ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանի հետ բարեկամություն անել ցանկացողներին ուզում եմ հիշեցնել` մենք դեռ ողջ ենք» (Տեսանյութ)

25.01.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ադրբեջանի հետ բարեկամություն անել ցանկացողներին ուզում եմ հիշեցնել` մենք դեռ ողջ ենք» (Տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնում այս շաբաթ տեղ էր գտել պրոադրբեջանական քարոզչություն իրականացնող մի ռեպորտաժ Տավուշի սահմանամերձ Այգեպար գյուղից, որտեղից ադրբեջանական Ալիբեյլի գյուղ ընդամենը 1.5 կիլոմետր է: Ռեպորտաժում, չգիտես ինչպես, հանկարծ հայ գյուղացին կարոտով հիշում է ադրբեջանցիների հետ ջերմ հարաբերությունների մասին, իսկ ռեպորտաժի հեղինակը` համոզմունք հայտնում. «Անկասկած, առաջին իսկ հնարավորության դեպքում հայերը Գյանջայից նուռ կբերեն վաճառելու, իսկ ադրբեջանցիներն էլ այստեղից հայկական կոնյակ կտանեն Ադրբեջան»: Բայց սա ամենը չէ, Ադրբեջանի հետ բարեկամություն ու խաղաղություն սկսվել է քարոզվել շատ ավելի վաղ` սկսած սոցցանցում ոմն Ասյա Խաչատրյանի ադրբեջանական դրոշով հայտնի լուսանկարից մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները, որտեղ ժողովրդի թիկունքում որոշվել է մեզ պատրաստել ադրբեջանցիների հետ բարեկամության: Ստեղծված իրավիճակի բարոյահոգեբանական կողմին «Իրավունք TV»-ի տաղավարում քննարկել ենք կլոր-սեղան ձեւաչափով:

«Հայաստանն իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու». Լիլիթ Մակուն

«ԳԻՏԵՄ` ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ, ՏԵՍԵԼ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԴԱԺԱՆԱԲԱՐ ԱԿԱՆՋ ԿՏՐՈՒՄ»

«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ նախ նշեց, որ թեմային անդրադառնալու է որպես քաղաքացի, եւ իր մեկնաբանությունը գուցե նուրբ հոգեբանական երանգավորում չունենա, ապա հավելեց. «Ադրբեջանի հետ բարեկամություն անել ցանկացողներին ուզում եմ հիշեցնել` մենք դեռ ողջ ենք, ու այդպես մեզ նման շատերը, ինչքան էլ կեղծեն պատմության դասագրքերը, որ այսօր կարդում եմ եւ տեսնում, որ այն ինչ տեսել եմ, չի գրված այնտեղ: Իսկ ես տեսել եմ այն տարիները, երբ Գյանջայից գալիս էին ադրբեջանցիներն ու Փակ շուկայում կանաչի էին վաճառում: Տեսել եմ, որ Սեւանի ավազանում բացառապես ադրբեջանական շրջան կար, երբ ամեն ընտանիքում 7-8 երեխա էր ծնվում, իսկ հայ ընտանիքներն ունենում էին մի երեխա: Այդպես միամտաբար ապրում էինք, բայց ես արդեն հասուն տարիքում տեսել եմ 90-ականները եւ գիտեմ` ինչ է նշանակում ադրբեջանցի, տեսել եմ, թե ինչպես է դաժանաբար ականջ կտրում` ի տարբերություն այսօրվա Ազգային ժողովի որոշ երիտասարդների, որոնք միայն լսելով գիտեն: Ես ընկերներ եմ կորցրել, ու մենք արել ենք դա` հող, ազգ պահելու համար: Իմ երիտասարդությունն եմ կորցրել, երբ գետի ջրով մի կերպ լվացվում էինք, բայց հասկանում էինք, թե ինչի համար ենք  անում: Անում էինք, որ մեր երեխաները երկիր ունենան, անում էինք` հիշելով 70-ական թվականների Եղեռնի ցույցները, որտեղ ցուցարարներից մեկն էլ իմ հայրն էր եւ Ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար հայտնվեց ԿԳԲ-ում: Ես գիտեմ ինչ է հայրենասիրությունը... Հիմա բերել, ադրբեջանցիների հետ բարեկամությո՞ւն են քարոզում: Իհարկե, հասկանում եմ` թշնամությունը հարատեւ չէ, բայց այսօր դեռ մեր գերեզմանների վրա արցունքները չեն չորացել, 1915 թվի ցեղասպանությունից 100 տարի է անցել, չենք մոռացել, իսկ սա հենց մեր մաշկի վրա ենք զգացել: Ժողովո՜ւրդ, իմ դասընկերներին եմ կորցրել կողքս, ու իրենց խփել է ադրբեջանցին` իմ նման մի տղա հակառակ կողմից: Հասկանո՞ւմ եք, ինչի՞ մասին ենք մենք հիմա խոսում, ի՞նչ ընկերության, ի՞նչ բարեկամության մասին... Սա իմ կյանքից մի բավականին մեծ հատված է, որը երբ հիշում եմ, չեմ կարողանում քնել, սարսռում եմ: Այդ տղաները, որոնք ,Կյանք ու կռիվ» կինոյի վրա են մեծացել, չեն էլ կարող պատկերացնել: Չի՛ կարելի այդպես վարվել, չի՛ կարելի Արցախը մերժել: Ի դեպ, նրանց էլ եմ հիշում, ովքեր այսօր հայրենասիրությունից են խոսում, բայց այդ ժամանակ ազատվել են բանակից, որովհետեւ իրենց մեծ եղբայրները ծառայել էին: Ինձ համար սա անընդունելի է:

Անձնական կյանքում շատ պատասխանատու օր կլինի. Օրվա աստղագուշակ

«ԱՄԵՆԱՔԻՉԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»

Հասարակական գործիչ ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կարծիքով` միամտություն կլինի մտածել, որ ինքնաբուխ, ինչ-որ մի տեղ, մի հայ մարդ սկսեց խոսել Ադրբեջանի հետ մերձենալու մասին` հիշելով խորհրդային տարիների ընթացքում իրենց հարաբերությունները. «Բնականաբար, այս ամենը ուղղորդվում է: Ուղղորդվում է լիբերալ քաղաքականություն քարոզող ուժերի կողմից, որոնք այսօր իշխանության են եկել: Անթույլատրելի է, որովհետեւ այստեղ կա միայն մեկ աստառ` բարոյական, այստեղ որեւիցե այլ գնահատական չունեմ տալու` սա անբարոյականություն է: Կարծում եմ` դեռ երկար է նման դեպքեր լինելու, որովհետեւ վերջին շրջանում քաղաքացիներս այդպես էլ չենք հասկանում, թե ինչպես է ընթանում Արցախի հիմնախնդրի լուծումը: Մեզ որեւիցե սկզբունք չեն ներկայացրել, մինչդեռ քարոզվում է Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ բարեկամանալու քաղաքականություն: Իսկ նրանք, ովքեր խոսում են հարաբերությունների մերձեցման մասին, ուզում եմ հիշեցնել Ռամիլ Սաֆարովի գոյությունը, որը գիշերով, կներեք բառիս համար, ,տապոռել էր» մեր հայ սպային: Մենք ունեցել ենք ապրիլյան պատերազմ, որտեղ մարդկանց գլուխ են կտրել... Ու այսքանից հետո խոսում են Ադրբեջանի հետ կոմպլեմենտար քաղաքականության մասի՞ն, ամենաքիչը համարում եմ անբարոյականություն: Գոյություն ունի ժողովրդի արյան կոդ, որով մեզ թելադրում են մեր նահատակները, ովքեր իրենց արյունը եւ կյանքը զոհաբերեցին հանուն մեր պապական արդարության: Հետեւաբարռոմանտիզմով տարվել պետք չէ, սա առնվազն քաղաքական անհեռատեսություն է: Սա նաեւ հետեւանքն է նրա, որ այսօր բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են ղեկավարում մեր երկիրը: Կարծում եմ` մեր ժողովուրդը պետք  է սթափվի եւ այն սպասելիքները, որոնք ունի, պետք է մի հատ վերանայի ու հասկանա, թե ինչի հետ գործ ունի»:

«168 ժամ». Մինսկի խմբի կոչը՝ զերծ մնալ ինժեներական աշխատանքներ իրականացնելուց, ուշացած է. Դավիթ Բաբայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА