o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որեւէ արցախցի չի պատրաստվում տարածք հանձնել.Արզիկ Մխիթարյան

25.01.2019 16:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Որեւէ արցախցի չի պատրաստվում տարածք հանձնել.Արզիկ Մխիթարյան

Ինչպես հայ, այնպես էլ ռուս քաղաքական գործիչները վերջին շրջանում լուրջ մտավախություն են հայտնում, որ Արցախի հարցը գնալով սրվում է, եւ որ օրակարգում է հինգ շրջան հանձնելու մասին հարցը: Ավելին, ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիեւը հնարավոր է համաձայնագիր ստորագրեն, որով հայկական կողմ, որպես փոխզիջում, զիջի մի քանի շրջան: Սրան, ըստ նրա, կհետեւի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին եւ կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն...

«Մենք պետք է խաղաղություն ապահովենք Արցախի սահմանին եւ ես առաջարկել եմ 4 միլիոն դոլար հատկացնել այդ նպատակով». ԱՄՆ-ի կոնգրեսական

Թե ի՞նչ են մտածում Արցախում բանակցային գործընթացի առնչությամբ շրջանառվող հայտնի բոլոր մտահոգությունների հետ կապված, փորձեցինք պարզել ԱՀ Ազգային ժողովի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն էլ ասաց.
 - Ես պետք է արտահայտում ոչ միայն իմ, այլ նաեւ արցախահայության կարծիքը, եւ այն միանշանակ հետեւյալն է. Որեւէ արցախցի չի ստացել դեռեւս որեւէ առաջարկ, թե ինչ են մեզ առաջարկում: Դրանք ընդամենը ուղեղային բորբոքումներ են, որ ուզում են ցույց տալ, թե տեսեք, Արցախը մերն է, Երեւանը մերն է: Մենք ապրում ենք ինքնիշխան անկախ պետության մեջ, եւ այն տարածքները, որոնք որ այսօր անվտանգության գոտի են հանդիսանում, առայժմ որեւէ մեկը որեւէ առաջարկ չի արել, թե ինչ հավակնություններ ունեն այդ տարածքների նկատմամբ: Այդ տարածքների զիջման վերաբերյալ որեւէ արցախցի չի ուզում լսել եւ չի էլ պատրաստվում տարածք հանձնելու` կլինի հինգ շրջան, թե այլ բան:
Պատգամավորի խոսքով. ու թող մեզ չվախեցնեն լայնածավալ պատերազմի վտանգով, որովհետեւ մենք, սկսած 1988 թվականի սումգայիթյան դեպքերից, ամեն օր սպասում ենք նման իրադարձությունների: Ցանկացած արցախցի գիտակցում է, որ ցանկացած պահի կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: Ադրբեջանն էլ, գիտակցելով դա, փորձ է կատարում ահաբեկել իր ռազմատենչությամբ: Հիմա ռազմատենչությամբ ճնշում գործադրել իմաստ չունի, որովհետեւ մենք վարժվել ենք ու, այսպես ասած, իմունիտետ ենք ձեռք բերել այդ ռազմատենչության նկատմամբ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА