o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԸ` ՄԵՐ ՊԱՏԻՎՆ Է, ԻՍԿ ԿՈՐՑՐԱԾ ՊԱՏԻՎԸ ԵՏ ՉԵՍ ԲԵՐԻ

25.01.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՑԱԽԸ` ՄԵՐ ՊԱՏԻՎՆ Է, ԻՍԿ ԿՈՐՑՐԱԾ ՊԱՏԻՎԸ ԵՏ ՉԵՍ ԲԵՐԻ

Եվ այսպես, գնալով ավելի համառ են դառնում խոսակցություններն այն մասին, որ արցախյան բանակցությունների օրակարգում է 5 շրջան հանձնելու թեման՝ առանց Արցախի կարգավիճակի որեւէ հստակեցման: Իրականում այդպե՞ս է, թերեւս կտեսնենք ամենամոտ ապագայում: Բայց եթե լինի նման սցենար, ի՞նչ են այդ մասին մտածում նույն այդ շրջաններն ազատագրողները, փորձեցինք պարզել հեղինակավոր «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ:

«Մի հատ քեզ շողոքորթե՞մ, ազիզ ջան»

յո, կան նման մտահոգիչ խոսակցություններ, սակայն վերջնական գնահատականների համար բնական է, դեռ պետք է տեսնել` որքանո՞վ են դրանք ռեալ: Ի վերջո, մեկ պարզ բան չմոռանանք՝ արցախյան բանակցությունները, ինչքան էլ որ լինեն գաղտնի, մեկ է՝ գալու է մի պահ, երբ հրապարակայնորեն հստակ կներկայացնեն, թե սա ենք քննարկել եւ այս ծրագիրն ենք ներկայացնում: Հո չե՞ն կարող մեկ-երկու հոգով նստել եւ նման փաստաթուղթ ստորագրել:

Գեներալական կոմեդիա

- Դա հասկանալի է: Բայց նաեւ էս գլխից է պետք մտածել՝ եթե քննարկումները հանկարծ գնան այս կամ այն սցենարի ուղղությամբ, եւ ինչ-որ կոնկրետ առաջարկ արվի հանրությանը, որ սցենարի դեպքում ինչպես կարելի է արձագանքել: Այդ թվում, եթե իրոք վաղը-մյուս օրը ներկայացվի, որ, օրինակ, «5 շրջան՝ առանց Արցախի կարգավիճակի» սցենարով կարող է փաստաթուղթ ստորագրվել, որն է լինելու ռեակցիան:

«Ոչ մի դեպքում մութ սենյակում սեւ կատու պետք չէ փնտրել, այն իրականում չկա» (Տեսանյութ)

- Գիտեք, այս պահին էլ, երբ ինչ-որ մարդիկ անգամ խոսում են նման տարբերակների մասին, ավելին, «լավ թուրքի» գաղափարն են առաջ տանում, դա արդեն իսկ շատ վատ է: Պատմությունը եւս ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ թույլ ենք տվել, որ հայրենասիրությունից, պատերազմից, չարչարանքից գաղափար չունեցող նման անձինք խոսեն հողերի մասին, տարածքներ հանձնելու մասին եւ, ինչպես ասում են, «պորտը տեղը չենք դրել», միշտ էլ հայտնվել ենք ավելի վատ վիճակում: Եվ նույնն էլ հիմա:Հողեր հանձնել չի՛ կարելի, ոչ մի դեպքում: Արցախը, այդ բոլոր տարածքները դա մեր պատիվն է, իսկ պատիվը չեն հանձնում: Ադրբեջանը, վստահ եմ, նման «խաղաղասիրական» բանակցություններով պարզապես ցանկանում է թուլացնել մեր զգոնությունը, եւ շատ վատ է, որ մեզ մոտ այդ «ջրաղացին ջուր լցնողներ» կան: Նրանք, ովքեր ոչնչացնում են ազգային գաղափարախոսությունը, վարկաբեկում են, ստորացնում ազատամարտի մասնակիցներին, բանակի սպայական կազմին: Երկար ժամանակ շարունակվող այդ քայլերով մեկ բանի են փորձում հասնել, որ երկրի ներսում այն տրամադրություններն առաջանան, թե մենք չենք կարող Արցախը պահել: Եվ դրա մեղքը մեր բոլորինն է, որ թույլ ենք տվել նմաններին՝ անարգել իրենցն անելԱմենավատն այն է, որ այս էլ որերորդ անգամ ենք նույն սխալն անում: 100 տարի առաջ՝ Սարդարապատից հետո մի՞թե չգնացին եւ պայմանագիր ստորագրեցին, որով Հայաստանը մնում էր 10 000 կմք տարածքով: Այ, եթե այն ժամանակ նման պայմանագիր ստորագրողներին տեղը-տեղին պատժող լիներ, դա լավ դաս կդառնար: Արցախը դա թալան չէ, որի հանձնելը մենք կարողանանք ներել, Արցախը` մեր պատիվն է, իսկ կորցրած պատիվը երբեք ետ չես բերի: Այսինքն, Արցախ տվողից պարտադիր պատասխան պահանջելու ենք: Ժամանակին մեկն էլ էր խոսում Արցախ հանձնելու մասին, ինչքան անեծք կար, թափվեց գլխինԻնչ վերաբերում է բանակցություններին, ապա դա այլ հարց է: Միգուցե հնարավոր լինի ընդունել, եթե մեկ, երկու թեկուզ՝ հինգ շրջան ես տալիս, բայց հստակ իմանալով, ինչի դիմաց. միայն Արցախի կարգավիճակի: Հակառակ դեպքում թշնամին դիրքերը կարգավորի եւ կմտածի հետագա հարձակումների մասին, թե՝ Արցախի կարգավիճակը որոշված չէ, ուրեմն՝ իմն է:

«Խաբում էին՝ ասելով, թե եթե Սերժ Սարգսյանը հեռանա, Հայաստանը դրախտ կդառնա». Վ. Բաբայան (Տեսանյութ)

- Ամեն դեպքում, թեեւ բանակցությունների մասին պաշտոնապես բան չի ասվում, բայց նաեւ մեր ԱԳՆ-ն է պաշտոնապես հայտարարել, թե՝ պետք է ժողովրդին պատրաստել խաղաղության: Բայց չէ՞ որ ամենապարզ տրամաբանությամբ, եթե պատրաստվում են խաղաղության, ապա նաեւ գիտես՝ ինչի՞ շուրջ:

- Թե ինչի շուրջ, բնականաբար՝ մենք սցենարին ծանոթ չենք: Սակայն, կրկնեմ, ոչ մի բան հանկարծակի, թաքուն ոչ մեկն էլ չի կարող անել: Գնալու են՝ թաքուն ինչ-որ բա՞ն ստորագրեն, դա հնարավոր տարբերակ չէ, քանի որ դա կլինի ոչ թե միայն Արցախի, այլ Հայաստանի հանձնում, եւ այդ դեպքում ռեակցիան շատ ավելի բուռն է լինելու: Այսինքն, սպասենք, տեսնենք ի՞նչ պաշտոնական փաստաթուղթ կներկայացնեն:

«Ժողովուրդ». Փրկարարական ջոկատի աշխատակիցները ազատման դիմումներ են գրում

- Գանք մյուս կողմից: Ոչ մեկի համար նորություն չէ, որ ունենք մի հասարակություն, որը, մեղմ ասած, ամենեւին էլ իր լավագույն օրերը չի ապրում, որն այնպես է խրվել «ֆեյսբուքյան ճահիճը», որ մեծ հարց է՝ պետք եղած պահին շատ-շատերը կթողնե՞ն համակարգիչը՝ զենք վերցնելու համար: Եվ նույն պահին կան նաեւ այն խոսակցությունները, որ այդ շջանները չտալու այլընտրանքը պատերազմն է: Դուք փորձված աչք ունեք, տեսնո՞ւմ եք այն պոտենցիալը, որ կկարողանանք «ֆեյսբուքյան հասարակության» հետ կրկնել արցախյան պատերազմի երբեմնի հաջողությունը:

«Մեկ-մեկ խունկ ծխիր, ամեն օր տերունական աղոթք արտասանիր, ու վերջապես գործ արա, Նիկո՛լ»

- Այն, որ հասարակությունը թուլացել է, ճիշտ եք, տեսնում ենք բոլորս, եւ դա մեր մեծագույն դժբախտությունն է: Առավել եւս, որ դրա հետ մեկտեղ, ինչպես նշեցի, տեւական ժամանակ է, որ ակտիվորեն թուլացնում են մեր ազգային գաղափարախոսությունը: Բայց նաեւ չմոռանանք, որ Արցախը պաշտպանելու համար ինչ-որ հսկայական քանակով մարդ էլ պետք չէ: Կարծում եմ, եթե նորից պատերազմ սկսվի, բանակին զուգահեռ հին կազմից 10 հազար հոգի էլ հավաքենք, դա կարող է որոշիչ լինել: Միայն փորձառու այդ 10 հազարին ոչնչացնելու համար Ադրբեջանը ստիպված է լինելու 50 հազար զոհ տալ: Իսկ նման մեծ զոհերն Ալիեւը կարո՞ղ է մարսել, ինչպե՞ս է դրա պատասխանը տալու: Այսինքն, ելք կա, կարող ենք էլի հաղթել: Բայց այդ ելքը տեսնելուն, դրան հավատալուն ունակ պետականություն է պետք: Այսպիսով, կկարողանա՞նք արցախյան հաղթանակը կրկնել. դա մեր ժողովրդից է կախված: Եթե ժողովուրդը, անգամ վերջին պահին ցանկացավ հաղթել, համախմբվեց գոնե այդ 10 հազար մարդուն պատերազմի դաշտ հանելու գաղափարի շուրջ, նրանց համար թիկունք դարձավ, կհաղթենք: Իսկ եթե ամեն մեկը մտածի միայն սեփական ստամոքսի մասին, էլ ի՞նչ հաղթանակ:

«Ես թույլ չեմ տվել». Հ. Բաբուխանյանը` Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու մասին (Տեսանյութ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА