ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ փոփոխություներ են սպասվում մինչև 2030 թվականը համաշխարհային տնտեսությունում

23.01.2019 18:44 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ փոփոխություներ են սպասվում մինչև 2030 թվականը համաշխարհային տնտեսությունում

Առաջիկա տասնամյակում ասիական տնտեսությունները զգալիորեն կաճեն և 2030 թվականին աշխարհի խոշորագույն տնտեսությունների թոփ-10-ում յոթ տեղ կզբաղեցնեն: Նաև ռուսական տնտեսությունը առաջ կանցնի գերմանականից, ասվում է Standard Chartered Bank զեկույցում: 

Նավթի համաշխարհային գներն աճում են

Ընկերության վերլուծաբանները կարծում են, որ մինչև 2020 թվականն աշխարհի բնակչության մեծ մասը կարգվելու է միջին դասի: Միջին դասի աճով առաջնորդները կլինեն ասիական երկրները, իսկ Արևմուտքում կշարունակվի միջին դասի լճացում: 

Standard Chartered Bank-ի նոր զեկույցի համաձայն՝ հաջորդ տարի Չինաստանը կարող է դառնալ համաշխարհային խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը: 

Ընկերությունը կանխատեսում է, որ 2030 թվականին Հնդկաստանի տնտեսությունն առաջ կանցնի նաև ԱՄՆ տնտեսությունից, հիմնականում` քաղաքներում բնակչության արագ աճի շնորհիվ: 

Հետազոտողները նշում են, որ Ասիայում զգալի տնտեսական աճ կլինի, քանի որ տնտեսական արտադրանքի չափը կհամապատասխանի բնակչության քանակին: 

Եվրոպայի և ԱՄՆ-ի տնտեսությունները, ինչպես ենթադրվում է՝ դանդաղելու են:

 Standard Chartered Bank-ի վերլուծաբաններ ենթադրում են, որ աշխարհի տասը խոշորագույն տնտեսությունների շարքում, բացառությամբ Չինաստանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի, կլինեն Ինդոնեզիան, Թուրքիան, Բրազիլիան, Եգիպտոսն ու Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, Կանադան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դուրս կմնան թոփ-10-ից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА