o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԻ՞ ԷՐ

25.01.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԿԵՐԱԿՐԱՏԱՇՏԻ՞ ԷՐ

Հանրությունն ալեկոծված է տարատեսակ մեծ ու փոքր պաշտոնյաների բավականին խոշոր գումարներով ինքնապարգեւատրումներից: Այդ վրդովմունքին վարչապետը սակայն պատասխանեց ինքնապարգեւատրումները պաշտպանող ուղիղ եթերով:

 

ԵՐԿԻՐԸ ՈՐՊԵՍ «ՌԱԶՄԱԿԱՆ» ԱՎԱՐ

Տեսանելի ռեկորդակիրը, իհարկե, Երեւանի քաղաքապետարանն է` պարգեւատրումներին հատկացվել է մեկ միլիոն դոլար: Եվ դա այն դեպքում, երբ պարգեւատրելու արժանի ոչինչ չկա` քաղաքը վերածված է, բառիս բուն իմաստով, խոզանոցի, ծաղրածու քաղաքապետն էլ ընդունում է մեկը մյուսից աբսուրդ որոշումներՍակայն դրան մի պահ ստվերեց գրեթե բոլոր լրատվական կայքերով շրջանառված տեղեկատվությունը, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել է առավել քան 8 մլն դրամով, նրա տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանն ու Շուշանիկ Ներսիսյանը համապատասխանաբար` 9 եւ 6 միլիոնական դրամներով, եւ այլն: Հիշատակվում է նաեւ, որ խորհրդական Սաթինե Գզողլյանը եւ նրա ամուսին, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Սերգեյ Թաիլյանը պարգեւատրվել են համապատասխանաբար 2,7 եւ 1,5 միլիոնական դրամներով: ՊԵԿ նախագահը արդեն հասցրել է իրար հետ չբռնող «հերքումներ» տալ, ի վերջո ասելով, որ առձեռն ոչ ոք 1,5 մլն դրամից ավել չի ստացել: Լավ, պարոնայք եւ տիկնայք պետեկամուտակերներ, բանակից թռած թրաշամանուկ պաշտոնյաները այդքան խոշոր չափով պարգեւատրվել կամ ինքնապարգեւատրվել են, բայց արդյո՞ք կա մարտական զորամասի որեւէ հրամանատար, որ առձեռն պարգեւատրվեր 1,5 մլն դրամով: Նախորդ «ահավոր վատ», «հանցավոր» վարչակարգի օրոք համայնքների խոշորացմանը զուգընթաց նախատեսված էր բեռնաթափել մարզպետարանները եւ, մասնավորապես, կրճատել փոխմարզպետների քանակը: Բայց հիմա դրանք ուռճացվում են, դե, իսկ ինքնապարգեւատրումների սուրբ գործից անմասն չեն մնում: Դե պատկերացրեք` 40 հեկտարը 40 հազարից չտարբերող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ում ուղիղ եթերի վրա անցյալ տարի հռհռում էր ամբողջ հանրապետությունը, ներքաղաքական հարցերով խորհրդական ունիԴա մենք չենք ասում, այլ «Ժողովուրդ» օրաթերթը, որին դժվար է կասկածել հականիկոլական լինելու մեջ, քանզի այդ թերթի հիմնադիրը ՔՊ ցուցակով պատգամավոր է ընտրվել: Մեջբերենք. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի աշխատողներին, այդ թվում` իրեն, պարգեւատրումներ է արել` խախտելով օրենքով սահմանված դրույքաչափը: Պարգեւատրվողների ցանկում եղել է նաեւ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Բաղիրյանից հետաքրքրվել է, թե ինքը մարզպետին ինչ խորհուրդներ է տվել, որ հիմա էլ արժանացել է պարգեւատրման: «Սկսենք նրանից, որ ինչ հարցնում են, իմ հետ քննարկում են, ես իմ կարծիքն ասում եմ»,- նշել է նա: Բաղիրյանը նաեւ մանրամասնել է` կոնկրետ որ ոլորտի մասին է խոսքը. «Ներքաղաքական, մասնավորապես…»: 

Ինչպես ասում են, ավելացնելու բան չկա: Մարզի խնդիրներով զբաղվելու փոխարեն մարզպետը հատուկ խորհրդական է պահում, որը պետք է օգներ պատգամավոր դառնալ հերթական թրաշամանուկին: Եվ երկրում կոռուպցիա չկա: Հին իշխանությունները ինչպես չէին ֆայմում, որ բյուջեից ինչ-որ բան պռճկելու համար օֆշորային եւ այլ խուճուճ սխեմաներ ստեղծելու փոխարեն կարելի է բյուջեի փողը լափել ուղղակիորեն, դա ձեւակերպելով որպես պարգեւատրում: Եվ այնպիսի տպավորություն է, որ թավշակրոն վարչախումբը ոչնչով չի տարբերվում օտարերկրյա զավթիչներից: Որ զավթել են երկիրը եւ անպայման պետք է վերցնեն իրենց «ռազմական» ավարը: Ավարառությունն իսկական է, իսկ ռազմականը չակերտել ենք, քանզի սրանք ռազմիկ լինելուց, մեղմ ասած, շատ հեռու են, մեծամասնությունը դասալիքներ են կամ անգամ մուտանտներ, որոնց մոտ հայկական է միայն ազգանվան «յան»-ը: Եվ արդյո՞ք իրավունք չունենք ենթադրելու, որ հեղափոխություն կոչեցյալը կերակրատաշտին տիրանալու համար էր: Բայց, ավաղ, սրանք զուտ լափելով չեն բավարարվում: Արցախի հարցի շուրջ հույժ կասկածելի գործընթացներ են առաջ տանում, որոնցից վրդովվում է ցանկացած հայ մարդ:

ՊԱՅՔԱՐ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախկին իշխանության օրոք նույն պարգեւատրումների վերաբերյալ տեղեկատվությունը բաց էր, եւ, ի դեպ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պարգեւատրումների ցուցակը թերթերից մեկը բաց աղբյուրից ճարել եւ հրապարակել է: Ու թեեւ Մարգարյանից ժամանակին հրաժարական պահանջեցին` հենց պարգեւատրումների պատրվակով, սակայն կլոուն Հայկոյի համեմատ նա առավել քան համեստ է: Իսկ թե կլոունի գլխավորած քաղաքապետարանում 1 մլն դոլարը ինչպես է բաշխվել, դա գաղտնի են պահում` վկայակոչելով անհատական տվյալների պաշտպանության մասին օրենքը: Բայց նույնիսկ այդ վկայակոչումն են հաճախ ալարում: Այսպես, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանն ի պատասխան, այդ ՀԿ ղեկավար Շուշան Դոյդոյանին նամակով շպրտել էին ինչ-որ չորրորդական չինովնիկի ֆեյսբուքյան հղում: Ի դեպ, նույնիսկ ՀՀԿ-ին ատելով ատող Դանիել Իոաննիսյանը արձանագրում է. «Ցավով (մեծ ցավով) պիտի արձանագրենք, որ Տարոն Մարգարյանի ժամանակ պարգեւատրվածների ցանկը գաղտնի չէր»:

Բայց տեղեկատվությունը թաքցնելը դա դեռ ծաղիկներ են, իսկ պտուղները սպասվում են շատ ավելի դառը: Այսպես, նախկին լրագրող, այժմ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը հայտարարում է. «Ապատեղեկատվությունը պետք է պատժվի: Խստագույնս պատժվի: Ապատեղեկատվությունն արդեն դառնում է ազգային անվտանգության խնդիր»: Մի կողմ դնենք այն, որ սույն անձնավորությունը ամբողջովին դավաճանեց ցանկացած լրագրողի դավանած բոլոր սկզբունքները, այստեղ վտանգավորն այն է, որ ԱԱԾ-ին դեռ օգոստոսի 17-ին ԶԼՄ-ների վրա քսի տված Փաշինյանի «պասով» թրաշամանուկները ուզում են ընդունեն օրենք ապատեղակատվության դեմ պայքարի մասին: Դրա առնչությամբ լրջագույն մտահոգություններ է հայտնել ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը. «Սակայն, երբ խոսվում է ապատեղեկատվության դեմ անխնա պայքարի մասին, միշտ պետք է մտքում պահել այն, որ շատ հաճախ ԶԼՄ-ների գործունեությունը ապատեղակատվություն որակելով` տարբեր պետությունների դեմոկրատական արժեքներից հեռու գտնվող ղեկավարները (այդ թվում` վերջերս կիրթ համարվող) բացեիբաց հարձակվում են մեդիայի վրա` խիստ հսկողություն իրականացնելով դրանց գործունեության նկատմամբ»: Քաղաքացիական ակտիվիստ Վահան Իշխանյանն էլ մատնանշում է, որ ամեն ինչ տարվելու է նաեւ դեպի կրկնակի չափանիշներ. «Ամենագլխավոր ապատեղակատվություն տարածողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ մեկ հայտարարում է, թե դատարանների վրա այլեւս ճնշում չկա, մեկ էլ պարզվում է որ բանուգործ թողած դատարան ճնշելով է զբաղված, վերջին ապատեղեկատվությունը` թե Բոլտոնի հետ հեռախոսազրույցում տարածաշրջանին վերաբերող հարցեր են քննարկել եւ իբր Արցախի հարցին չեն անդրադարձել, կարծես հպարտ քաղաքացիները այնքան էշ են, որ կկարծեն, թե Արցախը ոչ թե տարածաշրջանում է, այլ Չուկոտկայում: Եվ ընդհանրապես, Փաշինյանի ելույթների մեծ մասն ապատեղեկատվություն է` սկսած հեղափոխության առաջին օրերից, երբ սիրո ու հանդուրժողականության կոչը, պարզվեց, ապատեղեկատվություն էր` երկիրը սեւերի ու սպիտակների բաժանելուց հետո»:

Դե ինչ, թրքաբոլշեւիկյան ՔՊ կուսակցությանը, որը Հայաստանի հետ վարվում է նույն վայրագությամբ, որով վարվում էին «կարմիրները» մինչեւ Ալեքսանդր Մյասնիկյանի գալը եւ դրան վերջ տալը, կարելի է ամեն ինչ, իսկ մնացած բոլորին թրաշամանուկ դեզերտիր չինովնիկներն են որոշելու, թե ինչը կարելի է գրել, ինչը` ոչ: Իսկ թե ինչի համար է դա պետք` մի կողմից, թույլ չտալու տեղեկատվություն երկրի հանդեպ սեփական այլանդակ ավարառության վերաբերյալ, մյուս կողմից` թույլ չտալու տեղեկատվություն Արցախի ուղղությամբ իրականացվող ազգադավության վերաբերյալԲայց մի՞թե համացանցի դարում վարչախումբը հույս ունի իրապես սահմանափակել տեղեկատվությունը: Մի՞թե գլխի չեն, որ համացանցային պարտիզանական միջոցների դեմն առնել չեն կարող` անգամ եթե ամենադաժան պատիժներ սահմանեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА