ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ է Ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում. Բակո Սահակյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին 80-ամյա հոբելյանի առթիվ

27.01.2019 12:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
Մեծ է Ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում. Բակո Սահակյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին 80-ամյա հոբելյանի առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին:



Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն պարոն Մանսուրյան,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Մեծ է Ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում։ Սկիզբ առնելով ժողովրդական ակունքներից եւ ստանալով ժամանակի շունչը՝ Ձեր ստեղծագործությունն իր ուրույն տեղը զբաղեցրեց ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Դուք անմահ գործեր եք ստեղծել տարբեր ժանրերում եւ լրացրել մեր դասական երաժշտության երեւելիների շարքը։

Արցախում Դուք ունեք բազմահազար երկրպագուներ, ովքեր սիրում ու գնահատում են Ձեր արվեստը։

Սիրելի՛ մաեստրո, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, նորանոր ստեղծագործական նվաճումներ ու մեծագույն հաջողություններ՝ Ձեր հայրենանվեր առաքելության իրականացման ճանապարհին»։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА