o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդները կփոխհատուցի նաեւ 2019 թվականին

24.01.2019 16:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդները կփոխհատուցի նաեւ 2019 թվականին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի որոշմամբ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին:

Կառավարությունը կքննարկի սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության տրամադրումը երկարացնելու մասին նախագիծը

«Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝

-Մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց

-Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա-մերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց»,- նշված է որոշման նախագծում:

Հարցն ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА