ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հետաքրքրված ենք, որ ՀՀ-ում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար». Փաշինյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

29.01.2019 13:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հետաքրքրված ենք, որ ՀՀ-ում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար». Փաշինյանի հարցազրույցը РБК-ին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաընկերությանը: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է երկրի տարածքով տարանցիկ գազատարի անցկացման հարցում՝ այդ թվում նաև Ռուսաստանից:

Քաղաքացին ոչխար է տարել Կառավարություն՝ Փաշինյանին նվեր (տեսանյութ)

«Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Մինչդեռ մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար, որը, օրինակ, կտեղափոխեր գազը կամ նավթը Ա կետից Բ կետ: Մենք շատ հետաքրքրված ենք նման նախագծերով»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև անդրադարձել է Հայաստանում գազի հավանական թանկացման մասին լուրերին:

«Սա ԵԱՏՄ տարածքում բավականին զգայուն հարցերից մեկն է, կա պայմանավորվածություն, որ համենայն դեպս 2019 թվականին հայաստանցի սպառողների համար գազի գինը չի փոխվի»,- ասել է Փաշինյանը

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ մեկ տարի անց, ամենայն հավանականությամբ, գազի գինը կարող է բարձրանալ, Փաշինյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում, ես հույս ունեմ, որ ընդհակառակը՝ կլինի գնի իջեցում»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА