o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

29.01.2019 11:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Սպիտակի, Ապարանի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА