o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

29.01.2019 11:04 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը

Հայաստանում մահացել է  ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս  մասին «Արեւելք»-ը տեղեկացել է հանգուցյալի  մերձավորներից:

Կիևյան կամրջից ցած նետված 24-ամյա աղջիկը մահացել է. Shamshyan.com

Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի  Ազատագրության  հայ գաղտնի բանակի   Ֆրանսիայի  շրջանի մարմինը։1983  թվականին  Փարիզի  «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) եւ նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА