազմել է 23,7 տոկոս` ապահովելով հանրապետական բյուջեի մուտքերի մինչև 30 տոկոսը:

            Արդ. ինչի՞ց պետք է սկսենք: Տնտեսության (և հատկապես կապիտալիզմի) զարգացման պատմությունը հուշում է, որ ցանկացած կապիտալիստական արտադրու­թյուն սկսվել է թեթև արդյունաբերությունից, հետևաբար մենք պետք է իմ կարծիքով իրագործենք հետևյալ քայլերը.

            ա) թեթև արդյունաբերության վերականգնման համար առաջին հերթին պետք է ընդունել ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որով պետք է նախատեսվի հետևյալը.

Հանքարդյունաբերության մասով ունենք շուրջ 11,8 տոկոս անկում. Արծվիկ Մինասյան

            - Ծրագրին ծանրակշիռ և լուրջ տեսք տալու նպատակով պետք է կազմավորել պետական և մասնավոր կապիտալի ներգրավմամբ արդյունավետ գործող ընկերություն: Նախկինում՝ ի  դեմս «Հայթեթևարդ» կոնցեռնի նման փորձ արվել է, որը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անհրաժեշտ արդյունք չի տվել:

            - Այդ իրավասու ընկերությունը պետք է մանրամասն գույքագրի և փորձա­գիտական անաչառ գնահատման ենթարկի հանրապետության թեթև արդյունաբե­րության բոլոր ձեռնարկություններն ու մասնաճյուղերը:

            - Ճյուղի արտադրատեխնիկական, կազմակերպչական, կադրային ռեալ ներուժի գնահատման նպատակով՝ Հայաստանի և արտասահմանի հեղինակավոր մասնագետ­ների կողմից պետք է ձևավորվի անկախ փորձագետների խումբ, որը խելամիտ ժամկետում կներկայացնի ՀՀ թեթև արդյունաբերության վերականգնման մասին եզրակացություն:

            - Ստացված եզրակացության հիման վրա՝ իրատեսական և պրագմատիկ մոտեցմամբ պետք է կազմել տիտղոսացուցակ և նախատեսել ամենաարագ և արդյունավետ վերականգնվող ձեռնարկությունների վերակենդանացման ծրագիր՝ կարի, կոշիկի, տրիկոտաժի և գուլպա-նասկեղենի արտադրման ուղղություններով:

            - Վերագործարկման ռեալ հնարավորություն ունեցող ձեռնարկությունները՝ պայմանականորեն կոչվող «Հայթեթևարդ» կոնցեռնի միջոցով պետք է դուրս բերել համաշխարհային (սկզբնական շրջանում գոնե ՌԴ-ի) շուկա, ինչպես նաև ի ցույց դնել էլեկտրոնային մարքեթինգային ցանցերում: Աշխարհի գերհզոր երկրներից (հատկապես Չինաստանից) փոխշահավետ հիմունքներով (օգտագործելով նաև հայկական Սփյուռքն ու դիվանագիտական խողովակները) ներդնել առաջավոր տեխնիկա և տեխնոլոգիա ու հենց այդ երկրների համար պատվերներ կատարելու միջոցով ներթափանցել արտաքին շուկա:

            - Արտասահմանյան ընկերություններին շահագրգռելու նպատակով կարելի է դրանց տրամադրել արտոնյալ բաժնետոմսեր, պարտամուրհակներ, առնվազն տասը տարի սահմանել այլ արտոնություններ:

            - Էական նշանակություն կարող է ունենալ, եթե, ըստ իս, ՀՀ թեթև արդյու­նաբերությունը հայտարարվի հարկերից և մաքսատուրքերից զերծ՝ տնտեսվարման ազատ ճյուղ՝ նվազագույնը 10 տարի ժամկետով: Առաջարկի սոցիալ-տնտեսական հիմնավորումը հետևյալն է. ներկայումս թեթև արդյունաբերության ձեռնարկու­թյունների ներդրումը երկրի բյուջե աննշմար է, ուստի մեր հարկային մուտքերը դրանից շատ չեն տուժի: Տնտեսական ազատ գոտի հռչակելիս և պետական երաշխիքներ տրամադրելիս կարելի է հույս ունենալ, որ հատկապես եվրոպական երկրներում թեթև արդյունաբերության ծավալվող ճգնաժամի պատճառով աշխարհի տարբեր երկրներում իրենց գործունեությունը կրճատող (կամ լրիվ դադարեցնող) որոշ ընկերություններ կշահագրգռվեն Հայաստան տեղափոխել առաջավոր տեխնիկայով և տեխնոլոգիաներով հագեցված ձեռնարկություններ, կամ էլ տեղական՝ մրցունակ ընկերություններին իջեցնել արտադրական (հետևաբար նաև իրացմամբ ապահովված) պատվերներ:

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

            - Սկսել թեթև արդյունաբերության համար որակյալ կադրերի վերարտադրու­թյունը՝ ուսումնական կոմբինատների, պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների վերագործարկման միջոցով, քանզի ռեալ պետք է պատկերացնել, որ պատվեր ստանալիս մեր ձեռնարկությունները մեծ դժվարություն են կրելու որակյալ կոշկա­գործի, կարողի, տրիկոտաժագործի, ջուլհակի, մանածագործի, տեքստիլ ճյուղի ենթավարպետների և այլ հիմնական մասնագետների առումով:

            - «Արագ գործարկման» ենթակա կարի, տրիկոտաժի և կոշիկի ձեռնար­կությունների վերակենդանացմանը զուգահեռ՝ սկսել ավելի ծանր, աշխատատար և ծավալային հատվածի՝ թեթև արդյունաբերության հումքային բազայի՝ բամբակա­գործության, մետաքսագործության, ոչխարաբուծության, վուշագործության և կաշվե հումքի արտադրության վերականգնումը:

            Հիմա շատ համառոտ նկարագրենք վերը նշված ճյուղերի վերականգնման և դրանց արդյունավետության տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:

 

Բամբակագործություն

           ÐšÐ°Ñ€Ñ‚инки по запросу թեթև արդյունաբերության

Հազարամյակների վաղեմություն ունեցող այս մշակաբույսը հայտնի էր Հին Եգիպտոսում, Հունաստանում, Չինաստանում, Պարսկաստանում, Հայաստանում և բազմաթիվ վաղնջական այլ կայսրություններում:

            Հայաստանում այս ճյուղը վերածվել է տնտեսության եկամտաբեր ուղղության 1900-ի սկզբից՝ ցարական Ռուսաստանի ուղղորդմամբ: 1913 թվականին հայկական հողատարածքներում տարեկան արտադրվել է 60-70 հազ. տ բամբակի հնդավոր հումք, 1960-ական թվականների կեսերին դրա արտադրությունը շարունակվում էր՝ կազմելով տարեկան 25-30 հազ. տոննա: Բամբակի մշակման, դրա հավաքման և ագրոտեխնիկական այլևայլ դժվարությունները հաշվի առնելով, ինչպես նաև տարվելով Միջին Ասիայից էժան ուղիներով հումք ստանալով` Հայաստանը գործնականում դադարեցրեց բամբակամշակությունը: Սակայն 1980-ական թթ. վերջերին հանրապետությունում գործում էին երեք՝ տարեկան մոտավորապես 15 հազ. տ բամբակի հումքի մշակման և բամբակյա գործվածք արտադրելու ձեռնարկություններ: Տեքստիլ ճյուղի առաջնեկն ու առանցքային ձեռնարկությունը՝ Գյումրիի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատն էր՝ մինչև 100 մլն գծամետր բամբակյա գործվածք արտադրելու կարողությամբ: 1988-ի երկրաշարժից մեծապես տուժած այս միավորումը հետագայում որպես մետաղի ջարդոն վաճառվեց ԻԻՀ-ն և Թուրքիայի գործարարներին՝ հիմնավորապես կորցնելով իր ներուժն ու վերականգնման հնարավորությունը:

            Հանրապետության բամբակյա մանվածքի արտադրական կարողությունները հիմնականում կենտրոնացված էին Գյումրու Ս. Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկայում (տարեկան արտադրական կարողությունը մինչև 5 հազ. տոննա ման­վածք), Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում (տարեկան արտադրական կարողությունը մինչև 5 հազ. տոննա մանվածք) և Վանաձորի բամբակամանվածքային ֆաբրիկայում (տարեկան արտադրական կարողությունը մինչև 3 հազ. տոննա մանվածք): Թվարկած ձեռնարկություններից իր արտադրական ներուժը պահպանել է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան, որը կարիք ունի տեխնոլոգիական առանձին գործընթացների նորացման և վերազինման: Պետք է նշել, որ 1980-ականներին կառուցված այս հսկան (120 հազ. իլիկ կարողությամբ) հաշվարկված էր բամբակյա թել մատակարարելու հատկապես մեր տրիկոտաժի ձեռնարկություններին՝ տալով 20-ից մինչև 120 համար բարձրորակ մանվածք ու թել:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այս տարի սպասվում են մեծ ծավալի ներդրումներ

            Կարևորելով բամբակագործության վերականգնման ստրատեգիական նշանա­կու­թյունը մենք՝ հանրապետությունում հայտնի, երջանկահիշատակ գենետիկ-սելեկցիոներ Ա. Կարապետյանի հետ, Ծաղկունք գյուղում վերականգնեցինք «Տաշքենդ-6» կոչվող բամբակի մշակությունը, իսկ հայտնի գործարար Ռ. Հայրապետյանի ֆինանսավորմամբ Արտաշատի հողատարածքներում ցանվեց մի քանի հարյուր հեկտար բամբակ: Սակայն այդ հայրենանվեր գործը վերջացավ նրանով, որ հրապարակ եկավ հայկական հին հիվանդությունը՝ նենգադավությունը, ցանքատարածություններն ամառվա ընթացքում համարյա զրկվեցին ջրից և գործարարները մեծ վնաս կրելով հեռացան այդ ձեռնարկից:

            Այդ ճյուղի ներուժը պատկերացնելու համար բերենք մի քանի փաստեր: Բամբակագործությունը համարվում է Չինաստանի, Հարավ-Արևելյան Ասիայի, Միջի Ասիայի հանրապետությունների, Եգիպտոսի, Լատինական Ամերիկայի երկրների (Արգենտինա, Բրազիլիա և այլն) թեթև արդյունաբերության լոկոմոտիվային ուղղություններից մեկը: Համաշխարհային շուկայում մշտապես առաջանում է այս մշակաբույսի 3-4 մլն տոննայի դեֆիցիտ: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ 1994 թվականից մինչև հիմա, հատկապես Զանգելանի հողատարածքներում, նվազագույնը գոնե 1000 հա մշակելիս մենք կարող էինք տարեկան ստանալ մինչև 30,0 հազ. տոննա հնդավոր բամբակ: Եթե հումքի մոտավոր արժեքը 1 կգ-ի համար համարենք 1,0 դոլար, ապա տարեկան մենք կորցրել ենք 30,0 մլն դոլարի արտադրանք: Մշակելիս՝ այդ թիվը կեռապատկվի կամ կքառապատկվի (90-120 մլն դոլար): Խաղաղության քսան տարիների ընթացքում մենք ամենամոտավոր և նվազագույն հաշվարկով կորցրել ենք 1,8-2,4 մլրդ դոլարի համախառն արտադրանք, իսկ սահմանամերձ գոտում՝  նաև տասնյակ հազար աշխատատեղ:

 

Մետաքսագործություն

Картинки по запросу թեթև արդյունաբերության

            Այս ճյուղն էլ ունի վաղնջական պատմություն և մ.թ.ա. 500-ական թվականներից հանդիսացել է Չինական կայսրության հիմնական՝ մենաշնորհային եկամտի աղբյուրներից մեկը: Պատմությունից հայտնի է, որ մետաքսե գործվածքների ձեռքբերումը շատ հաճախ դարձել է հռոմեական կայսրերի և կայսրուհիների ընտանեկան գժտությունների պատճառ, քանզի այդ աննման գործվածքի կախարդական թովչությամբ զմայլված տիկնայք պահանջել են գնել մեծ քանակությամբ գործվածք, իսկ կայսրերն էլ դա հաճախ մերժել են (կամ սահմանափակել) պատճառ բռնելով գործվածքի թանկարժեքությունը (1 կգ մետաքսը արժեցել է 1 կգ ոսկի):

            Հայաստանը պատմականորեն գտնվել է «Մետաքսի Մեծ ճանապարհի» խաչմերուկում՝ շերամապահությամբ և մետաքսագործությամբ զբաղվելով մ.թ. X-XI դարերից սկսած: Սակայն մետաքսագործության իսկական զարգացումը սկսվել է 1880-ական թվականներին, երբ հայազգի գեներալ Շելկովնիկովը, պետերբուրգցի ինժեներ-տեխնոլոգ Ն. Շավլովը և ուրիշներ՝ սկսել են Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, ապա նաև հայկական տարածքներում ներդնել այդ կուլտուրան:

            Խորհրդային Հայաստանում և Արցախում տարեկան համապատասխանաբար արտադրվել է մինչև 200 տոննա մետաքսի բոժոժ, որը մշակվել է Երևանի և Ստեփանակերտի մետաքսի կոմբինատներում: Նշված ձեռնարկությունները մենաշնորհային էին, ունեին շուրջ 3000 աշխատող և տարեկան արտադրում էին 13-18 մլն գծամետր գործվածք: Երևանի մետաքսի կոմբինատը 2006 թվականին վաճառվեց «Ուայ-Էյչ-Բեյ» հայ-ամերիկյան համատեղ ընկերությանը (հայտնի գործարար Վահե Յակուբյան) և որոշ ժամանակից հետո դադարեցրեց իր պրոֆիլային գործունեությունը: Ղարաբաղի մետաքսի կոմբինատը ևս մեծապես տուժեց արցախյան գոյամարտի տարիներին, սակայն որոշակիորեն պահպանեց իր արտադրական ներուժը: Ներկայումս ձեռնարկության տարածքներում կազմակերպվել է արցախյան ձեռագործ գորգերի արտադրություն:

«Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք». վարչապետ

            Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման համար այս առանցքային և եզակի նշանակության և հազարամյակների պատմական մեծ մշակույթ ունեցող ճյուղի նշանակությունը կարևորելով ՝ մեր կողմից մի քանի փորձեր արվեցին դրա վերականգնման և զարգացման ուղղությամբ: 2000 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց հարավ-կորեական «Էյ-Դի-Էմ Ինտերնեյշնըլ» կորպորացիայի հետ և նույն տարվա մայիսին Երևան ներկրվեց 17,5 մլն հատ գրենա (շերմաորդի ձու): Թթենու պահպանված ծառատեսակների մեծ քանակը և տեղական իշխանությունների բարյացկամ վերաբերմունքը հաշվի առնելով՝ որպես արտադրական բազա ընտրվեց Սյունիքի մարզի համանուն համայնքը: Ծայրահեղ դժվարին պայմաններում (թթի տերևները հիմնականում արտահանելով ազերիների կողմից պատերազմի ժամանակ ականապատված թթաստաններից) մթերվեց ավելի քան 750 տոննա տերև, ստեղծվեց ավելի քան 120 աշխատատեղ և 2000 թվականի հուլիսին՝ ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո ստացվեց հայկական բոժոժի նոր բերքը: Հասարակական հայտնի գործիչ, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանից ստանալով այդ ոգեշնչող լուրը, նույն տարվա հոկտեմբերին Հայաստան, իսկ ապա նաև Արցախ ժամանեց Համաշխարհային բանկի ագրոբիզնեսի ամենահեղինակավոր մասնագետ­ներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Երվանդ (Էդդի) Չոբանյանը: Թթաստանների հիմնադրման համար Արցախի իշխանությունները առաջարկեցին Աղդամի շրջանի 5 հազ. հա հողատարածքները, իսկ Հայաստանից գործնական առաջարկներ այդպես էլ չարվեցին: Մեծահամբավ և ծերունազարդ պրոֆեսորը մանրամասն և մեծ պրոֆեսիոնալիզմով մշակեց հայկական շերամապահության վերականգնման և զարգացման բիզնես-պլան, որի գործնական իրականացման դեպքում Հայաստանն ու Արցախը դուրս են գալիս համաշխարհային մետաքսագործության առաջնակարգ տեղերից մեկը` Բրազիլիայի հետ կիսելով այդ ճյուղի` աշխարհում 5-ից 6-րդը լինելու դափնին: Մեր իշխանություններից պահանջվում էր ընդամենը մի քանի բան. լրջմիտ վերաբերմունք և ծրագրի իրականացման համար տրամադրվող վարկերի համար տրվող պետական երաշխիքներ: Դրանք չհետևեցին, իսկ Ե. Չոբանյանը ստանալով Վրաստանի և Միջին Ասիայի (Ուզբեկստանի) կառավարությունների պաշտոնական հրավերը լուրջ միջոցների ներգրավմամբ (Ուզբեկստանում մինչև 15.0 մլն դոլար) մեծ զարկ տվեց այդ երկրների մետաքսագործության զարգացմանը:

            Այժմ կատարենք մի քանի տնտեսագիտական պարզագույն հաշվարկներ: 1 հա թթաստանը թույլ է տալիս տարեկան ստանալ բոժոժի երկու բերք (Բրազիլիայում դա հավասար է 9-ի), հիմնականում մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: 1 հա-ի թթաստաններից կարելի է ստանալ մինչև 3 տոննա հում (թաց) բոժոժ, իսկ վերամշակման դեպքում մինչև 300 կգ մետաքսաթել: Լավագույն տեսակի (ԱԱԱ) չոր բոժոժի գինը համաշխարհային շուկայում ներկայումս հասնում է մինչև 5 դոլարի, իսկ մետաքսաթելինը՝ 15-20 դոլարի: 5000 հա-ից հնարավոր էր տարեկան ստանալ մինչև 15 հազ. տոննա թաց բոժոժ (կամ 2000 տոննա չոր բոժոժ): Նվազագույն (կգ-ը 3 դոլար վաճառելիս՝ համախառն եկամուտը կկազմի 6 մլն դոլար: Յուրաքանչյուր հեկտարի մշակման և շերամորդի կերակրման համար կպահանջվի 3-5 մարդ: 5 հազ. հա-ի դեպքում դա կստեղծի 15-25 հազ. աշխատատեղ: 15 տարվա ընթացքում միայն այս գծով մեր ենթադրյալ կորուստները կազմել են միջինը 90-100 մլն դոլար: Վերլուծությունների այս շարքը կարելի է ավելացնել ու խորացնել, բայց մենք խնայում ենք Ձեր թանկագին ժամանակը: Միայն ավելացնեմ, որ 2013 թվականին լսելով Արցախի փոխվարչապետ
պ-ն Ա. Աղաբեկյանի հեռուստատեսային ելույթը Արցախի մետաքսագործության վերականգնման հնարավորությունների մասին, ես կրկին խանդավառվեցի և կապ հաստատեցի ամերիկահայ մեծարգո պրոֆեսոր Է. Չոբանյանի հետ, ով չնայած իր առաջացած տարիքին խոստացավ այդ գործում ներգրավել աշխարհի լավագույն մետաքսագործներին՝ Լիոնի համապատասխան ինստիտուտի պրոֆեսոր­ներին, իտալացի և չինացի տեխնոլոգներին: Ես հեռախոսազրույց ունեցա պ-ն Ա. Աղաբեկյանի հետ և հայտնեցի այդ հուսադրող լուրը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 10-ին ընդունելություն խնդրեցի Արցախի վարչապետ Ա. Հարությունյանից և անձամբ ներկայացրեցի մեր ծրագրերն ու գործին համատեղ կպչելու մեծ ցանկությունը: Որևէ կոնկրետ առաջարկ չստանալով՝ 2014 թ. մայիսին նամակ հասցեագրեցի Արցախի նախագահ, մեծարգո պ-ն Բ. Սահակյանին: Անցել է ավելի քան չորս տարի և որևէ պատասխան չստանալով, այժմ էլ նույն խնդրանքով դիմում եմ Ձեզ՝ մեծարգո պ-ն վարչապետ:

            Համաշխարհային մետաքսագործության մասին որոշակի պատկերացում տալու և օգտվելով պ-ն Ե. Չոբանյանի տեղեկատվությունից հայտնում եմ հետևյալը: Աշխարհում (1990-ական թթ.) տարեկան արտադրվել է մինչև 1,5 մլն տոննա բոժոժ, որի 80%-ը բաժին է ընկնում Չինաստանին: Ճյուղը տարեկան արտադրում է 5-6 մլրդ դոլարի արտադրանք: Աշխատողների թվաքանակը անցնում է 30 մլն մարդուց: Մետաքսաթելից և գործվածքից զատ, բոժոժի վերամշակումից ստացվում է մետաքսյա գորգերի թել, ձկան կեր (և դրա կենսական հավելումները), կենսաբանորեն մաքուր վառելիք: Այն էկոլոգիապես բացարձակ մաքուր է, անթափոն և համաշխարհային շուկայում ունի հարաճուն պահանջարկ և տրամաբանական կլինի, որպեսզի կառավարության հատուկ որոշմամբ Հայաստանն ու Արցախը վերականգնեն և զարգացնեն սոցիալ-տնտեսական առումով չափազանց խոստումնալից ճյուղը:

 

 

Գորգագործություն և ոչխարաբուծություն

Картинки по запросу թեթև արդյունաբերության

            Հայաստանի՝ մեքենայական եղանակով արտադրվող գորգերի արտադրությունը (1986թ. 1 մլն 157 հազ. քառ. մետր) ի սկզբանե կենտրոնացված է Իջևանի գորգագործական կոմբինատում, որը ներկայումս աշխատում է ըստ պատվերի՝ ստեպ-ստեպ և իր կարողությունների 5-10 տոկոսով: Տևական ժամանակ տեխնիկապես չվերազինվելու պատճառով այն ևս կարիք ունի հիմնական վերականգնման, վերազինման և արտահանման շուկաների ձեռքբերման:

            Ձեռագործ գորգերի և դրանց համար անհրաժեշտ բրդյա մանվածքի արտադրությունը կենտրոնացված է նախկին «Հայգորգ» արտադրական միավորման Երևանի գլխամասային ձեռնարկությունում, որն ուներ նաև հանրապետությունում զետեղված (նախկինում 18-20) գորգագործական մասնաճյուղեր: Ձեռագործ գորգերի արտադրությունը Հայաստանում ունի հազարամյակների ավանդույթ, խորապես կապված է մեր ազգային մշակույթի հետ՝ համարվելով Հայաստանի պատմա-մշակութային զարգացման անխոս վկաներից մեկը: Այս ճյուղը ևս կարիք ունի դիզայներական արդի նորամուծությունների, մարքետինգային, հարկային, մաքսային լրջմիտ և իրատեսական քաղաքականության մշակման և ներդրման: Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում գործող մի շարք հայրենանվեր գործիչների ու հատկապես Թուֆենկյան ընկերության փորձը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայկական ավանդական գորգագործությունը ճիշտ զուգակցելով համաշխարհային գորգագործական կենտրոնների (Իրան, Թուրքիա, Տիբեթ և այլն) հետ կարող է վերականգնել հայկական գորգագործության փառքն ու տնտեսական լուրջ ներուժը: Այստեղ կարևոր դեր կարող են նաև խաղալ հայկական ավանդական՝ բրդյա (և բամբակյա հենքով՝ բրդյա) գորգերից դեպի արևելյան (հատկապես պարսկական) մետաքսյա գորգերի արտադրությանը անցումը, նկատի ունենալով, որ վերոհիշյալը համաշխարհային շուկայում ունի մեծ, կայուն պահանջարկ և գին (այդպիսի գորգերի 1 քառ. մետրի արժեքը սկսվում է 8-10 հազ. դոլարից): Եթե մեզ հաջողվի տարեկան ամենահամեստ հաշվարկներով (հայ-իրանական համատեղ ձեռնարկություն ստեղծելու ճանապարհով) արտադրել 20-30 հազ. քառ. մետր մետաքսյա գորգ, ապա տարեկան կարող ենք ակնկալել 60-90 մլն դոլարի արտադրանք և հազարավոր նոր աշխատատեղերի բացում ՀՀ-ում և Արցախի բոլոր շրջաններում:

            Այս ճյուղի, ինչպես նաև նուրբ բրդյա և մահուդի արտադրության հումքի հիմնական աղբյուրը ոչխարաբուծությունն է: Հատկապես պետք է շեշտակի ավելացնել կիսակոշտ բրդով  (նաև մսատու) «բալբաս» տեսակի ոչխարների գլխաքանակը: 1988 թվականին Հայաստանի պետական գյուղատնտեսական և անհատական սեկտորու, պահվել է 1,7 մլն գլուխ ոչխար: Խորհրդային վերջին տարիներին հայկական ոչխարաբուծության դեմ սկսած անհիմն պայքարը հանգեցրեց այդ չափազանց արժեքավոր կենդանու գլաքանակի անհիմն կրճատմանը, իսկ խորհրդային ռեժիմի փլուզումից հետո` նաև զգալի կրճատմանը: Հայկական ոչխարները (և հատկապես գառները) իրենց որակական և սննդային հատկանիշների շնորհիվ արտահանվում են ԻԻՀ-ն, Թուրքիա և այլ իսլամական երկրներ: Ոչխարների մորթը հիմնականում իրականացվում է այդ տարածաշրջաններում, որի արդյունքում մեր կաշեգործությունն ու մորթու-մուշտակի արտադրությունը զրկվում է անհրաժեշտ հումքից և մատնվում պարապուրդի, իսկ հայ սպառողը գնում է հիմնականում Թուրքիայում վերամշակված և կարված կաշվե-մորթե արտադրանք:

            Նույն վիճակն է նաև խոշոր եղջերավոր անասունների կաշվի մթերման և արտահանման ոլորտում: Անասունների սպանդի կազմակերպումից մինչև կաշվի կոնսերվացում և մթերում ընթանում է անկազմակերպ, ոչ պրոֆեսիոնալ: Ավելին` մաքսային մեղմ քաղաքականության շնորհիվ այն տարբեր անվերահսկելի ճանապարհներով դուրս է գալիս հանրապետությունից՝ կաշվի և կոշիկի արդյունաբերությունը զրկելով հումքից: Կաշվի հումքի արտահանման մաքսատուրքերը պետք է սահմանվեն` արտահանողի համար ստեղծելով տնտեսապես անշահավետ մթնոլորտ, իսկ կոշիկի արդյունա­բերության մեջ պետք է կիրառել հովանավորչական քաղաքականություն, որի դեպքում՝ այդ ճյուղի համար ներմուծվող կաշին պետք է ունենա նվազագույն մաքսատուրք: Նույն քաղաքականությունը հակառակ ուղղությամբ պետք է կիրառվի ներկրովի կոշիկների համար, որոնց բարձր մաքսատուրքերի և «սև» ու «գորշ» ներկրումների վրա խիստ վերահսկողության առկայությամբ կարելի կլինի որոշակիորեն խթանել երբեմնի հռչակավոր ճյուղի (հատկապես՝ «Մասիս» և «Նաիրի» միավորումների) ներուժի վերականգնումը:

 

Տրիկոտաժի արտադրություն

            Այն հիմնականում կենտրոնացված էր Երևանում՝ ի դեմս «Տոսպ», «Անուշ», Նուբարաշենի տրիկոտաժեղենի և «Էրեբունի» ընկերություններում, ինչպես նաև Գյումրու և Վանաձորի համանուն ձեռնարկություններում: Ներկա դրությամբ՝ արտադրական ներուժը և արագ վերագործարկման հնարավորությունը պահպանել են Երևանի «Տոսպ», Նուբարաշենի և «էրեբունի» տրիկոտաժի ձեռնարկությունները:

 

Ոչ գործվածքային արտադրություն

            Դա հիմնականում հատակի թաղիքային ծածկոցների արտադրության Նոր-Խարբերդի գիտա-արտադրական միավորումն էր, որը հիմնականում օգտագործում էր տեքստիլ ձեռնարկությունների թափոնները և երկրորդական հումքի վերամշակմամբ՝ ինչ-որ առումով կատարում նաև բնապահպանական խնդիրներ: Միավորումը ներկայումս հիմնականում կազմալուծված է և ունի վերականգնման մեծ խնդիրներ:

 

Կարի արտադրություն

            Այն ունի տեխնիկական և տնտեսական, ինչպես նաև աշխատուժի ներգրավման մեծ ներուժ: Հանրապետության թեթև արդյունաբերության ամբողջ համախառն արտադրանքի 38-40% թողարկում էին Երևանի «Գարուն», Կ. Ցետկինի, Վանաձորի Ստ. Շահումյանի անվան, Սպիտակի, Գյումրու մի քանի, Քանաքեռի կարի միավորումներն ու Հայաստանի ողջ տարածքում սփռված մասնաճյուղերը: Ներկայումս արտադրական ներուժը պահպանել են Երևանի «Գարուն», Վանաձորի, Սպիտակի և Քանաքեռի կարի ձեռնարկությունները: Որոշակիորեն արդիականացնելով կարի տեխնոլոգիական գործընթացները և օգտվելով հարկային և մաքսային հովանավորչական՝ ճկուն քաղաքականությունից՝ վերոհիշյակ ձեռնարկությունները ունակ են արագ վերագործարկվելու և ստեղծելու նոր աշխատատեղեր:

            Կարի, տրիկոտաժի և կոշիկի ձեռնարկությունների համար առաջին քայլն ու մեկնարկը պետք է կապել աշխարհում հայտնի ձեռնարկությունների համար վճարովի ծառայություններ կատարելու և դրանց արտահանման պատրաստի շուկաներից օգտվելու հետ` (կիրառելով Չինաստանի լեգենդար Դեն Սյաո Պինի` «տեխնոլոգիաներ շուկայի դիմաց» փորձը): Ծառայությունների պորտֆել ձևավորելուն պետք է նպաստեն թե՛ ՀՀ Տնտեսակական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Սփյուռքի նախարարությունները, և թե՛ դիվանագիտական ծառայություններն ու ընդհանրապես հայկական հզոր սփյուռքը:

 

Քրոմե կաշվի և կաշվեղենի արտադրությունը

            Կենտրոնացված է Երևանի Գաբրիելյան եղբայրների անվան ԲԲԸ-ում (արտադրական կարողությունները մոտավորապես 230 մլն քառ. դեցիմետր): Ընկերությունն էլ կարիք ունի որոշակի արդիականացման և հարկային-մաքսային՝ հովանավորչական քաղաքականության:

 

Կաշվե կոշիկի արտադրությունը

            Խորհրդային ժամանակաշրջանում հիմնականում կենտրոնացված էր թեթև արդյունաբերության «Մասիս» և կենցաղ սպասարկման նախարարության «Նաիրի» միավորումներում: Կարճատես և անխոհեմ արդյունաբերական քաղաքականության վարման պատճառով՝ երբեմնի հզոր «Մասիս» արտադրական միավորումը կազմալուծվել է և դեգրադացվել: Տարեկան 18-20 մլն զույգ բարձրորակ կոշիկ արտադրող և ողջ միության մեջ վաստակած հեղինակություն վայելող կոշկեղենի ճյուղը ներկայումս ( լավագույն դեպքում) կարող է արտադրել 0,5-1,0 մլն զույգ կոշիկ («Լյուքս» կոշիկի ձեռնարկությունում):

 

Գուլպա-նասկեղենի արտադրությունը

            Հիմնականում կենտրոնացված էր Գյումրու համանուն ձեռնարկությունում և դրա Մանթաշի մասնաճյուղում, որտեղ տեղադրված էր զուգագուլպաների թողարկման համար օրական 5 տոննա առաձգական թել արտադրելու ունակ գերժամանակակից անգլիական հոսքագիծ: Այդ ձեռնարկությունների ներուժն այլևս գոյություն չունի, սակայն գործարար Կ. Գոմկցյանի և նրա մասնագիտական խմբի շնորհիվ արդեն մի քանի տարի կազմակերպվել է իտալական, հարավ-կորեական և չեխական ժամանակակից սարքավորումներով հագեցած և արտադրական բարձր մշակույթ ունեցող «Լենտեքս» ուղենշային ձեռնարկությունը, որը կարող է տարեկան թողարկել մինչև 12.0 մլն զույգ գուլպա-նասկեղեն և կանացի զուգագուլպաներ:

 

            Մեծարգո Վարչապետ, նկատի ունենալով, որ իմ գիտակցական կյանքի ավել քան 40 տարին նվիրված է ՀՀ թեթև արդյունաբերությանը` խոստանում եմ ուժերիս ներածին չափ համագործակցել և աշխատել հանրապետության թեթև արդյունաբերության վերականգնմանն ու զարգացմանն ուղղված ցանկացած նորաստեղծ ընկերության համապատասպան ստորաբաժանումների հետ:

 

Լավագույն ցանկություններով՝                1977-1987թթ. ՀՍԽՀ Պետպլանի թեթև  արդյունաբերության բաժնի գլխավոր մասնագետ, 1987-2006թթ. «Մետաքս» արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1990 թվականից ՀՀ թեթև արդյու­նաբերության տնօրենների խորհրդի նա­խա­գահ, տնտեսագիտության թեկնածու, Ա.Հիտլերի «Իմ պայքարը», Լի Կուան Յուի «Սինգապուրյան հրաշքի պատմու­թյունը» և մի շարք այլ գրքերի թարգ­մանիչ Արտաշես Տեր-Հովհաննիսյան

 

 

 

 

 

Հ. Գ.

Նամակս կուզեի եզրափակել մի քանի հորդորներով, որպեսզի մեր ժողովրդի գործուն մասնակցությամբ իրականացված ապրիլյան թավշյա հեղափոխությունը չմնա կիսատպռատ և առանց տրամաբանական հետագա զարգացմանը: Կցանկանայի, որպեսզի Դուք որպես ուղենիշ ընդունեիք 152 սմ հասակով մի բացառիկ գիգանտի` Դեն Սյաո Պինի որդեգրած հարացույցը, այն է` դնեիք մի անմահ գործի սկիզբ, որ կհանգեցնի մեր ժողովրդի հոգեկերտվածքի, աշխարհընկալման և աշխարհըմբռնողության հեղափոխական վերափոխման սկզբին, հակառակ պարագայում ամենամեծ տնտեսական ձեռքբերումները մի ակնթարթում հօդս կցնդեն, քանի դեռ ինչպես ասում է X դարի պատմիչ Ա. Լաստիվերցին. «որ հայը մյուսին խաբում էր, ասում էր ես խելոք եմ, իսկ նրա ինչքերը խլելիս հայտարարում. ես հզոր եմ»: Քանի դեռ մեր ժողովրդի մեծամասնությունը որդեգրել է «որտեղ հաց` էնտեղ կաց» հիրավի ազգակործան սկզբունքը, իսկ հարսանեկան գլխավոր երգերից մեկն էլ «ուսուցանում է» «աշխարհը խալի է ոտքիդ տակ` կեր-խմի, քեֆ արա շարունակ», չսպասեք որևէ իսկապես հեղափոխական շրջադարձի: Արդ, հետևեք Դենին, ժողովրդին տվեք հիրավի ազգափրկիչ, շնչող և լուսավոր փիլիսոփայություն: Որպես օրինակ կարող եմ առաջարկել հայ մեծագույն ստրատեգ և մտավորական Գ. Նժդեհի հետևյալ պատգամը. «Կբարձրանան, կհաղթեն ու կապրեն ժողովուրդները, երբ նրանց մեջ տիրաբար կիշխեն բացարձակ անկախության ոգին, ազգասիրությունը, երբ անհատը, կուսակցությունը, դասկարգը` Հայրենիքի և հասարակության շահը կգերադասի անձնականից, երբ մեծամասնությունն իրեն ավելի պարտավորություններին տեր կզգա, քան իրավունքների, և երբ այդ մեծամասնության մեջ կզգացվի անձնավստահությունը և անշեջ հավատը դեպի իր ապագան:

Կմեռնեն, կպարտվեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացնող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտե այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայե իր ապագային:

Կբարձրանան, կհաղթեն, կփարթամանան ժողովուրդները, երբ նրանց մեջ ապրող անկախության և մեծության իդեալը կլուսավորե ու կջերմացնե իրենց անցնելիք պատմական ճամփան:

Հոգեվարել կսկսեն նրանք, երբ նրանց մեջ կխամրի այն իդեալը, որի մահը կդառնա առնվազն ժողովուրդների հոգևոր մահը:

Չկա՞ ազգային իդեալ – չկա՛ ստեղծագործություն, չկա՛ հաղթանակ, չկա՛ ապագա»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА