o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության գործով

24.01.2019 16:32 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Յանուկովիչը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության գործով

Կիևի Օբոլոնյան շրջանային դատարանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով, հայտնում է РИА Новости-ն:

«Հանցագործություններ կատարելու համար մեղադրյալի մեղքն ապացուցված է համապատասխան և թույլատրելի ապացույցներով», -հայտարարել է դատավորը:

Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է․ Կարո Փայլան

Յանուկովիչին մեղադրել են պետական դավաճանության, երկրի սահմանները փոխելուն հանցակից լինելու և պատերազմ հրահրելու համար: Նախկին նախագահն անձամբ կտրականապես չի ընդունում մեղքը: Պատիժը կհայտարարվի ավելի ուշ: Դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ 2014 թվականից Յանուկովիչը գտնվում է Ռուսաստանում և ոչ մի անգամ ներկա չի եղել դատարանի նիստին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА