o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատի մարզպետը գյուղերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին. «Հրապարակ»

25.01.2019 09:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արարատի մարզպետը գյուղերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին. «Հրապարակ»

Արարատի հռչակավորտ Գարիկ Սարգսյանը գյուղ մարզպեապետերի դեմ արշավանքից հետո անցել է դպրոցի տնօրեններին։ Մարզից տեղեկություններ ենք ստանում, որ նա որոշել է հերթով ազատվել բոլոր ոչ յուրային տնօրեններից, առաջնահերթության կարգով՝ նրանցից, որոնք ծառայել են նախկին իշխանություններին կամ ունեն մտերիմ կապ։

Հրաչյա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանից «մոյկա» նվեր ստանալու մասին. «Հրապարակ»

Օրինակ՝ Սիսավանի երիտասարդ տնօրեն Նարինե Գալստյանի աշխատանքային ժամկետն ավարտվել է, սակայն, ըստ տեղեկությունների, Գարիկ Սարգսյանը զգուշացրել է՝ հանկարծ մտքով չանցնի նորից մրցույթին մասնակցել, քանի որ  Գալստյանն Ավշարի Գրիգորյանների մտերիմն է։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Արարատի թիվ 1 դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթի ժամանակ է խոչընդոտներ ստեղծել, որ կառավարությունը նշանակի իր հովանավորյալին։

Դպրոցի խորհրդի անդամներից երկուսն արդեն որերորդ անգամ անհարգելի պատճառով ներկա չեն գտնվել նիստին, թեկնածուները եղել են երեքը` Նելլի Ղազարյան,  Հայկ Խանոյան եւ Վահրամ Մանուկյան․ վերջինս մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է: Հունվարի 18-ին էլ մարզպետի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Բյուրավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Նվարդ Մելիքյանը, որին 2 նկատողություն է տվել ու, այսպես ասած՝ «օրինական» ձեւով ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА