o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրախտիկի դպրոցի աշակերտները որոշել են դասադուլ անել

23.01.2019 18:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դրախտիկի դպրոցի աշակերտները որոշել են դասադուլ անել

  Սևանա լճի հյուսիսային ափին գտնվող Դրախտիկ գյուղը մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Արցախյան շարժման տարիներին վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած և Արծվաշեն գյուղից տեղահանված հայերով:

Երբ դպրոցի ճամփան ոչ միայն դժվար է, երկար, այլեւ` քարուքանդ ու անանցանելի

   Գյուղի  միակ  դպրոցի շենքը կառուցվել է 1956 թվականին։ Մինչև 1988 թիվը դպրոցում սովորել են ադրբեջանցի երեխաներ։ Նախկին Թոխլուջա գյուղը վերանվանվել է Դրախտիկ: Դրախտիկը 30 տարեկան է և այդ 30 տարիների ընթացքում դպրոցը երբեք չի վերանորոգվել։

Սահմանամերձ Բաղանիսը նոր մանկապարտեզ ունի

‹‹Երազանքնի գյուղ՝ Դրախտիկ›› ծրագրի համահիմնադիր ՍՏԵԼԼԱПохожее изображение ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ պատմում է, որ  դպրոցի հատակը բետոնապատ է, ինչը եղանակային վատ պայմանների ժամանակ ավելի է սաստկացնում ցուրտը. ‹‹Դասասենյակների պատերը խոնավությունից քանդվել են, իսկ միափեղկ պատուհաններին այնքան ծակ ու ճեղք կա, որ ցուրտն ու քամին հեշտությամբ են ներս թափանցում: Ձմռանը պատուհանները փակվում են ցելոֆաններով, ինչը սակայն ուժգին քամին շատ կարճ ժամանակահատվածում պոկում է: Դասասենյակները նավթի վառարաններով են ջեռուցվում, երեխաները մուշտակներով դասի նստած անգամ, մրսում են››, - ցավով է նշում Ստելլան և շարունակում, որ անգամ աշակերտ ունեն, որի ոտքերը ցրտահարվել էր: Իսկ նավթի տհաճ հոտից ու պարբերաբար գլխացավերից բողոքում են թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները:

«Նիկոլի իշխանությունում բարդակ է». Մենուա Հարությունյան

  Բացի այս, նկատենք, որ դպրոցի միջանցքները լուսավորված չեն, երեխաները դասամիջոցին մթության մեջ են:

 Похожее изображение 2015 թվականին վերջնականապես փուլ է եկել դպրոցի մարզադահլիճը, երեխաները արդեն երեք տարի է մոռացել են ֆիզկուլտուրա առարկայի մասին, քանզի մարզադահլիճում գարնանը և աշնանը անձրև, իսկ ձմռանը ձյուն է գալիս:

Ներառական կրթության խնդիրները սահմանամերձ գյուղերում

   Կրթության ոլորտի պատասխանատուները հաճախ են խոսում կրթության համաչափ զարգացման մասին, ՀՀ նոր կառավարության ծրագրում ևս սա ամրագրված էր առանձին կետով, սակայն իրականությունը միանգամայն այլ է, և Դրախտիկը ցավոք, միակ գյուղը չէ, որտեղ երեխանները սովորում են անմարդկային պայմաններում՝ կիսաքանդ շինություններում: Որտեղ 21-րդ դարում երեխանները դասերին նստում են մուշտակներով, ու ուսուցչին լսելու փոխարեն մտածում են իրենց ցրտահարված ձեռքերի ու ոտքերի մասին:

Գյուղերում բողոքի ալիք է բարձրանում

 Դրախտիկ գյուղի բնակիչ Արփինե Զարգարյանը պատմում է, որ որդին 13 ամյա Հակոբը, որը սովորում է 7-րդ դասարանում, դեռ երեք տարի առաջ ցրտահարել էր ոտքերը, այժմ էլ կրտսեր որդին որոշակի առողջական խնդիրներ ունի կրկին ցրտահարվելու հետևանքով. ‹‹Խեղճ ուսուցիչներն ու տնօրենն ինչ անեն, որ դպրոցում տարական պայմաններ չկան, ջեռուցում չկա: Օրերս մոտ մեկ ժամ տևողությամբ ծնողական ժողով արեցինք, ու դասասենյակից բոլորս մրսած դուրս եկանք: Պատկերացրեք այդ ցրտին երեխաները ժամերով դաս են անում››:

Բարեկամավան սահմանամերձ գյուղում կա ականի պայթունից տուժած. հրատապ

  Արփինեն ցավով է նշում, որ եթե դպրոցի ջեռուցման ու շենքային պայմանները չբարելավվեն, ստիպված կլինի տեղափոխվել գյուղից, հանուն երեխաների բարօրության և առողջության:

Սորոսականների «տրակտոր օպերացիան» սահմանո՞ւմ

Իսկ չէ՞ որ երեխան ունի կրթության իրավունք:

 ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

Իսկ դպրոցական կարգապահությունը պետք է իրականացվի երեխայի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով և ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիային համապատասխան:

Յունիբանկը  համակարգչային դասարաններ նվիրեց Խաչիկ և Շաղատ սահմանամերձ գյուղերի դպրոցներին

 Միայն Դրախտիկ գուղի օրինակով ասենք, որ բազմիցս խախտվում է թե՛ երեխայի կրթության իրավունքը, թե՛ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան:

Похожее изображениеՍակայն Դրախտիկցիները չեն պատրաստվում հանձնվելԳյուղի բնակիչները օրերս բաց նամակով դիմել են կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, արձագանք չստանալու դեպքում փետրվարի 1-ից աշակերտները որոշել են դասադուլ անել:

Մոմավառություն` ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

   Հակառակ անմխիթար պայմաններին, աշակերտների թիվը Դրախտիկում տարեցտարի ավելանում է։ 2015-2016 ուսումնական տարում դպրոցում սովորել է 141 աշակերտ, 2016-2017 ուստարում՝ 143, 2017-2018 ուստարում՝ 148 աշակերտ։ Ներկայում Դրախտիկի դպրոցում սովորողների թիվն ամենամեծն է անկախությունից ի վեր՝ 158 աշակերտ։

Բալետի արտիստ Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

  Դրախտիկի դպրոցի տնօրեն Նազիկ Բաբաքյոխյանն ասում է, որ շատ է սիրում դպրոցը, կոլեկտիվն ու իր երեխաններին. ‹‹Աշակերտների թիվը տարեցտարի աճում է, ինչը շատ ուրախալի է: Շնորքով երեխաներ շատ ունեմ, ունեմ երեխաներ ովքեր լավ պարում են, լավ երգում են, նկարում են: Շատ լավ փոխհարաբերություններ ունեմ նաև ծնողների հետ: Սիրում եմ իմ դպրոցը, երեխաներին, քանզի այս պայմաններում անգամ նրանք սիրով են դպրոց գալիս››:

«Գուսան Հավասին խոստումը կատարեց 3 օր անց». Ալբերտ  Իսոյան (տեսանյութ)

   Տնօրենը տեղեկացրեց, որ ծնողական ժողովից հետո անմիջապես հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Մարզպետը խոստացել է, որ բարեկարգումները դպրոցում չեն ուշանա: Տիկին Բաբաքյոխյանի խոսքով դպրոցի 12 դասասենյակնների դռները և պատուհանները արդեն երկուշաբթի օրվանից կսկսեն փոխել՝ առանց դասապրոցեսը խանգարելու:

Սահմանամերձ Տավուշի մարզում բացվել է աշխատանքի տոնավաճառ

  Տիկին Նազիկը լիահույս է, որ դրական բարեփոխումները դրախտիկի դպրոցում չեն ավարտվի միայն դուռ պատուհան փոխելով: Նա մեծ հույսեր է կապում նոր մարզպետի հետ և աշակերտների ծնողներին էլ է հորդորում մի փոքր էլ համբերել, որից հետո իրենց բոլոր երազանքները իրականություն կդառնան:

«Եթե երեխեքի մասին մտածում ես, էդ անբարոյականներին ինչի՞ ես բերել գյուղ». Շուռնուխի միջադեպի հետքերով

ՀԵՐՄԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА