o C     24. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.01.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Նիկոլ Փաշինյանի բախտը չի բերում` խեղճ վոժդը չի կարողանում սրտի ուզածի պես անտեղյակ թողնել հանրությանը: Այսպես, նա ասել էր, որ Ջոն Բոլթոնի հետ Արցախի հարց չի քննարկել, սակայն զարմանալիորեն շատ արագ նրան սուտ հանեց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ. «Նիկոլն ասում է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ Արցախի մասին չեն խոսել: Ենթադրենք խոսակցության ժամանակ «Ղարաբաղ» բառը չի գործածվել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի մասին չեն խոսել: Բոլթոնն ամեն օր չի զանգում Նիկոլին, ավելին, որքան հիշում եմ առաջին անգամ է զանգել, այն էլ Ալիեւի հետ մեկուկես ժամ տեւած պատահական հանդիպումից հետո: Բոլթոնին ԱՄՆ դեմոկրատների մամուլում «ԱՄՆ նախագահ» են անվանում, այնքան մեծ է, իրենց կարծիքով, նրա ազդեցությունը: Հայաստանի պահով Բոլթոնին կարող է միայն Իրանի եւ Արցախի հարցը հետաքրքրի, հեռախոս վերցնելու ու Նիկոլին զանգելու այլ պատճառ նա չունի: Իսկ այդ երկու հարցերն էլ փոխկապակցված են: Ենթադրենք Բոլթոնի Նիկոլի հետ խոսել է հայ-թուրքական կամ տնտեսական հարաբերությունների մասին, պարզ է, որ դրանք էլ են Արցախի հարցի հետ փոխկապակցված»:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց ընդհանրապես, եթե Իլֆի եւ Պետրովի հերոս Պանիկովսկին գանգատվում էր, որ աղջիկներն իրեն չեն սիրում, մեր ժողովրդի սիրեցյալ վարչապետին էլ զարմանալիորեն չեն սիրում փորձագետները: Ահավասիկ` եւս մեկ փորձագիտական կարծիք, որը քարը քարին չի թողնում «խաղաղությանը պատրաստվելու» երազանքներից. «Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակություններին ոչ թե խաղաղության` Թուրքիա-Ադրբեջան օղակի մեջ գտնվելով այդպիսի քաղաքականություն չպետք է տարվի ոչ այսօր, ոչ 100 տարի անց, այլ ակտիվ եւ լայնամաշտաբ պատերազմական գործողությունների: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները, եթե անգամ պսակվեն հաջողությամբ, նշանակում են տարածքների եւ ադրբեջանցի փախստականների վերադարձ, այսինք Արցախի անվտանգության ողջ համակարգի քայքայում, կազմաքանդում եւ հայկական դիրքերի` խոսքը մարտական դիրքերի եւ կոնֆիգուրացիայի մասին է, խիստ թուլացում»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փորձագետ, վերլուծաբան ԱՐՏՅՈՄ ԲԱԼԱՍԱՆՈՎԸ: Նրա խոսքով, Արցախն այսօրվա սահմաններով ու նախկին ԼՂԻՄ սահմաններով տարբեր ռազմական միավորներ են. «ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերադարձ նշանակում է ապագայում ռազմական պարտություն` 10-20 տարի անց, ադրբեջանցիները կամրապնդվեն Արցախի անվտանգության գոտու` 5-7 շրջանների հաշվին, որը պատրաստվում են հանձնել... Դա անհնարին կդարձնի տեղի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն անգամ»:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք, որպես ՖԱՆՏՈՄԱՍ ներկայացած թալանչուն, որը վարկային կազմակերպություններից փող էր տանում: Եվ ահա, նա զարմանալի արկածներ ունեցավ արդեն իրավապահների ձեռքն ընկնելուց հետո: Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունից փորձել է փախուտի դիմել Երեւանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը, ով վերջին օրերին դարձել էր «աստղ», քանի որ Երեւանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել եւ քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА