ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը

23.01.2019 18:27 ՔՐԵԱԿԱՆ
Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը

ՀՀ գլխավոր դատախազություն հունվարի 22-ին նյութեր են ստացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած գողության փաստով։

2018թ-ին ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում բացահայտվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հունվարի 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Բանտի կալանավոր Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել բանտի ղեկավարությանը, որ մեկ այլ կալանավոր՝ Սերոբ Մխիթարյանը, գողացել է իր Samsung G8 տեսակի բջջային հեռախոսը, ինչի պատճառով ինքը կրել է 150 հազար դրամի վնաս։

Աղբյուրի տեղեկություններով՝ Samsung G8 տեսակի հեռախոսը բանտ է անցկացվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի դաբրոյով»։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА