ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե չասենք ծիծաղելի, ապա անհիմն է». ավարտվեց Կ. Կարապետյանի նկատմամբ ծառայողական քննությունը

23.01.2019 18:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Եթե չասենք ծիծաղելի, ապա անհիմն է». ավարտվեց Կ. Կարապետյանի նկատմամբ ծառայողական քննությունը

Ավարտվեց Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ նկատմամբ նշանակված ծառայողական երկրորդ քննությունը: Հանձնաժողովը փակ ռեժիմով որոշում կկայացնի եւ արդյունքների մասին կտեղեկացնեն գրավոր` 3-4 օրվա ընթացքում:

«Հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», ինչն ամենավտանգավորն է» (Տեսանյութ)

Կ. Կարապետյանի փաստաբան ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ գնահատմամբ`  հանձնաժողովի նիստը կրկին անցկացվել է «շղարշոտ»:

«Մենք այդպես էլ չհասկացանք` հանձնաժողովի անդամներն ի՞նչ դիրքորոշում, ի՞նչ վերաբերմունք ունեն, ընդունո՞ւմ են, որ ՀՀ վարչապետը իրավունք ունի ծանոթանալ ցանկացած տեղեկությունների: Մենք գրավոր առարկություն ներկայացրեցինք` առնվազն 4 հակիրճ հիմնավորմամբ», - նշում է Տ. Հայրապետյանը եւ հիմնավորները ներկայացնում կետ առ կետ:

«Առաջին` ՀՀ վարչապետը գործադիր մարմնի ղեկավարն է եւ իրավունք ունի ծանոթանալ ցանկացած տեղեկությունների , հատկապես, եթե տեղեկությունները  շոշափում է գործադիր մարմնի ոլորտ: Հետեւաբար ասել, որ վարչապետն իրավասու չի եղել ծանոթանալ որեւէ տեղեկությունների, եթե չասենք ծիծաղելի է, ապա իրավաբանորեն ասած`անհիմն  է:

Երկրորդ` եթե օպերատիվ հսկողության վարչության պետը հայտնաբերում է անօրինություն` իր վերադասի նկատմամբ, եթե այդպիսի կասկածներ ունի, ո՞ւմ պետք է դիմի: Ցանկացած նմանատիպ դեպքերում նա պետք է դիմի իր ղեկավարի վերադասին, այս դեպքում` վերադասն անմիջականորեն հանդիսանում է պարոն վարչապետը: Ավելին` այս դեպքում ոչ միայն նա իրավունք ունի դիմել, այլ պարտավոր է դիմել: Իր անմիջական, պաշտոնական պարտականություններից ելնում է, որ ինքը եթե տեսնում է, որ իր վերադասը անօրինական, սխալ արարք է կատարում, պարտավոր է դիմել նրա վերադասին, որպեսզի այս ամեն ինչը բացահայտվի: Առավել եւս, որ ՊԵԿ նախագահըմինչեւ այդ Կարեն Կարապետյանին առանձնացրել է ցանկացած տիպի գործունեություն ծավալելուց. աշխատասենյակը կապարակնքել է, անջատել է համակարգը, որտեղ աշխատում են հարկային մարմինները, անգամ կարգադրել է, որ իրեն չթույլատըրեն  բարձրանա աշխատասենյակ, վերցնի աշխատանքային ավտոմեքենան եւ այլն: Այսինքն` այս դեպքում, եթե անգամ որեւէ մեկը կարող է ենթադրել, որ ՊԵԿ-ի նախագահի գործողություններում  հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պետը պետք է դիմեր հենց նույն մարմին, ապա այս դեպքում բոլոր հաղորդակցության ուղիները խաթարված են եղել:

Երրորդ` եթե այդքան կարեւոր էր այդ տեղեկությունները եւ համարվում էր, որ դրանք չպետք է տրամադրել վարչապետին, հարկային գաղտնիքի պահպանության խախտում էր, ապա  այդ դեպքում նույն ՊԵԿ աշխատակիցները ինչո՞ւ ինձ տրամադրեցին ողջ տեղեկատվությունը: Ես ավելի պաշտպանված չեմ կամ ավելի բարձր գաղտնի փաստաթղթերի ծանոթանալու իրավունք չունեմ, քան  վարչապետը:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

Եվ չորրորդ` հարկային օրենսգրքի 41-րդ հոդվածի 63-րդ կետում հետեւյալ ձեւակերպումը կա, որ  հարկային գաղտնիք չի համարվում այն տեղեկությունները, որոնք վերաբերում են օրենսդրության խախտումներով կատարված օրենսդրության խախտումներին: Այսինքն` այս դեպքում Կարեն Կարապետյանն այնպիսի տեղեկություն է հայտնաբերել, որ այդ սուբյեկտը չի պահպանել օրենքով սահմանված ընթացակարգերը եւ խախտում է իրականացրել: Այս տեղեկությունը հենց հարկային օրենսգրքով չի համարվում հարկային գաղտնիք», - ընդգծում է Կ. Կարապետյանի փաստաբանը եւ զարմանում. «Այստեղ կա իրավաբանական վարչություն, իրենք այս նույն օրենքը, նույն կետերը հղում են կատարել ու չեն էլ կարդացե՞լ, ի՞նչ է, copy-past են արել, այսպե՞ս  է աշխատում իրավաբանական վարչությունը  այսպիսի իրավաբանություն հնարավոր չէ: Այսինքն` հղում է կատարվում հոդվածի վրա, բայց այդ նույն հոդվածը հակառակ բովանդակության է»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ փաստաբան Տիգրան Հայրապետյանը նաեւ մամուլի ասուլիսով էր հանդես եկել եւ պատմել, որ նախորդ տարի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ-ի Օպերատիվ հետախուզության վարչության պետի պաշտոնում նշանակված Կարեն Կարապետյանը մեկ ամսվա ընթացքում իրականացրել է մի շարք բացահայտումներ, այդ թվում՝ կոռուպցիոն սխեմաների, որոնք հանդիսացել են հարկային հանցագործություններ եւ զգալի վնաս են հասցրել տնտեսությանն ու բյուջեին։ Փաստաբանի պնդմամբ` այս ամենը դուր չի եկել պետական պաշտոնյաներին, որի հետեւանքով ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն է սկսել Օպերատիվ հետախուզության վարչության նկատմամբ։ Ապա նաեւ ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն իրականացնելու պատրվակով ապօրինի կասեցրել է Կարեն Կարապետյանի գործունեությունը եւ մեկ այլ ապօրինությամբ` կապարակնքել նրա աշխատասենյակը։ Եվ չնայած վարչության աշխատակիցների գործունեությունում որեւէ ապօրինություն չի հայտնաբերվել, ՊԵԿ նախագահը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը՝ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ, որից հետո հարուցվել է քրեական գործ եւ 3,5 ամիս նախաքննությունից հետո` գործը կարճվել է՝ Կարեն Կարապետյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքերով։ Այս ամենից հետո ՊԵԿ նախագահը կրկին հրաժարվում է Կ. Կարապետյանին թույլատրել գնալ աշխատանքի։ Ստեղծված իրավիճակից ելնելով` Կ. Կարապետյանը դիմել է ՀՀ վարչապետին եւ ներկայացրել իր բողոքը, ինչպես նաեւ նրան տեղեկացրել իր կողմից կոռուպցիոն սխեմաների բացահայտման մասին՝ կասկած հայտնելով, որ գուցե իրեն մեկուսացնում են իր գործունեությունից այն պատճառով, որպեսզի կոռուպցիոն սխեմաները չբացահայտվեն։ Ինչից հետո վարչապետի հանձնարարությամբ` ՊԵԿ նախագահին են ուղարկվում Կ. Կարապետյանի կողմից տրամադրված տեղեկությունները եւ պահանջում 10-օրյա ժամկետում կարծիք տրամադրել։ Դրանից հետո ՊԵԿ նախագահը նույն օրը սկսում է երկրորդ ծառայողական քննությունը, որի առիթն այն է եղել, թե Կարեն Կարապետյանը վարչապետին է տրամադրել հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։

«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА