ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թյուրքական գերճշգրիտ աստղագուշակ. ով եք դուք

26.01.2019 20:45 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Թյուրքական գերճշգրիտ աստղագուշակ. ով եք դուք

Greatpicture.ru-ն գրում է, որ այս աստղագուշակը կօգնի բացահայտել ձեր բնավորության բնորոշ գծերը։ Թյուրքական օրացույցը շատ մոտ է չինականին։ Յուրաքանչյուր տարվան համապատասխանում է կենդանի։ Օրացույցում 12 կենդանի կա։

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Դեկտեմբերի 30

1. 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012՝ Ձուկ։ Այս կենդանուն հատուկ են դանդաղկոտությունը, պասիվությունը, հակվածությունը մտածկոտության, միևնույն ժամանակ՝ լավ ինտուիցիան։ Ընդունակ են փոխվելու հանգամանքների ազդեցության արդյունքում։

2. 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013՝ Օձ։ Խորամանկ են, հակված թաքցնել իրական զգացմունքները։ Երբեմն չարդարացված գոռոզ են լինում և ձգտում են «գորշ կարդինալ» երևալ։

3. 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014՝ Ձի։ Ճկուն են, միևնույն ժամանակ՝ կախված են նրանցից, ովքեր գտնվում են իրենց կողքին։ Դիմացկուն են, համբերատար, որոշ իրավիճակներում կարող են ուժ և համառություն ցուցաբերել։

4. 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015՝ Ոչխար։ Պասիվ են, բարի, հակված ենթարկվելու։ Ձգտում են մարդկանց խմբի, չեն սիրում միայնություն, չափազանց կապված են անցյալի հետ։ Լավ զրուցակիցներ են ու հոգեբաններ։

5. 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016՝ Սկյուռ։ Շարժուն են, պրագմատիկ, բայց երբեմն հակված են ավելորդ դեսուդեն գնալու։ Մակերեսային են, սիրում են շատ բան իմանալ, բայց ոչ այնքան խորը, կազմակերպված են։

6. 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017՝ Թռչուն։ Նյութական առումով պասիվ են, բայց շատ ակտիվ՝ հոգեկան առումով։ Զգացմունքային են, նրբանկատ, խելացի, բայց երբեմն՝ չափազանց շատ երազկոտ։

7. 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018՝ Շուն։ Նվիրված են, վստահելի, երբեմն նույնիսկ չափից շատ են վստահում։ Հակված են ծայրահեղությունների մեջ հայտնվել։

8. 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019՝ Խոզ։ Զուսպ են, հակված ուշադրություն դարձնել խնդրի էությանը և ոչ թե՝ դրա դրսևորմանը։ Պրակտիկ են, երբեմն նույնիսկ մերկանտիլության աստիճանի։ Շտապող չեն, բայց համառ են։

9. 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020՝ Առնետ։ Արագաշարժ են, ճարպիկ, հակված մանր գործեր անելու։ Հակված են շատ ընկերներ ունենալ։

10. 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021՝ Ցուլ։ Անշահախնդիր են , ուղիղ, մի փոքր կոպիտ, համառ, վստահելի, ակտիվ բայց երբեմն՝ չափազանց դանդաղաշարժ։

11. 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022՝ Վագր։ Շատ ակտիվ են, երբեմն նույնիսկ՝ չափազանց ագրեսիվ։ Համարձակ են, հակված են ռիսկի դիմելու։ Ինքնավստահ են. ձգտում են բացարձակ լիդերության։

12. 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023՝ Նապաստակ։ Զգուշավոր են, բայց անհրաժեշտ պահին ցուցաբերում են լավագույն հատկությունները։ Բարի են, կարեկցող, ձգտում են հարմարավետության և ընկերների շրջապատում ժամանակ անցկացնելու։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА